Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայում իշխող կուսակցությունը պառակտման շեմին է

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սեպտեմբերի 2-ին Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնական խորհուրդը երկարատեւ նիստի ընթացքում որոշում է ընդունել կուսակցությունից հեռացնել նախկին ԱԳ նախարար, վարչապետ եւ կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին եւ երեք նախկին պատգամավորի։
Ըստ թուրքական «Սաբահ դեյլի» օրաթերթի՝ կուսակցության կառավարման կենտրոնական նախագահության անդամները որոշումը հաստատել են միաձայն եւ այն ներկայացրել կուսակցության էթիկայի կոմիտեին, որն ավարտին կհասցնի հեռացման գործընթացը։ Թեեւ այս առնչությամբ որեւէ անդրադարձ չի եղել նման քայլի պատճառներին, սակայն, ըստ ամենայնի, պատճառը նրանց կուսակցությունից հեռանալու, նոր կուսակցություն ստեղծելու մասին տարածված լուրերն են։ Հատկանշական է նաեւ, որ Էրդողանը 2 օր առաջ, ելույթ ունենալով Դավութօղլուի ծննդավայր Կոնիայում, խիստ քննադատել է կուսակցությունից հեռացածներին։ Նա նաեւ տարբեր առիթներով նշել է, որ կուսակցությունից հեռացողները պառակտում են իսլամի ժողովրդին եւ հաջողության չեն հասնելու։ Իսկ մինչ այդ՝ կուսակցությունից անաղմուկ հեռացել էին նաեւ 3 նախկին նախարար՝ Նիհայաթ Արգանը, Հուսեյն Չիլիքը եւ Բաշիր Աթալայը։
ԱԶԿ—ի որդեգրած վերջին 3 տարիների քաղաքականությունից հիմնադիր եւ կարկառուն դեմքերի դժգոհությունը, դրանից հեռանալն ու նոր կուսակցություն կամ կուսակցություններ ստեղծելու հարցը ընթացիկ տարում եւ մասնավորապես վերջին 4—5 ամիսներն թուրքական ԶԼՄ—ներում հաճախակի են դառնում քննարկման առարկա։ Դեռեւս հուլիսի սկզբներին նշում էին, որ նախկին նախագահ Աբդուլա Գյուլն ու Դավութօղլուն եւ նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը եւ ԱԶԿ մի քանի այլ անդամներ նպատակամղված են նոր կուսակցություն հիմնադրել ընդդեմ Էրդողանի։ «Հուրիյեթ» օրաթերթը դեռեւս մարտի 31—ի տեղական ընտրություններից առաջ գրել էր, որ ընտրություններից հետո Գյուլը նոր կուսակցություն է ստեղծելու, որի ղեկավարը լինելու է Բաբաջանը։ Ըստ նշյալ պարբերականի՝ նախկին նախարարներից կազմված կոմիտեն արդեն զբաղված է նոր կուսակցության ծրագիրը մշակելով, որը դեմ է լինելու երկրի նախագահական կառավարմանը եւ որդեգրելու է չափավորական քաղաքականություն։ Ըստ «Հուրիյեթի»՝ Գյուլը մտադրված է նախապատրաստվել 2023թ. նախագահական ընտրություններին։
Դեռեւս ընթացիկ տարվա հուլիսի վերջին Դավութօղլուն ամերիկյան «Ֆայնեյշլ թայմս» օրաթերթին տված հայցազրույցում նշել էր, որ Էրդողանի առաջնորդությամբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում տիրող է դարձել հուսահատության մթնոլորտը, լուրջ տարաձայնություններ կան։ Նա շեշտել է, որ կուսակցությունը հեռանալով իր որդեգրած հիմնական արժեքներից, հարուցել է կուսակցության անդամներից շատերի դժգոհությունը։ Դավութօղլուն հավելել է նաեւ, որ նախկինում ազատությունը, արդարությունը եւ խոսքի ու մտքի ազատությունը ԱԶԿ—ում գերագույն արժեք էին համարվում, մինչդեռ վերջին 3 տարիներին անտեսվում են դրանք։ Նա քննադատել է երկրի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելն ու Էրդողանի լիազորությունների խիստ ընդլայնումը։ Դավութօղլուն խոսել էր նաեւ կուսակցությունից հեռանալու ու նոր կուսակցություն ստեղծելու մասին, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։
Թուրքիայում տնտեսական անկման պայմաններում կուսակցությունում ստեղծված իրավիճակը՝ մասնավորապես հնարավոր պառակտումները, ինչպես նաեւ տեղական ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում կուսակցության կրած պարտությունը Էրդողանի համար լուրջ մարտահրավերներ են, որոնք խիստ մտահոգել ու զայրացրել են նրան։ Նա սպառնացել է, որ նրանք, ովքեր նման դավաճանության մասնակից դառնան, շատ ծանր են վճարելու։ Այսուհանդերձ, նա միաժամանակ ջանքեր է գործադրում արգելակելու նոր կուսակցության ստեղծումը։ ԱԶԿ հիմնադիրներից պրոֆեսոր Բորհան Քուզուն դեռեւս հուլիսի սկզբներին իր «Թվիթերի» էջում Գյուլին, Բաբաջանին ու Դավութօղլուին հորդորել էր «տուն վերադառնալ» եւ համատեղ ջանքերով հաղթահարել առաջացած խնդիրներն ու դժվարությունները։ Բացի այդ, Էրդողանի կարգադրությամբ ստեղծվել է նախագահի խորհրդականների գերագույն խորհուրդ, որի նպատակը, վերլուծաբանների կարծիքով, նոր կուսակցության ձեւավորման կանխարգելումն է։ Ինչպես նշել են թուրքական ԶԼՄ—ները՝ նշյալ խորհրդում ներառվել են ԱԶԿ—ի հայտնի դեմքեր, որոնք զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, ինչպեսեւ պահպանողական կողմնորոշմամբ նախկին այլ քաղաքական գործիչներ։ Հատկանշական է, որ վերլուծաբանները չեն բացառում նաեւ, թե Դավութօղլուն չի միանա Գյուլ—Բաբաջանի կուսակցությանը եւ առանձին կուսակցություն կհիմնադրի։ Այս դեպքում էլ ավելի բարդ իրավիճակում կհայտնվի Էրդողանը, ավելի կմեծանա ԱԶԿ—ի պարտության հավանականությունը հաջորդ ընտրություններում։
Ինչպես նշել է թուրք վերլուծաբան Ռամադան Բորսան՝ Գյուլ—Բաբաջանի կուսակցությունը, որին միացել են նաեւ հայտնի այլ դեմքեր, ինչպես, օրինակ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հաշիմ Քալաչը, Էրբաքանի կառավարության փոխվարչապետ Մուստաֆա Բաշը, որդեգրելու է ԱԶԿ—ի հիմնադրման ժամանակահատվածի արժեքներն ու սկզբունքները։ Իսկ դա նշանակում է, որ նորաստեղծ կուսակցության քաղաքականությունը կլինի լիբերալ— ժողովրդավարական։ Քաղաքականություն, որը ԱԶԿ—ն իրականացրել է 2002—2010թթ.՝ կարեւորելով Եվրամիությանն անդամակցումը, ԱՄՆ—ի հետ ռազմավարական համագործակցությունը եւ Արեւմուտքի հետ համահունչ քաղաքականություն վարելը։ Ինչ վերաբերում է Դավութօղլուի հնարավոր նորաստեղծ կուսակցությանը, ապա այն, ըստ Բորսայի, կոչվելու է «Անդորր» (Huzur Partisi), ամենայն հավանականությամբ կողմնակիցների թիվը մեծ չի լինելու, եւ նա չի կարող փայլել որպես ժողովրդի կողմից սիրված քաղաքական գործիչ։ Ավելին, նա, հենվելով փորձագետների տեսակետների վրա, նշել է, որ Դավութօղլուն ընդհանրապես մտադիր չէ լուրջ, մնայուն կուսակցություն ստեղծել, այլ ձգտում է դիվիդենտներ շահելով, լիքը ձեռքով վերադառնալ ԱԶԿ եւ բարձր դիրք գրավել։

05-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO