Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ կորուստ է հայ մշակույթի համար

Կինոգետ Դավիթ Մուրադյան.
–Ինքը մարդ–մշակույթ էր։ Ժամանակներ ու սերունդներ կապող, գումարման նշանի պես։ Հաճախ խնդրում էի, որ գիրք գրեր. ակնհայտ էր, որ ուներ նաեւ այդ ձիրքը։ Կատակի էր տալիս, նուրբ եւ իմաստալից հումորն անպակաս էր նրանից, ինչը բնորոշ է իրապես տաղանդավորներին։ Գեղեցիկ ներկայություն էր մեր կյանքում, իսկ նրա բացակայությունը զգալու ենք ամեն օր։
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան.
–Մարդ, որը վայելում էր բացարձակ հեղինակություն։ Սիրված էր ե՛ւ ուսանողների, ե՛ւ գործընկերների, ե՛ւ բոլոր թատերական գործիչների շրջանում։ Մեր մտերմությունը հին արմատներ ունի։ Հայրս էր շատ մոտ Ղազանչյան ընտանիքների հետ, հետո մենք շարունակեցինք ընկերությունը, որը նաեւ ինչ—որ առումով թատերասիրության հետ աղերսներ ունի։ Ղազանչյանը ոչ միայն փայլուն ռեժիսոր եւ դասախոս էր, այլ նաեւ թատրոն կառուցող էր։ Բոլոր այն թատրոններում, որտեղ նա աշխատեց, կառուցեց իր գեղագիտությամբ հետաքրքիր թատրոն։
Մի մարդ, որն իր կյանքի օրոք դարձավ արդեն առասպել։ Մարդկանց միավորելու հրաշալի հատկություն ուներ։ Արվեստի մարդիկ մի քիչ «փշոտ» են, իսկ նա կարողանում էր այնպես անել, որ «սուր անկյունները» հարթվեին։ Նրանք, ովքեր միմյանցից նեղվում եւ չէին ընդունում, երբեմն ձեռք ձեռքի տված հեռանում էին իր մոտից հեռանում։ Մենք բոլորս մահկանացու ենք եւ ուշ թե շուտ գնալու ենք, ամենակարեւորն այն է, թե ինչ ժառանգություն ենք թողնում։ Ես կարծում եմ, որ Երվանդ Ղազանչյանի թողած վաստակը հսկայական է եւ շատ արժեքավոր։ Խոսքս ոչ միայն իր բեմադրած ներկայացումների մասին է, այլեւ այն օրինակելի պահվածքի, որն ուներ նա, որպես արվեստագետ եւ քաղաքացի։
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյան.
–Անընդատ «ապրում» էր։ Անդադար մարդ էր, մեկ—մեկ հումորով ասում էի՝ դու անդադարն ես։ Մահվանից մոտ երեք օր առաջ զրուցում էր իր հետագա պլանների մասին, նոր բեմադրություններ էր ծրագրել։ Երիտասարդ դերասաններից մեկին մի քանի օր առաջ զորակոչեցին բանակ, վատ վիճակում, ցավերի մեջ ասում էր՝ «հետաքրքրվիր, իմացիր՝ որտեղ ա, ինչ ա անում։ Էդ երեխուն լավ նայիր»։ Երեւի թե իրենից բացի, բոլորի մասին մտածում էր։ Դասավանդում էր թատերական ինստիտուտում, իր ուսանողներից երկու աղջկա մասին էր պատմում։ Ասում էր. «Էդ երեխեքը շատ լավն են, ուշադիր եղիր, չեն կարողանում վարձը վճարել։ Օգնելու տարբերակներ գտիր, նրանք մեր ապագան են լինելու, հանկարծ չթողնեն ինստիտուտը գնան»։ Մինչեւ վերջին պահը, անգամ երբ դժվարությամբ էր խոսում, էլի բոլորի մասին էր խոսում։ Ազգային մարդ էր։ Անընդհատ ասում էր՝ ազգային դրամատուրգիա, ազգային մշակույթ, մեր դարդ ու ցավը մեր մասին լինի, մեր պապերի, մեր երեխեքի մասին լինի։ Պլանները շատ—շատ էին։ Գտել էր Չուխաջյանի անտիպ գործերից մեկը՝ «Արիֆի խորամանկությունը», որը երբեւէ որեւէ տեղ չի հնչել։ Պոլսում գրված գործ է, որտեղ շատ էին նաեւ թուրքական անուններ։ Հայացրեց անունները եւ պատրաստեց երաժշտությունը, որպեսզի աշնանը կամ գոնե տարեվերջին հանձնի հանդիսատեսի դատին։ Չգիտեմ, ո՞վ պետք է սա շարունակի...
Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյան.
–Առաջին հայացքից անսահման հմայիչ, անսահման հումորով ու արտիստիկ անձնավորությունը երկաթե մարդ էր նաեւ։ Երվանդ Խաչատուրիչը շատ հիվանդ վիճակով գալիս էր թատրոն, կռանում, հատակը ստուգում, ու վա՜յ, եթե փոշի լիներ։ Այդպիսի պատասխանատվությամբ էր մոտենում ամեն ինչին։ Պատասխանատու էր բացարձակ ամեն ինչի համար։ Այսպիսի մարդու տեսակ այլեւս չկա։ Մի մարդ, որը ճանաչում էր Հայաստանի բոլոր թատրոնները, բոլոր աշխատողներին։ Բարոյական չափանիշներ կրող անձնավորություն էր։ Գավառական թատրոնների ծանր վիճակի մասին ժողովներ էինք ունենում, որտեղ ասում էին, որ հարկավոր է փակել, որակ չկա։ Խաչատուրիչը գոռում էր. «Դո՞ւ ես բացել, որ փակում ես, հո դու թուրք չես»։ Իր համոզմունքը, որ թատրոնը կյանքում բան է փոխում, այնքան կարեւոր էր։ Բոլորս գիտեինք, որ շատ վատառողջ է, բայց հուլիսի 4—ին բեմ բարձրացավ, որովհետեւ թատրոնում պրեմիերա էր եւ խոսք ուներ ասելու իր երիտասարդներին։ Շատ մեծ ցավ ու կորուստ է մեզ համար։
Հայաստանի վաստակավոր արտիստուհի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սաթենիկ Հախնազարյան.
–Ինքնին ամբողջովին թատրոն էր, աշխատանքից դուրս կյանք չուներ։ Մինչեւ վերջին վայրկյանը ամեն ինչ զոհաբերեց հանուն աշխատանքի։ Ֆանտաստիկ հմայքի, անսպառ հումորի, խելքի մարդ էր։ Սա այն դեպքն էր, որ երբ բոլոր դրական արժանիքները մի մարդու մեջ էր։ Կարծում էինք, որ նա այս ցավոտ ճանապարհով չի անցնելու, հետո ինքն էլ էր վստահ, որ դեռ երկար ժամանակ ունի, այդպես էր ասում երբեմն—երբեմն։ Իսկապես շատ մեծ մարդ էր իր բոլոր—բոլոր հատկանիշներով։ Իրենով մի մեծ էջ է շրջվում մեր թատրոնի պատմության մեջ։ Ես չեմ ասում, որ չեն գալու, գալու են նորերը, լավերը, շատերը, բայց նա անփոխարինելի էր։ Հայաստանի թատրոնի ոսկե դարաշրջանի վառ ներկայացուցիչներից մեկն է Երվանդ Խաչատուրիչը։
Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյան.
–Շատ մեծ ցավով եմ տանում նրա մահը, չնայած նրան, որ արդեն գիտեի, թե ինչ է սպասվում։ Ամեն անգամ ասում էր՝ մեր հայ դրամատուրգիան, ազգային դրամատուրգիան հարկավոր է պահել, անգամ թույլ գործերին գորովանքով մոտենալ։ Իր, այսպես ասած, թագավորական խոսքը, որով ամեն անգամ սկսում ու ավարտում էր ելույթը. «Չկա ազգային թատրոն, առանց ազգային դրամատուրգիայի»։ Եվ սա նշանաբան էր իր համար։ Ամեն կերպ ճամփա էր տալիս ջահելներին։ Վերջին տարիներին նոր կառուցված դահլիճը, ինքն էլ էր ասում՝ տվել էր երիտասարդներին, որպես սեփականություն։ Չէր էլ թաքցնում, որ ավելի շատ ընդառաջում է նրանց, ովքեր հայ գրողի գործ են բերում բեմադրելու։ Նա ինձ համար այն բեմադրիչներից է, ում գործը մեր հայ թատրոնի լավագույն էջերը պիտի համալրեն եւ համալրել են։ Այսօր էլ, երբ նայում եմ նրա «Պարոնայք Գոլովլյովները», հասկանում եմ, որ իսկական արվեստի գործը ժամանակի ամեն իրադարձության դեմ ունի իր հաստատուն մեծությունը։ Երբ 2002թ.  առիթ ունեցա ծանոթանալու նրա հետ, հավատում ու չէի հավատում իմ երջանկությանը, որ այսպիսի սրտացավ մարդու է ճակատագիրը իմ ճանապարհին բերել։ Հայ դրամատուրգիան՝ ի դեմս նրա նման պաշտպանի, մեծ կորուստ ունեցավ։
Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյան.
–Հայկական թատերական արվեստում Երվանդ Ղազանչյանը եղել է հանրահայտ թատերական գործիչներ Վարդան Աճեմյանի եւ Հրաչյա Ղափլանյանի գործի շարունակողը։ Նա հանրապետության տարբեր թատրոններում 150—ից ավելի բեմադրություններ է արել։ Ինչպես ինքն էր համեստաբար ասում. «Այդ 150—ի մեջ կան մի 5—6 ներկայացում, որի համար ես չեմ ամաչել, մյուսները եղել են ներկայացումներ»։ Երվանդ Ղազանչյանի մասին դեռ երկար կխոսվի... Մեր մշակութային կյանքում մեծ ու կոլորիտային կորուստ էր։ Սակայն նրա մարդկային նկարագիրը բազմապատկվում է, երբ տարիներ շարունակ, իրեն հատուկ նվիրվածությամբ ձեռք էր մեկնել Սպիտակի երեխաների թատրոնին, եւ ամեն տարի նրանք հանդես էին գալիս Երեւանի նրա ղեկավարած թատրոնի բեմահարթակում։ Երեխաները նրան Երվանդ պապիկ էին անվանում, իսկ նա ամբողջությամբ իր վրա էր վերցրել երեխաների պապիկի պարտականությունները։ Որբացան այդ փոքրիկները... Նրանց անունից՝ «Շնորհակալություն, մեր սիրելի պապիկ..»։
Պատրաստեց Լիանա ՍԱՐԳՍՅԱՆԸ
l.sargsyan@hhpress.am

01-08-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO