Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Խորհրդակցություն վարչապետի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են։ Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետեւյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնո՞ւմ ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում։ Ինչո՞ւ ծագեց այս հարցը, որովհետեւ պարզվեց, որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, եւ բնակարանի գնման վկայագի՞ր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար մեզ անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի եւ շուկայի առկայության իմաստով եւ այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։ Այս խնդիրը պետք է լուծեր քաղաքաշինության կոմիտեն, որն այսօր մեզ պետք է տար տեղեկատվություն դրա վերաբերյալ։ Եվ մենք պայմանավորվել էինք, որ այս խնդրի շուրջ որոշումներ կայացնելուց հետո պետք է անցնեինք արդեն հաջորդ փուլին, արձանագրեինք, հատկապես Գյումրիի, Վանաձորի եւ մնացած դեպքերում էլ հարցերին մոտենայինք քաղաքաշինական տրամաբանության տեսակետից եւ հասկանայինք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, քաղաքաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները հենց այդ նպատակի ծառայեցմանը բերելու համար, որովհետեւ գոնե Գյումրիում գիտենք, որ կան բազմաթիվ տարածքներ, որոնք նախատեսված են այլ նպատակների, այլ քաղաքաշինական խնդիրների համար, բայց դրանք փաստացի տնակային ավանի կարգավիճակում են»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը եւ կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչները զեկուցել են այս տարվա հունիս եւ հուլիս ամիսներին վարչապետի մոտ աղետի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Նշվել է, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետարանների հետ քննարկվել եւ վերլուծվել է 453 ընտանիք շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, շահառուները տարանջատված են ըստ բնակավայրերի. 453 ընտանիք շահառուից Լոռու մարզի գյուղական համայնքների 281 ընտանիքը տեղաբաշխված է 27 բնակավայրում, Շիրակի մարզի 148 ընտանիքը՝ 9 բնակավայրում եւ Արագածոտնի մարզի 24 ընտանիքը՝ 11 բնակավայրում։ Աջակցության տրամադրման ձեւի նախընտրությունը հասկանալու նպատակով մարզպետարանների հետ եւ շահառուների շրջանում անցկացվել է հարցում, ըստ որի՝ շահառուները հիմնականում հակված են այն մոտեցմանը, որ ԲԳՎ—ի համար նախատեսված գումարը տրամադրվի իրենց, եւ իրենք որոշեն՝ ձեռք բերել բնակարան, կառուցել նոր տուն գյուղական բնակավայրում կամ ավարտին հասցնել երկրաշարժին հաջորդած տարիներին կառուցած կիսակառույցները։
Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հարցի համապարփակ լուծման, պետական աջակցության տրամադրման արդյունքում տնակներից հրաժարման, այդ նպատակով վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ եւ այլն։ Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին կոնկրետ առաջարկություններ ներկայացնել աջակցության ձեւերի նախընտրությունների եւ հետագա անելիքների վերաբերյալ։
Հաջորդ հարցով ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. հուլիսի 25—ի որոշմամբ ստեղծված աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների (տնակների) վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրության արդյունքները. վերլուծվել են հավաքագրված տվյալները, երկրատեղեկատվական ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է գոտիավորում, մշակվել են մի շարք առաջարկություններ։
Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, եւ Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքները պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ որպես առաջին քայլ՝ ուսումնասիրել ընդհանրական մեխանիզմի կիրառման հնարավորությունները։

03-09-2019





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO