Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԱՇԽԱՐՀ


Նախկին սենատորն արդարություն է պահանջում

Ինչ իրավական հիմքերով էր դատապարտվել 2008 թվականին խարդախության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված՝ ՌԴ Կալմիկիայի Հանրապետությունից Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ ընտրված Լեւոն Չախմախչյանը։ Արդյոք այստեղ չէի՞ն խախտվել հիմնական ժողովրդավարական իրավունքները։ Ռուսաստանի իշխանություններն առաջիկայում պետք է պատասխանեն այդ տհաճ պատմությանն առնչվող մի շարք հարցերի։ Ընդ որում՝ պետք է պատասխանեն բավականին օպերատիվ ու սպառիչ։ Որովհետեւ քննելով նախկին սենատորի փաստաբանների գանգատը՝ այդ հարցերը ՌԴ կառավարությանն է հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։
«Փաստաբանների փողոցում էլ է փոքրիկ տոն լինում,–գրել է իր «Facebook»—ի էջում պրն Չախմախչյանի փաստաբան Աննա Ստավիցկայան։–Եվրադատարանը 2019 թվականի հուլիսի 9—ին կոմունիցիացրեց փաստաբան Կարինա Մոսկալենկոյի եւ իմ համատեղ գանգատը Կալմիկիայից ընտրված նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի գործի վերաբերյալ եւ դրան առնչվող շատ կարեւոր հարցեր ուղղեց մեր կառավարությանը։

Հարցերը վերաբերում են հետեւյալին՝
ՐԱ    Արդյոք խախտվե՞լ է ոստիկանության կողմից «օպերատիվ էքսպերիմենտի» անցկացումով, ներառյալ ձայնագրումն ու տեսագրումը, առաջին դիմումատուի (Լ.Չախմախչյանի Ա.Գ.)՝ մասնավոր կյանքի հարգման իրավունքը (նախադեպեր՝ Bykov v. Russia [GC],!. 4378/02, 10 March 2009, and Akhlyustin v. Russia,!. 21200/05, 7 November 2017)։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ քննվող ժամանակաշրջանում առաջին դիմումատուն Դաշնության խորհրդի անդամ էր եւ, հետեւաբար, անձեռնմխելի էր քրեական հետապնդումից, օրինակա՞ն էր արդյոք «օպերատիվ էքսպերիմենտի» շարունակումը արդեն այն բանից հետո, երբ նրան ներգրավել էին դրա մեջ։
ՐԱ    Խախտվե՞լ է արդյոք առաջին դիմումատուի հեռախոսային բանակցությունների գաղտնալսումով նրա մասնավոր կյանքի եւ անձնական նամակագրության հարգման իրավունքը (նախադեպ։ Moskalev v. Russia,!. 44045/05, 7 November 2017)։
ՐԱ    Արդյոք Ռուսաստանի օրենսդրությունը մանրամասնորեն կարգավորում էր այն դեպքերը, երբ անձանց բանակցությունները գաղտնալսվել են պատահականորեն՝ լոկ այն պատճառով, որ նրանք հեռախոսազրույց են ունեցել այնպիսի մարդու հետ, որի խոսակցությունները օրինական կերպով գաղտնալսվում էին իշխանությունների կողմից (նախադեպեր։ Amann v. Switzerland [GC],!. 27798/95, «61, ECHR 2000—II; Matheron v. France,!. 57752/00, ««29—44, 29 March 2005; Pruteanu v. Romania,!. 30181/05, ««44—45 and 50—58, 3 February 2015; and Versini—Campinchi and Crasnianski v. France,!. 49176/11, ««54—55 and 62—74, 16 June 2016)։ Մասնավորապես, Ռուսաստանի օրենսդրությունը նախատեսո՞ւմ էր արդյոք այնպիսի ընթացակարգ, որով պետք է առաջնորդվել այն դեպքերում, երբ կասկածյալի հեռախոսը գաղտնալսելիս իշխանությունները պատահաբար ձայնագրում են քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ունեցող խորհրդարանականի հետ զրույցները։

Տեղեկանք՝
Արտահայտվելով իրավագիտության լեզվով՝ օպերատիվ էքսպերիմենտը անձի վարքագծի ուսումնասիրություն է արհեստականորեն ստեղծված կառավարվող կամ վերահսկվող պայմաններում, կամ անձի վարքագծի հետ անմիջականորեն կապ չունեցող այլ փորձնական գործողությունների իրականացումը՝ այնպիսի տեղեկություն ստանալու նպատակով, որով ստուգում եւ/կամ ճշգրտում են միջին ծանրության, ծանր կամ ավելի ծանր հանցագործություն նախապատրաստելու, հանցափորձի կամ այն իրագործելու վերաբերյալ տվյալները։ Օպերատիվ էքսպերիմենտը բնութագրվում է որպես բարդ էքսպերիմենտալ օպերատիվ—հետախուզական միջոցառում։

Հարցեր եւ հարցումներ
«Կոմունիցիացում» տերմինով բնորոշում են ՄԻԵԴ ուղարկված գանգատը, այն պատասխանող պետությանը, որի գործողությունները բողոքարկվում են՝ դրան ծանոթանալու եւ դրա վերաբերյալ գրավոր դիտարկումներ ներկայացնելու համար։ Քննության այդ փուլը սկսվում է այն դեպքում, եթե տվյալ գանգատը Եվրադատարանի կողմից չի ճանաչվել անընդունելի եւ վարույթի առաջին փուլում չի հեռացվել քննման ենթակա գործերի ցանկից։ Ստացված գանգատի մասին պաշտոնապես հայտնվում է ՄԻԵԴ—ում տվյալ պետության լիազոր ներկայացուցչին։ Այդպիսի ծանուցման հետ մեկտեղ՝ պատասխանող պետությանն առաջարկվում է նաեւ ներկայացնել իր գրավոր կարծիքը (հուշագիրը), այդ թվում՝ գանգատի ընդունելի լինելուն վերաբերող հարցերի վերաբերյալ։
Բացի այդ, ՄԻԵԴ—ը քննության երկու կողմերին էլ ուղարկում է իր պատրաստած փաստաթուղթը, որը կոչվում է «Փաստերի շարադրում, գանգատի էությունը եւ հարցեր կողմերին»։ Տվյալ փաստաթղթում ՄԻԵԴ—ը շարադրում է գործի փաստերի իր տեսլականը, որը հիմնված է դիմումատուի ներկայացրած նյութերի վրա, ինչպես նաեւ ինքնուրույն ձեւակերպում է գանգատի էությունը, թե ինչպես է այն պատկերացնում, եւ անմիջականորեն կողմերին առաջադրում ծագած հարցերը։ Կողմերը կարող են փաստերի այդպիսի շարադրանքին մասամբ կամ էլ ամբողջովին չհամաձայնել, եւ ներկայացնել խնդրի սեփական մեկնաբանությունը։ ՄԻԵԴ քարտուղարության կազմած փաստաթղթերը հրապարակվում են ՄԻԵԴ կոմունիցիացված գանգատների բաժնում եւ հասանելի են, եթե գանգատի կոմունիցիացմանը վերաբերող տվյալներն այնտեղ նույնպես հրապարակված են (աղբյուր՝ http։//kam—merch.ru/kommunicirovanie—zhaloby/)։
Մյուս կողմից, ՄԻԵԴ կանոնակարգի 40—րդ կանոնը նախատեսում է պատասխանող պետության իշխանություններին իր դեմ ներկայացված գանգատի մասին վաղաժամկետ ծանուցելու հնարավորություն, այսինքն՝ ծանուցումը կատարվում է առանց կողմերին հարցեր ձեւակերպելու։ Սակայն նման ծանուցում շատ հազվադեպ է կատարվում, որը պահանջում է համապատասխան որոշման ընդունում ՄԻԵԴ համապատասխան պալատի նախագահի կողմից։ Այդպիսի որոշում ընդունելու մասին ծանուցվում է հայտարարողը կամ նրա ներկայացուցիչը։
Գանգատի կոմունիցիացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործը քննելու կարեւոր փուլ է։ Գանգատը ստանալու պահից դատարանն առաջին անգամ է պատասխանող պետությանը հայտնում գանգատի առկայության մասին եւ առաջարկում տրամադրել գործի հանգամանքների իր տեսլականով գրավոր կարծիք (հուշագիր), ինչպես նաեւ պատասխանել դատարանի մի շարք հարցերի։ Ճիշտ է՝ գանգատի կոմունիցիացումը ֆորմալ առումով չի նշանակում, որ այն ընդունելի է ճանաչվել. որպես այդպիսին այն հայտարարվում է միայն ՄԻԵԴ—ի որոշումով։ Սակայն միեւնույն ժամանակ դա արդեն վկայում է, որ գանգատը առաջին քննությամբ անընդունելի չի ճանաչվել, եւ լրջորեն ավելացնում է հօգուտ դիմումատուի դրական դատական որոշում կայացնելու հնարավորությունները՝ գոնե իր գանգատի որեւէ մասով։

Ճարպիկ իրավաբան պաշտոնյաներ
Լեւոն Չախմախչյանին վերագրվող հանցագործությունը (խարդախության փորձ), Ֆեմիդայի ռուսաստանյան սպասավորների կարծիքով, կատարվել է 2006 թվականի հունիսի 2—ին։ Դաշնության խորհրդի այն ժամանակվա նախագահ Սերգեյ Միրոնովը 20 օրից ավելի մտորումների մեջ էր՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ Չախմախչյանին անձեռնմխելիությունը հանելու հարցով ԴԽ նիստի։ Հետո դիմեց Կալմիկիայի Ժողովրդական խուրալ (խորհրդարան), որպեսզի նրան հետ կանչեն։ Եվ հունիսի 23—ին, ՌԴ այդ սուբյեկտի բարձրագույն օրենսդիր մարմնի որոշման հիման վրա, նրա սենատորական լիազարությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Բայց նույնիսկ դրանից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չէր կարողանում կողմնորոշվել, ինչպես վարվել Չախմախչյանի հետ՝ չէ՞ որ նա «հանցագործությունը» կատարել էր ԴԽ—ի անդամ եղած ժամանակ։
Նույն 2006 թ. հունիսի 23—ին նշանակված ՌԴ նոր գլխավոր դատախազ Յուրի Չայկան մի քանի անգամ դիմել էր Միրոնովին Լ. Չախմախչյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Միրոնովն ուղղակի չգիտեր՝ ինչ պատասխանի։ Եվ Չայկան 7 ամիս շարունակ մեր հայրենակցին չէր ձերբակալում, քանի որ դրա վերաբերյալ չկար ԴԽ—ի համաձայնությունը։ «Լեւոն Խորենովիչը Ռուսաստանի եւ ԽՍՀՄ—ի օրենսդրական մարմնի միակ ներկայացուցիչն է, սկսած Ռուսաստանի կայսրության 1906 թվականի Պետական դումայից առ այսօր, որին դատել են առանց անձեռնմխելիությունից զրկելու»,–մատնանշում է Աննա Ստավիցկայան։
Արդյունքում «պատվիրատուները» (Չախմախչյանի դեմ ուղղված սադրանքի գլխավոր կազմակերպիչն էր «Տրանսաերո» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պլեշակովը) վերջիվերջո «համոզեցին» Չայկային։ Սակայն նա հրաժարվեց Չախմախչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում ստորագրելուց։ Եվ այդ որոշումը ստորագրեց քննիչ Կմետը (դա ազգանունն է)՝ դրա համար չունենալով ոչ մի իրավասություն։
Ի դեպ՝
Ռաֆաիլ Կմետը իր կասկածելի գործերը նախընտրում է սարքոտել աշխատասենյակների խուլ անդորրու։ Ներկա դրությամբ ձագումով Արեւմտյան Ուկրաինայից այդ անձնավորությունը ՌԴ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի պաշտոնաթող ավագ քննիչ է, արդարադատության գեներալ—մայոր, պետական խորհրդատու, դատախազության պատվավոր աշխատող։ Անցնելով թոշակի՝ վերաորակավորվեց փաստաբանի։ Ընդ որում, սկզբից պաշտպանի վկայական է ստացել «աչքից հեռու» Կոստրոմայում. երեւի ծայրագավառում նման փաստաթուղթ դասավորելն ավելի հեշտ է։ Իսկ արդեն հետո՝ 2013—ի դեկտեմբերին, առանց աղմուկ—աղաղակի տեղավորվեց Մոսկվայի Փաստաբանների պալատում, որտեղ նրան շնորհեցին 77/11570 ռեեստրային համարը։
Թերեւս, ոչ ոք երբեք լսած չկա որեւէ դատավարության մասին, որը Կմետը շահած լիներ։ Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ իր հիմնական եկամուտը Ռաֆաիլ Բրոնիսլավովիչը վաստակում է օգտվելով իրավապահ մարմիններում հին կապերից։ Իսկ այդ մարմիններում աշխատելիս նա, պաշտոնակիցների գնահատմամբ, միանգամայն արժանիորեն ձեռք էր բերել «բեսպրեդելշչիկի» համբավ։

Արդյունքում Լեւոն Չախմախչյանի նկատմամբ գործ բացեցին, եւ նա դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման։ 2011—ի գարնանը ազատ արձակվեց՝ «պայմանական—վաղաժամկետ» նշումով։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ, դեռ հետաքննության ընթացքում հատուկ ծառայությունները քրեական գործ էին հարուցել պետական գաղտնիքի հրապարակման վերաբերյալ Չախմախչյանի փաստաբան Բորիս Կուզնեցովի նկատմամբ, որն արդյունքում 2008 թ. ամռանը լքեց Ռուսաստանը՝ քաղաքական ապաստան ստանալով Միացյալ Նահանգներում։
Սակայն այսօր իրավիճակն էականորեն փոխվել է։ Այսպես, 2015—ի հոկտեմբերին «Տրանսաերո» ավիաընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը վարկատուներին միլիարդավոր պարտքերի պատճառով, իսկ հիշատակված պարոն Պլեշակովը փախուստի է դիմել Ռուսաստանից. ողջ ընտանիքով հանդերձ թաքնվում է արդարադատությունից։ Դրանով նա, ի դեպ, ակտիվորեն զբաղվում է ոչ որեւէ այլ տեղ, քան Բաքվում, վայելելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լայն բարեհաճությունը։ Իսկ պատվերի անմիջական կատարողները՝ դատախազ Սերգեյ Դուբինսկին, ԴԱԾ աշխատակիցներ Դմիտրի Ֆրոլովը, Կիրիլ Չերկալինն ու Անդրեյ Վասիլեւը ներկայումս գտնվում են Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։
Դե ինչ, կարելի է արձանագրել, որ սրիկաների օրինական հատուցումը սկսվել է։

Արամ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

31-07-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO