Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը

Բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի եւ մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական եւ հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին։
Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար եւ նշել. «Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետեւ սա լավ առիթ է խոսելու գիտելիքի եւ կրթության մասին։ Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք եւ տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում եւ մեր կառավարության համար կրթությունը կարեւորագույն առաջնահերթություն է։ Ինչո՞ւ ենք այդքան կարեւորում կրթությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ եւ հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ։
Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլեւս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները։ Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ եւ կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար։
Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարեւոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները եւ կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը։ Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին։ Բայց մենք բոլորս, նաեւ այս դահլիճից, նաեւ այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ եւ կարեւորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը։
Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ։ Բայց ես ուզում եմ ասել նաեւ, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, եւ կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլեւ այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ եւ համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում։
Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար լինի ազգային ապրելակերպ, լինի պետական ապրելակերպ, կրթությունը լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը եւ բոլորս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն օրվա հետ մեր կրթական ցենզը պետք է ավելին լինի, քան նախորդ ամիս, ամեն շաբաթվա հետ պետք է ավելին լինի, քան նախորդ շաբաթ, ամեն տարվա հետ էլ բնականաբար ավելին, քան նախորդ տարի։
Ես մեծ վստահությամբ եմ խոսում այս թեմաներից այս լսարանում, որովհետեւ տեսնում եմ եւ կրթության ասպարեզում ձեր ունեցած նվաճումները խոսում են այն մասին, որ դուք հենց այսպիսի բանաձեւով եք առաջնորդվում, հենց այսպիսի կարգախոսով եք առաջնորդվում։ Շատ կարեւոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում այստեղ, ահա այսպիսի հանդիսավոր պայմաններում։ Սա իհարկե առաջին հերթին գնահատանքի տուրք է ձեր ունեցած հաջողություններին կրթության ասպարեզում, բայց սա առավել եւս տուրք է կրթությանն ընդհանուր առմամբ, կրթություն ստանալու ձգտմանը ընդհանուր առմամբ։
Սա նաեւ վկայությունն է այն բանի, որ մեր կառավարությունն իր կարեւորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ եւ յուրաքանչյուր հասուն, տարիքով քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա, որովհետեւ քանի դեռ մարդը կա, քանի դեռ մարդն ապրում է՝ կրթությունը պետք է դառնա նրա հիմնական եւ առանցքային անելիքը, նրա հիմնական եւ առանցքային զբաղմունքը։
2018—2019 թվականների ուսումնական տարվա հարգելի ոսկե մեդալակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած աշակերտներ, «Կենգուրու», «Մեղու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր ունեցած հաջողությունների համար, ձեր ունեցած հաջողությունների առիթով եւ հույս ունեմ, որ ձեր արդեն իսկ ունեցած հաջողությունները ձեզ մղում են, ձեզ ոգեշնչում են կրթության ոլորտում եւ ընդհանրապես իմացության, գիտելիքի եւ որ շատ կարեւոր է՝ այդ գիտելիքները կյանքում կիրառելու, առավել մեծ հմտություններ ձեռք բերելու։ Ես ձեզ եւ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է։
Ահա այսպես ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը, եւ դուք ահա ապացուցում եք, որ այդ պատկերացումն ամենեւին էլ երեւակայական չէ, այդ պատկերացումն իրական է եւ ահա դուք այստեղ նստած եք որպես Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ եւ գիտելիքով լեցուն քաղաքացիներ»։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգեւներ՝ մեդալներ, հավաստագրեր եւ նվերներ։
Ամփոփելով միջոցառումը, վարչապետը նշել է. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հույս ունեմ եւ համոզված եմ, որ այսօրվա գեղեցիկ եւ էներգիայով լի արարողությունը նոր էներգիա կտա կրթության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար։ Նրանք, ովքեր դեռ պետք է գնան ծառայության՝ մաղթում եմ բարի ծառայություն եւ բարի վերադարձ։ Ամբողջ ուժով նվիրվեք կրթությանը, գիտությանը եւ ամբողջ ուժով նվիրվեք ձեր հմտությունները զարգացնելու գործին։ Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ»։

***
2018—2019 ուսումնական տարում առաջադիմության մեդալի արժանացել են 84 շրջանավարտ, այդ թվում՝ Երեւանից 1, Տավուշի մարզից 6, Սյունիքի մարզից 22, Արարատի մարզից 1, Արմավիրի մարզից 1, Գեղարքունիքի մարզից 3, Լոռու մարզից 3, Կոտայքի մարզից 17, Շիրակի մարզից 21, Արագածոտնի մարզից 7 եւ Վայոց ձորից 2 աշակերտ։ Մեդալակիր աշակերտների թիվը 2017—2018 ուստարում 28—ն է։ Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականները նվաճել են 17 մեդալ՝ այդ թվում՝ 4 արծաթ եւ 13 բրոնզ։ Մեդալակիրներից 9—ը Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սովորողներ են, ովքեր նվաճել են 13 մեդալ (4 աշակերտ մեդալ ստացել է 2—ական առարկայից), 2—ը «Քվանտ» վարժարանի, 1—ը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի եւ 1—ը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ։
«Կենգուրու», «Մեղու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունն այս տարի բաղկացած է 45 սովորողից (48 մրցանակակիր, որոնցից երեքը կրկնակի մրցանակակիր են)։ Նրանցից երեքը՝ «Կենգուրուի», վեցը՝ «Մեղուի» եւ մեկը «Ռուսական արջուկի» բացարձակ հաղթողներն են, իսկ մնացածը՝ յուրաքանչյուր մարզում եւ Արցախում, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարիքային խմբում այս երեք մրցույթներից լավագույն արդյունք արձանագրած աշակերտները։

31-08-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO