Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանը սկսում է կարիերայի նոր փուլը

Թեպետ Հենրիկ Մխիթարյանն ամեն կերպ հերքում էր Լոնդոնի «Արսենալից» իր հեռանալու հնարավորության մասին մամուլում եւ մերձսպորտային շրջանակներում մերթ ընդ մերթ հայտնվող տեղեկությունները, բայց Եվրոպայում ֆուտբոլիստների տեղափոխությունների ամառային շրջանի ավարտի վերջին օրը հայտնի դարձավ, որ նոր խաղաշրջանը նա, թերեւս, կանցկացնի իտալական «Ռոմայում»։ Անկեղծ ասած, իրադարձությունների նման զարգացումը որոշակիորեն անսպասելի էր, քանզի հռոմեական ակումբը երբեք հրապարակայնորեն գործուն հետաքրքրություն չի դրսեւորել մեր ազգային հավաքականի ավագի նկատմամբ, ուստի մնում է սպասել գործարքին առնչվող ուշագրավ մանրամասների, որոնք, հուսով ենք, չեն ուշանա։
Առայժմ, հայտնի է միայն, որ «ջալոռոսիի» (այդպես են Իտալիայում կոչում «Ռոմային») ղեկավարությունը որոշել է 1 տարով վարձակալել 30—ամյա հայ կիսապաշտպանին։ Արտասահմանյան մամուլի տեղեկություններով, Հռոմում մեր հայրենակիցը մեկ խաղաշրջանում կվաստակի 3,5 մլն եվրո՝ առանց պարգեւավճարների։ Լրացուցիչ պարգեւատրման դեպքում նրա վաստակը կարող է մոտենալ 4 միլիոնի սահմանին ու նույնիսկ հատել այդ։ Ընդ որում, «Արսենալի» հետ համաձայնությամբ՝ «Ռոման» եկող տարվա ամռանը կարող է 15 մլն եվրոյով գնել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները։ Նշենք, որ «զինագործների» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառ։ Եթե հռոմեացիները որոշեն շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ, ինչը հնարավոր է միայն նրա խաղից գոհ լինելու պարագայում, ապա ֆինանսական խնդիրը կդառնա առաջնայիններից մեկը։ Այն արդեն որոշակի դժվարություններ է առաջացրել ներկայիս բանակցություններում, քանզի «Արսենալում» Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը 200 հազար ֆունտ սթերլինգ էր, ինչը ծանր բեռ է իտալական ակումբի համար։
Ինչեւէ, երեկ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Հռոմ եւ տեղափոխություններին բնորոշ ավանդական բուժզննում անցել «Ռոմայում»։ Օդանավակայանում նա անմիջապես հայտնվել է տեղի մամուլի ուշադրության կենտրոնում եւ հայտարարել, որ երջանիկ է Հավերժական քաղաքում գտնվելու համար։ Նա կլինի այս մրցաշրջանում «Ռոմայի» երկրորդ նորեկը Քրիս Սմոլինգից հետո, որն անցյալ շաբաթ վարձակալվել է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հիշեցնենք, որ 2017—ին Հենրիկը հենց այդ ակումբից էր հայտնվել «Արսենալում», որը նրան փոխանակել էր չիլիացի Ալեքսիս Սանչեսի հետ։ Այդ ընթացքում նա հյուսիսային Լոնդոնի ակումբի կազմում տարբեր մրցաշարերում մասնակցել է 59 խաղի, որոնցում դարձել է 9 գոլի եւ 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Իսկ առհասարակ անգլիական երկու ակումբներում անցկացրած 122 հանդիպումներում մրցակիցների դարպասը գրավել է 22 անգամ։ Մնում է հուսալ, որ Հռոմում Մխիթարյանը կվերգտնի նախկին արդյունավետ խաղը, որը նրա այցեքարտն էր 2013—16 թվականներին Դորտմունդի «Բորուսիայում»։
Նոր ակումբում է տեղավորվել նաեւ մեր հավաքականի մյուս կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որն ազատ գործակալի կարգավիճակով համալրել է Երեւանի «Փյունիկը»։ Տեղափոխության մանրամասները չեն հրապարակվում, ուստի մնում է հիշեցնել, որ օգոստոսին նա երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ։
Իսկ երեկ Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում սկսեց նախապատրաստությունը սեպտեմբերի 5—ին եւ 8—ին նախատեսված Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Իտալիայի ու Բոսնիա—Հերցեգովինայի հավաքականների հետ տնային հանդիպումներին։ Առաջին հավաքին չեն մասնակցել նախնական հայտացուցակում ընդգրկված մի քանի խաղացողներ։ Սպասվում էր, որ Անդրե Չալըշըրը եւ Վարազդատ Հարոյանը հավաքականին միանալու էին երեկ ուշ երեկոյան, իսկ Հենրիկ Մխիթարյանն ու Էրիկ Վարդանյանը՝ այսօր։
Ընդհանրապես, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը առաջիկա հանդիպումներին մասնակցելու է հրավիրել 25 ֆուտբոլիստի. դարպասապահներ Արամ Հայրապետյանին եւ Անատոլի Այվազովին (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Արման Մելիքսեթյանին («Նոա») եւ Արսեն Բեգլարյանին («Դնեպր», Բելառուս), պաշտպաններ Տարոն Ոսկանյանին ու Հայկ Իշխանյանին (երկուսն էլ՝ «Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյանին («Գանձասար—Կապան»), Վարազդատ Հարոյանին («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյանին («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանին («Ժետիսու», Ղազախստան), Անդրե Չալըշըրին («Գյոթեբորգ», Շվեդիա), կիսապաշտպաններ Արմեն Համբարձումյանին եւ Պետրոս Ավետիսյանին (երկուսն էլ՝ «Արարատ Արմենիա»), Արտակ Եդիգարյանին, Կառլեն Մկրտչյանին եւ Էրիկ Վարդանյանին (երեքն էլ՝ «Փյունիկ»), Արտակ Գրիգորյանին («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյանին («Արդա», Բուլղարիա), Հենրիկ Մխիթարյանին («Արսենալ», Անգլիա), Գեւորգ Ղազարյանին (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայանին («Հոբրո», Դանիա), հարձակվողներ Արթուր Միրանյանին («Փյունիկ»), Տիգրան Բարսեղյանին («Կայսար», Ղազախստան), Սարգիս Ադամյանին («Հոֆենհայմ», Գերմանիա) եւ Ալեքսանդր Կարապետյանին («Սոչի», Ռուսաստան)։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

03-09-2019





24-01-2020
Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու
Լեզվի խիստ անհրաժեշտությունը եղել էր մեկ էլ պարսից ...


24-01-2020
Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը
ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




24-01-2020
1.65 մլրդ դրամի արտոնություն կաթնամթերք արտադրող ընկերությանը
Իրանից 11 մլրդ դրամի կաթնային սերուցք ներմուծելու համար

Արմենուհի ...


24-01-2020
«Հուլիսի 1-ից որեւէ ցույց չի լինելու՝ անկախ ամեն ինչից»
Վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման օրակարգից ...


24-01-2020
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով կարգելվի
Որ 15 րոպե գործածելուց հետո 400 տարի չկեղտոտենք ...


24-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Հայ գրականությունը խուսափում է իրականությունից

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անշուշտ, ...


24-01-2020
Նոր ազդակ՝ երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը
Քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ ...



24-01-2020
Նոր փոփոխությունը՝ ի շահ տնտեսավարողների
Հանրային սննդի ոլորտում ծառայություն ...

24-01-2020
Կարպի ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում
Հայ թատրոնը հունվարի 23-ին տոնեց Կարպ ...

24-01-2020
Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը
Հունվարի 14-ից Քաշաթաղի շրջանի ...

24-01-2020
Եվրոպայի առաջնությունը կտա հիմնական հարցերի պատասխանները
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները տարբեր կարգի 8 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO