Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԵՐԵՎԱՆ


«Ձեւած շապիկներն» այսօր էլ նեղ են Երեւանի ուսերին

Հայոց մայրաքաղաքը մեծանում է էպոսի Դավթի նման

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Հաղթանակ» զբոսայգուց դիտելիս Երեւանը վարդագույն քարե ծաղիկ է թվում. վարսանդը Լենինի հրապարակն է՝ ծաղկաթերթերի նման բոլորված թաղամասերով։ Եվ այդ ծաղիկը, կարծես, բացվել է կանաչ, հսկայական թաղարի՝ քաղաքը շրջապատող այգիների ու զբոսայգիների մեջ։ Դիմացդ հառնում է Արարատը։ Հայացքդ վարդագույն ալիք տված քաղաքի վրայով սահեցնելով, փնտրում ես Արին—Բերդը, Կարմիր բլուրը, Շենգավիթը, Ծիծեռնակաբերդը...»։
Երեւանցիներն արդեն մոտավոր պատկերացում կազմեցին, թե որ ժամանակների Երեւանի նկարագրությունն է սա։ Իսկ հիմա նույն հատվածից բոլորովին այլ տեսարան է բացվում։ Ու ասել, որ սա նախկինին զիջում է՝ կսխալվենք, որովհետեւ երեւանյան եւ ոչ մի տեսարան չի կարող զիջող լինել, որովհետեւ Երեւանի մասին յուրաքանչյուր բնակիչ իր պատկերացումն ու գնահատականն ունի։ Մեկի համար նոր Երեւանն է գեղեցիկ, մյուսի համար՝ հինը, մեկ այլ՝ արտասահմանից ժամանած երեւանցու համար էլ մեր մայրաքաղաքը նմանվում է եվրոպական քաղաքի։ Քաղաքը ամեն տեսքով էլ հավանողներ ու չհավանողներ ունի։ Միայն թե նոր հարմարությունների կամ էլ անհարմարությունների կողքին աստիճանաբար պատմություն է դառնում երեւանյան «համուհոտը»։ Ցավոք, այսօր երբեմն կողք կողքի ապրող բնակիչները միմյանց չեն ճանաչում։ Մինչդեռ Երեւանի կոլորիտի մի մաս էր հարեւանության շփումը՝ ամենատարբեր դրսեւորումներով՝ մինչեւ անգամ «կոդավորված»։ Ասենք, եթե «պառավոյից» հարվածի ձայն էր գալիս, ուրեմն՝ հարեւանը հաղորդագրություն էր ուղարկում՝ «մեր տուն արի»։ Օրը օր չէր լինում նաեւ առանց պատշգամբային շփումների։ Էլ չենք խոսում երեկոյան ժամերին բակերում աշխուժության մասին։
Նկարագրվածը մեր օրերում, գուցե, անհարմար ու արտասովոր է թվում, բայց նաեւ դրանք են եղել երեւանյան առօրյայի անբաժան մասնիկն ու տարրը։
Այսօր «մայրաքաղաքային սովորությունները» քիչ թե շատ պահպանվում են ծայրամասային թաղամասերում կամ այն շենքերում, որտեղ բնակիչները քիչ են փոխվել։ Ու այդպիսի բակերում հայտնվելով, մանկության, պատանեկության ու երիտասարդության հուշերով չապրել, կարոտ չզգալ հնարավոր չէ։
Բակային խաղերը, մայրաքաղաքի շուկաների թարմ բանջարեղենի բույրն ու իրարանցումը, տանը գտնվող ծնողներին պատուհանի մոտ կանչող երեխաների՝ բակից լսվող ձայները, պատուհաններից պարաններով ներքեւ իջեցվող իրերը եւ, վերջապես, երեւանյան «մոդայիկ» մյուս դրսեւորումներն այդ ժամանակներում երեւանաբնակ համարվողի համար խոսուն հիշողություններ են։
Այսօրվա առօրյան էլ վաղն է նույն ցանկալի հիշողությունը դառնալու ներկայիս երեւանաբնակի համար, որովհետեւ փոխվում են ժամանակները, փոխվում են նաեւ մարդիկ ու առօրյա երեւույթները։ Բացի այդ, այսօր էլ քաղաքը շինհրապարակ է։ Իսկ յուրաքանչյուր նոր շենք իր նոր բնակիչներով նոր սովորույթների ձեւավորման առիթ է դառնում։ Ու թե շինհրապարակի վերջնարդյունքը որքանով է քաղաքը մոտեցնում թամանյանական նախագծին ու պատկերացումներին կամ հեռացնում թամանյանական նախագծից ու պատկերացումներից՝ կարծիքներն ու տեսակետները տարբեր են։ Մի բան է հստակ՝ թամանյանական Երեւանը Դավթի պես է մեծացել։ Մարտիրոս Սարյանն իր հուշերում գրել է. «Երբ ծնվում էր այս նոր քաղաքը, ես ներկա էի։ Այն ծնվում էր թղթի վրա, իսկ ինչ ստեղծվում է թղթի վրա, ես նրան հավատում եմ, որովհետեւ նկարիչ եմ։ Նստել էի Թամանյանի կողքին, իսկ նա գծում ու ասում էր.
—Մարտիրոս, այստեղ համալսարանական թաղամաս է լինելու, այստեղ՝ հրապարակ։
Մոտ 40 տարի առաջ էր՝ գծագրում էր ու պատմում, իսկ ես չէի պատկերացնում, որ այդ ամենն այսքան շուտ կիրականանա եւ այն էլ բազմապատկված, աներեւակայելի մեծությամբ։ Ինքը՝ Թամանյանն էլ չէր պատկերացնում։ Նոր Երեւանի համար ձեւած բոլոր շապիկները հանկարծ նեղ եկան նրա ուսերին, պատռվեցին։ Էպոսի Դավթի նման էր մեծանում քաղաքը՝ օր օրի, ժամ առ ժամ»։

05-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO