Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Խնդիրն առանց այն էլ պարզ է»

Հարցազրույց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի հետ

Նախօրեին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Էդուարդ Սահակյանը հրապարակեց աշխարհի առաջնությունում հանդես գալուն պատրաստվող մեր մարզիկների անունները։ Սեպտեմբերի 14–22—ը Ղազախստանի մայրաքաղաքում մեր երկիրը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ քաշային կարգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ «ՀՀ»—ին տված հարցազրույցում մարզիչը պարզաբանեց կազմի ընտրության որոշ հանգամանքները եւ պարզաբանեց այլ խնդրահարույց հարցեր։
–Արդյո՞ք օլիմպիական խաղերի շեմին ազգային հավաքականի ղեկը ստանձնելը պատասխանատու որոշում չէ, եւ ի՞նչ պայմաններով եք համաձայնել գլխավորել մեր ընտրանին։
–Որեւէ պայման չեմ ներկայացրել եւ ընդհանրապես նման խոսակցություն չի եղել։ Պարզապես հավաքականում աշխատել ենք 4 հոգով, իսկ Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո մնացինք երեքով եւ որոշեցինք ավարտին հասցնել աշխարհի առաջնությանը թիմի նախապատրաստությունը։
–Իսկ որքա՞ն ժամանակ եք ղեկավարելու հավաքականը։
–Ժամկետային որեւէ սահմանափակման մասին չի խոսվել։ Համենայն դեպս, ինձ հետ նման հարց չի քննարկվել։ Կրկնում եմ, պարզապես գլխավոր մարզիչը հրաժարական տվեց, եւ մենք շարունակում ենք աշխատանքը։ Եթե ղեկավարությունը հետագայում էլ կվստահի ինձ՝ կշարունակեմ աշխատել։ Կուզենան փոխարինել՝ նույնպես խնդիր չեմ տեսնում։ Ամեն կերպ այդ պաշտոնին մնալու հավակնություններ չունեմ։
–Աշխարհի առաջնությունում ի՞նչ խնդիր է սահմանված մեր մարզիկների եւ անձամբ ձեր՝ որպես գլխավոր մարզչի պաշտոնակատարի համար։
–Խնդիր չի սահմանվել, բայց բոլորիս համար այն առանց այդ էլ պարզ է՝ մասնակցել հնարավորինս լավ։
–Ի՞նչ սկզբունքով են ընտրվել աշխարհի առաջնության այն 9 մասնակիցները, որոնց անունները հրապարակեցիք։
–Կազմը որոշվել է մինչ այժմ տեղի ունեցած տարբեր մրցումներին տղաների մասնակցության արդյունքներով։ Ընտրության ընթացքում տարաձայնություններ չեն ծագել, եւ հրապարակված կազմն արտացոլում է մարզիչներիս որոշումը։
–Այնուհանդերձ, վիճելի 77 կգ քաշային կարգում, որում ընտրության հարցն ըստ էության հանգեցրեց նախորդ գլխավոր մարզչի հեռանալուն՝ նախապատվությունը տվեցիք Կարապետ Չալյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր որոշումը։
–Այս պահին այդպիսին էր մեր որոշումը։ Մնացած հարցերի պատասխանը կտա նոյեմբեր—դեկտեմբերին նախատեսված Հայաստանի առաջնությունը։
–Այսօրվա մարզմանը չէր մասնակցում Արսեն Ջուլֆալակյանը։ Ինչո՞վ էր պայմանավորված նրա բացակայությունը՝ նա շարունակելո՞ւ է ելույթները հավաքականում։
–Իհարկե, մնում է։ Պարզապես, նա չցանկացավ մասնակցել այս հավաքին՝ նախընտրելով այլ կերպ կազմակերպել մարզումները։ Անշուշտ, նրա ներկայությունը միայն ողջունելի եւ ցանկալի կլիներ։
–Իսկ Միհրան Հարությունյա՞նը։
–Հավաքականում ընդգրկվում են այն մարզիկները, ովքեր մասնակցում են Հայաստանի առաջնությանը եւ պարբերաբար ներգրավվում են մարզումներին եւ միջազգային մրցաշարերին։ Ես այդպես եմ պատկերացնում եւ այլ տարբերակ դեռ չկա։
–Ինչպե՞ս է ընթանում ըմբիշների նախապատրաստությունը եւ այս պահին ինչպե՞ս եք գնահատում նրանց մարզավիճակը։
–Ամեն ինչ նորմալ է։ Մնացածը կերեւա համաշխարհային ստուգատեսում։ Կարող եմ ասել միայն, որ լավատեսորեն եմ տրամադրված։ Իսկ կանխատեսումներից զերծ կմնամ։ Բոլոր տղաներն էլ մարտականորեն են տրամադրված։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ուժեղագույնները։ Այդ թվում՝ Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը։ Մարզումներն ու մրցումները ցույց տվեցին, որ նրանցից առաջինը պատրաստ է հանդես գալ 82, իսկ երկրորդը՝ 87 կգ քաշային կարգում։ Այսքանը հարցի վերաբերյալ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

04-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO