Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր զարգացումներ Սիրիայում

Թուրքիան շարունակում է իր ծրագիրը կյանքի կոչելու ջանքերը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սիրիայում ԻՊ-ի պարտությունից եւ կենտրոնական իշխանության դիրքերն ամրապնդվելուց հետո թեեւ ներքին բախումները անհամեմատ կրճատվել են, սակայն երկրում 8-ամյա պատերազմական իրավիճակը պահպանվում է, եւ ավելանում են զոհերի ու փախստականների թվերը։ Հանգամանք, ինչը պայմանավորված է այդ երկրում տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող գերտերությունների շահերի հակասությամբ եւ մասնավորապես Թուրքիայի պահանջներով ու նպատակներով։
Դեռեւս 2017-ից Թուրքիան Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ, միաժամանակ ճնշումներ գործադրելով դաշնակից Արեւմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ—ի վրա՝ պահանջում հրաժարվել քրդերին աջակցելուց եւ համագործակցել Թուրքիայի սահմանների հարեւանությամբ ստեղծելու անվտանգության գոտի՝ քրդական ուժերը հեռացնելով այդտեղից։ Ընթացիկ տարվա մայիս—հունիսից Իդլիբում հաստատված ահաբեկիչները հարձակումներ էին իրականացնում հարակից Համա, Հալեպ եւ Լաթաքիա նահանգների վրա, սրելով իրավիճակը։ Ըստ պաշտոնական տեսակետների՝ հենց այս հանգամանքով էին պայմանավորված կառավարական ուժերի հրադադարի անտեսումը եւ ահաբեկիչների դեմ ռազմական վերջին գործողությունները, որոնք հանգեցին օգոստոսի 27—ին Իդլիբում ռազմավարական նշանակությամբ Խանշեյխուն քաղաքի վրա վերահսկողության հաստատմանը եւ թուրքական երկու հենակետի շրջափակմանը։ Անկարան Իդլիբի վրա հարձակմանը մշտապես դեմ է հանդես եկել փախստականների թվի աճի եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ավելացման պատրվակով։ Այս հարցում նա դիմել է Մոսկվայի աջակցությանը։ Եվ ահա Ռուսաստանում օգոստոսի 30—ին տեղի է ունեցել Պուտին—Էրդողան հանդիպումը, որի ընթացքում հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը սկսվել է օգոստոսի 31—ից։ Այդ առիթով Դամասկոսը հայտարարել է, թե հրադադարի ցանկացած խախտումը իշխանական ուժերն անպատասխան չեն թողնելու։ Թերեւս հենց նման հանգամանքով է պայմանավորվում հրադադարը փխրուն գնահատելը։ Հավելենք նաեւ, որ Իդլիբի հարցը գլխավորն է լինելու սեպտեմբերի 16—ին Անկարայում տեղի ունենալիք եռակողմ՝ Ռուսաստան—Իրան—Թուրքիա գագաթնաժողովի օրակարգում։
Ինչպես նշվեց, Թուրքիան միաժամանակ ԱՄՆ—ի հետ բանակցություններ էր վարում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ։ Օգոստոսի 7—ին ԱՄՆ—ից ժամանած զինվորական պատվիրակության հետ բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են Սիրիայի հյուսիսում 32 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու շուրջ, եւ որ կարճ ժամանակահատվածում այդ երկրում ձեւավորվելու է համատեղ գործողությունների կենտրոն։ Այնուհետեւ թուրքերը տարբեր առիթներով նախազգուշացնում են, որ չեն կարող երկար սպասել Սիրիայի հյուսիս—արեւելքում Անկարայի վերահսկողությամբ անվտանգության գոտու ստեղծմանը։ Նաեւ սպառնում են, որ եթե Թուրքիայի պահանջները չիրականանան, ապա անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ռազմական գործողություններ կսկսի «խաղաղության միջանցք» ստեղծելու համար։ Օգոստոսի 31—ին Էրդողանը սպառնացել է, որ եթե առաջիկա շաբաթների ընթացքում անվտանգության գոտում չտեղակայվեն թուրք զինվորներ, ապա Անկարային իր ռազմական գործողությունների պլանն իրականացնելուց զատ այլընտրանք չի մնում։ Մինչդեռ ամերիկյան կողմը նշում է, որ անվտանգության գոտու ստեղծման հարցում համագործակցության հետաձգումը պայմանավորված է դրա աշխարհագրական չափսերի ու գործելակերպի շուրջ կողմերի միջեւ առկա հակասություններով։
Մյուս կողմից Իդլիբում հրադադարի առաջին իսկ օրը ԱՄՆ—ն հրթիռակոծել է ահաբեկիչների առաջնորդների հավաքատեղին, ինչի հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, զոհերի թվում է նաեւ «Թահրիր ալ Շամի» առաջնորդը։ Սա այն դեպքում, երբ Պուտին—Էրդողան հանդիպմանը Ռուսաստանի նախագահը խիստ կարեւորել է հիշյալ կազմակերպության ոչնչացումը։ Վերլուծաբաններից ոմանք ԱՄՆ հարձակումը պատահական չեն համարում, գնահատելով որպես անվտանգության գոտի ստեղծելուն նպաստող քայլ։ Նրանք Թուրքիային անուղղակի մասնակից են համարում, պատճառաբանությամբ, թե «Թահրիր ալ Շամի» հավաքները տեղի են ունենում խիստ գաղտնի պայմաններում, հետեւաբար նման դիպուկ հարվածի համար հստակ տեղեկություն էր անհրաժեշտ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան բոլոր ճակատներով աշխատում է Սիրիայում իր նպատակները իրականացնելու ուղղությամբ, սակայն դեռ պարզ չէ, թե որքանով են կյանքի կոչվելու դրանք։

03-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO