Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԱՇԽԱՐՀ


Իրան-4+1-ի Վիեննայի նիստը կառուցողական է եղել

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել Իրան-4+1-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ համաձայնության (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստը Եվրամիության գերագույն փոխհանձնակատար Հելգա Շմիդտի նախագահությամբ, JCPOA անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով։
Հանձնաժողովի նիստի ավարտից ժամեր անց Շմիդտը ԵՄ—ի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շեշտել է, որ արտահերթ նիստը տեղի է ունեցել բոլոր մասնակիցների պահանջով, որոնք նշել են կողմերի ստանձնած պարտականություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Հստակեցրել են նաեւ JCPOA—ի երկու հիմնարար հիմքերը՝ Իրանի ստանձնած պարտավորությունները իր միջուկային ծրագրերի առնչությամբ եւ այդ երկրի դեմ սահմանափակումների վերացումը։ Բացի այդ, կարեւորվել է նաեւ փորձագետների մակարդակով բանակցությունների շարունակումը։ Հայտարարությունում նշվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու համատեղ հանձնաժողովի նիստ ԱԳ նախարարների մակարդակով։ Արտահերթ նիստը թերեւս պայմանավորված է նաեւ տարածաշրջանի վերջին զարգացումներով, մասնավորապես Մեծ Բրիտանիա—Իրան փոխհարաբերությունների լարվածությամբ՝ Ջիբրալթարում իրանական նավթատարի, իսկ Հորմուզի նեղուցում բրիտանական նավթատարի կալանավորման պատճառով ու դրանից բխող հետեւանքներով, նաեւ Բրիտանիայում նոր վարչապետի իշխանության գալով, որի տեսակետները միջազգային շատ հարցերում, այդ թվում Իրանի առնչությամբ, համընկնում են ԱՄՆ նախագահ Թրամփի տեսակետներին, ինչի պատճառով էլ վերջինս իր լոնդոնյան այցի ընթացքում բրիտանացիներին խորհուրդ էր տվել ընտրել Բորիս Ջոնսոնին։ Ահավասիկ, Ջոնսոնը հայտարարել է, որ թեեւ շտապողականություն չի դրսեւորելու JCPOA—ից դուրս գալու հարցում, սակայն դա եւս իր օրակարգում է։ Բացի այդ, եթե Թերեզա Մեյի կառավարությունը չէր պատրաստվում, որ Հորմուզի նեղուցում նավթատարները ուղեկցվեն ռազմանավերով, փաստորեն դեմ հանդես գալով Թրամփի՝ այդ նպատակով միջազգային ուժ ձեւավորելուն, ապա Ջոնսոնն ինքն է հանդես եկել նման նախաձեռնությամբ, ինչին միացել են նաեւ Իտալիան, Ֆրանսիան ու Դանիան։ Սա այն դեպքում, երբ Իրանը խիստ դեմ է այդ քայլին՝ պատճառաբանելով, որ միայն ԱՄՆ ուժերի ներկայությունը սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Ավելին, Իրանի բանագնաց Էրաղչին համատեղ հանձնաժողովի նիստից հետո, մասնակցելով մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ նիստն անցել է «կառուցողական» մթնոլորտում, քննարկվել են կարեւոր խնդիրներ, սակայն չլուծած շատ հարցեր կան։ Հատկանշական է, որ չլուծված հարցերի թվում է նաեւ Ջիբարլթարում իրանական նավթատարի կալանավորման հարցը։ Էրաղչին նշել է, որ իրանական նավթատարի կալանավորումը լիովին հակասում է JCPOA—ին, քանի որ անդամ երկրները չպետք է արգելակեն Իրանի նավթի արտահանությունը։
Թեհրանը խիստ դժգոհ է JCPOA անդամ եվրոպական երկրներից՝ նրանց մեղադրելով ստաձնած պարտականությունները չկատարելու համար։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ—ի՝ համաձայնությունից հեռանալուն եւ Իրանի դեմ վերականգնված եւ նորերը կիրառված սահմանափակումների հետեւանքները որոշ չափով չեզոքացնելուն, ինչի պատասխանատվությունը ստանձնել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան։
Ռուս բարձրաստիճան դիվանագետ Միխայիլ Ուլյանովի կարծիքով էլ նախօրեի համատեղ հանձնաժողովի նիստը երեք ձեռքբերում է արձանագրել՝ սահմանափակումների հարցը լուծելու ուղղությամբ քննարկումները շարունակելը, Իրանի միջուկային նախագծերի համատեղ իրականացումը՝ Արաքում Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի, իսկ Ֆորդում՝ Ռուսաստանի աջակցությամբ եւ մոտ ապագայում համաձայնության անդամների ԱԳ նախարարների նիստ հրավիրելը։ Հավելենք նաեւ, որ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ նիստի մասնակիցներն Իրանից պահանջել են, որ իր հայտարարած «ավելի քիչը ավելի քչի դիմաց» քաղաքականության շրջանակներում հրաժարվի սեպտեմբերին նախատեսված հաջորդ քայլից՝ JCPOA—ից եւս մի քայլով հեռանալու ծրագրից։

30-07-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO