Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՆԱԽԱԳԱՀ


Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագիրը մտահոգիչ է

ՀՀ նախագահը Փարիզում այցելել է Մուրադյան վարժարան եւ մշակութային կենտրոն

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, գերապայծառ տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի եւ մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։
Հանդիպումից հետո հանրապետության նախագահն ու սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան, Սեւրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան եւ մշակութային կենտրոն։
Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է։ Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի—Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից եւ կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների։ Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջեւ։ Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու եւ որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։
Նախագահ Սարգսյանը շրջել է վարժարանի եւ մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին։ «Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում,–նշել է նա։–Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ երբ գալիս եք Ֆրանսիա, Փարիզում կա մի գեղեցիկ վայր՝ այս մանկավարժական կենտրոնը, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել եւ շարունակում է ծառայել հայ ժողովրդին»։ Արմեն Սարգսյանն ասել է, որ որպես հայ մարդ, իր համար մեծ պատիվ է այդ վայրում գտնվելը։ «Ցանկացած հայ մարդու համար է մեծ պատիվ այստեղ գտնվել, գալ իր սեփական պատմությանը, դրա ակունքներին ու արժեքներին ծանոթանալու,–ասել է նախագահը։–Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել, Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական եւ, միաժամանակ, նաեւ հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել եւ պահպանել է ողջ ժողովրդի համար»։
Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատմական է համարել Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան։ «Ինձ համար մեծ երջանկություն էր հանդիպել նախագահի հետ եւ հյուրընկալել վարժարանում։ Ամեն օր չէ, որ Հայաստանի նախագահն այցելում է վարժարան։ Պարոն նախագահն իմաստուն եւ հեղինակավոր անձ է, եւ նրա նախագահությունը համարում եմ մեր հայրենիքի, հայոց աշխարհի համար Աստծո պարգեւ»,–ասել է նա։
Արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց։ «Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն,–ասել է նա։–Հետեւաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես միաբանության կալվածք»։ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանն ասել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որը կունենա իր գիտահետազոտական մասը, հանդիսությունների բաժինը եւ հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա։ Իսկ շենքի հետեւի հատվածում, ըստ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի, մտադրություն կա կառուցել շահութաբեր մի վայր։ «Եթե առաջիկա 8 ամիսների ընթացքում որեւէ կազմակերպություն, հայկական հաստատություն, անհատ երեւան գա եւ առաջարկի լավագույն պայմանները, քան եղել են, անկասկած, դուռը բաց է, եւ անմիջապես սեղան կնստենք բանակցելու համար՝ քննարկելու պայմաններն ու հասնելու եզրակացության»,–ասել է նա։
Մխիթարյան միաբանության անդամ, Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի եւ մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն եւ Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,–ընդգծել է նա։
Անդրադառնալով շենքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մի հանգրվանի ենք, երբ պետք է որոշումներ ընդունենք։ Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգեւոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր։ Նա փայլուն գործարար մարդ էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ եւ ունի աշխարհով մեկ։ Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի եւ պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ուրախ եմ, որ մեր զրույցի ընթացքում սրբազանը նույնպես համոզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անտարբեր չէ, այլեւ պատրաստ է աջակցել ճիշտ լուծումներ գտնելու, լուծումներ, որոնք կաջակցեն միաբանությանը, որպեսզի նրա առջեւ կանգնած դժվարագույն ֆինանսական եւ տնտեսական խնդիրները լուծվեն, կաջակցեն, որ կենտրոնը շարունակի ծառայել ոչ միայն միաբանությանը, այլեւ ողջ հայ ժողովրդին։
Ութ—ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի, թե ինչպես կարելի է այս պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին՝ ավելի բարձր մակարդակով։ Դժվար խնդիր է, բայց՝ լուծելի։
Կարծում եմ՝ այսօրվանից սկսած մեր բոլոր հայրենակիցները պետք է փորձեն իրենց ներդրումը բերել»

27-07-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO