Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղերը

Որոշումը բնակիչներինն է, կան նաեւ դժգոհողներ

Բնակիչների դիմումներով Երեւանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել եւ զոդվել են բոլոր աղբամուղերը։
Մեզ հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը։
«Բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու որոշում չկա եւ չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են։ Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային— խմբ.)։ Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ուրեմն այդ փաստն ունի իրավական ուժ։ Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին։ Որոշումը կարող է լինել, օրինակ, ստորագրության ձեւով»,–նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով աղբամուղերը փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարեւորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն։
«Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ։ Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը։ Այսօր խնդիր է առաջանում նաեւ բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,– նշեց Հարություն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղերը չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա։ Նախապես մրցույթ է հայտարարված եղել, հաղթել է «Մուլտի մոթորս» կազմակերպությունը, եւ մինչեւ հոկտեմբերի 15—ն այդ մեքենաները կլինեն Երեւանում։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

26-07-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO