Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հերթագրումը՝ էլեկտրոնային եղանակով

Պոլիկլինիկաներում կգործի սպասարկման նոր համակարգ

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առողջության պահպանման առաջնային օղակներում արդեն բոլոր երեւանաբնակները կկարողանան քաղաքակիրթ սպասարկվել՝ ձերբազատվելով հերթերում երկարատեւ սպասելու անհաճո երեւույթից։ Քաղաքացիները բազմիցս էին դժգոհություններ հայտնում, որ հերթին սպասելն ու ժամանակին սպասարկվելը իրենց ոչ հաճախ է հաջողվում, իսկ երբեմն նույնիսկ միմյանց միջեւ վեճերի տեղիք է տալիս։ Ի՞նչ է համակարգում փոխվել։
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում արդեն պոլիկլինիկաներ դիմած պացիենտները կհերթագրվեն էլեկտրոնային եղանակով։ Նշենք, որ էլեկտրոնային եղանակով հերթագրման փորձարարական ծրագիրը սկզբում ներդրվել է «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 17 պոլիկլինիկա» եւ «Նոր Արաբկիր» ԱԿ ՓԲԸ—ներում, որի միջոցով կատարվել է պոլիկլինիկա դիմած պացիենտների էլեկտրոնային հերթագրում առաջնային օղակի բժիշկների՝ տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների մոտ։
Այս տարվա օգոստոսի 26—ից ծրագիրը սկսել է գործել արդեն 10 արտահիվանդանոցային ծառայություն մատուցող բուժհաստատություններում, մասնավորապես՝ «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա», «Թիվ 4 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Թիվ 12 պոլիկլինիկա», «Թիվ 13 պոլիկլինիկա», «Թիվ 16 պոլիկլինիկա», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ—ներում։
Ինչքանո՞վ է այս մոտեցումը նպաստելու բնակիչների առավել քաղաքակիրթ ու արդյունավետ տարբերակով հերթագրմանն ու սպասարկմանը, ի՞նչ արդյունքներ կան արդեն գործարկված ծրագրից, զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ։ Նշենք, որ ծրագիրը փորձարարական է։ Այդ նպատակով Կամսար Բաբինյանը «Արմեդ» ծրագրի ներկայացուցչի եւ վերոնշյալ բուժհաստատությունների տնօրենների հետ անցկացրել է համատեղ քննարկում՝ ծրագրի ներդրման եւ իրականացման գործընթացի հետ կապված խնդիրներին ծանոթանալու եւ շուտափույթ լուծում տալու նպատակով։
Կամսար Բաբինյանի տեղեկացմամբ, հերթագրումը կատարվում է տեղում եւ հեռախոսազանգի միջոցով։ Հեռախոսազանգի միջոցով հերթագրման ժամանակ գրանցվում են պացիենտի անուն, ազգանունը, հայրանունը եւ սոցիալական կամ նույնականացման քարտի համարը։ Պացիենտի համար կատարվում է գրանցում իրեն սպասարկող բժշկի մոտ եւ լրացվում է այցելության թերթիկ, որով կատարվում է հիվանդի ընդունելությունը։
«Ծրագիրը լինելու է շարունակական։ Առաջին փուլով փորձեցինք 3 պոլիկլինիկաների մոդելը կիրառել, եւ ծրագիրը բավական լավ ընթացք ստացավ, հերթագրվողների թիվը շատ էր, որոնց թվում գերակշռում էին շաքարային դիաբետով հիվանդները։ Տանից հեռախոսազանգի միջոցով քաղաքացին կարող է զանգել պոլիկլինիկա, գրանցել այց համապատասխան բժշկի մոտ իր նախընտրած օրն ու ժամին։ Որոշակի պարբերականությամբ արդեն բժիշկը կարող է ընդունել քաղաքացիներին»,–նշեց Կամսար Բաբինյանը՝ հավելելով, որ մինչեւ տարեվերջ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր պոլիկլինիկաներում կներդրվի այս ծրագիրը։
Ծրագրի երկրորդ փուլով «Արմեդ» ազգային օպերատորի ծրագրի միջոցով վերապատրաստվելու են օպերատորները, որոնք տիրապետելու են պացիենտների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրմանն ու պահպանմանը։ Այսինքն՝ բոլոր տվյալները, ունի՞ քաղաքացին ապահովագրություն, թե՞ ոչ, պահպանվելու են ինֆորմացիոն բազայում։
«Երբ ստանանք համակարգիչներ, յուրաքանչյուր բժիշկ կունենա իր անձնական համակարգիչը, եւ զանգ գրանցելուց հետո ավտոմատ կերպով բժշկուհու մոտ կգրանցվեն զանգահարող քաղաքացու բոլոր տվյալները, այն, թե ինչ հիվանդություններ է նա ունեցել, ինչ պատվաստում կամ դեղորայք է ստացել։ Արդեն իսկ, մինչեւ հիվանդի այցը, բժիշկը հնարավորություն կունենա ծանոթանալու պացիենտի հիվանդության ողջ պատմությանը։ Սա մեկ քայլ առաջընթաց է համակարգում, որի միջոցով հնարավոր է կառավարել հերթերը, կանոնակարգել հերթափոխի ընթացքում պացիենտների այցերը, բարելավել բուժսպասարկման ոլորտը։ Այս ծրագրի ներդրմամբ կնվազեն նաեւ պացիենտների դժգոհությունները։ Գրանցումը քաղաքացին կարող է կազմակերպել նաեւ տանը՝ էլեկտրոնային տարբերակով, սակայն, քանի որ ծրագիրը դեռեւս փորձարարական է, ուստի իրազեկման եւ համապատասխան տեղեկատվության տարածման խնդիր կա»,–նշեց Կ. Բաբինյանը։
Ծրագիրը կարեւոր է այն պատճառով, որ պոլիկլինիկաներից օգտվում են տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք։
Արդեն ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է պոլիկլինիկաներում տեղադրել էլեկտրոնային տերմինալներ, որպեսզի պոլիկլինիկաներում բոլոր վճարովի ծառայությունների դիմաց վճարները կատարվեն միայն էլեկտրոնային ճանապարհով։
Վճարովի են համարվում այն ծառայությունները, որոնց ուղղությամբ պետության կողմից պետպատվեր չկա տեղադրված։ Վճարովի են ծառայությունները նաեւ այն քաղաքացիների համար, որոնք կցագրված չեն առողջության առաջնային տվյալ օղակում եւ չունեն անվճար սպասարկվելու համապատասխան ուղեգիր։
«Պոլիկլինիկաներում իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, տեղադրվել են վահանակներ, որտեղ մանրամասնորեն գրված է, թե որ հետազոտություններն են կատարվում անվճար եւ որոնք վճարովի»,–ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային եղանակով հերթագրման փորձարարական ծրագրի գործարկման արդյունքներին, ապա վարչության պետը այն դրական որակեց՝ վստահեցնելով, որ արդյունավետության հասնելու համար ժամանակ է պետք։
«Ամբողջ աշխարհը գնում է էկեկտրոնային համակարգի կիրառմանը, նույնը նաեւ առողջապահության ոլորտում, ուստի մենք էլ ցանկանում ենք առաջամարտիկ լինել, որ Երեւան քաղաքի առողջապահությունը եւս ետ չմնա այդ համակարգի կիրառումից։ Ես վստահ եմ, որ ծրագիրը արդյունավետ գործելու է, եւ այդ ամենն ի շահ քաղաքացու կլինի»,–վստահեցրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը։

31-08-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO