Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Դրական արդյունքի սպասումով

Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները դիտարժան եւ անզիջում պայքար են ակնկալում այսօր Երեւանում կայանալիք «Եվրո-2020»-ի ընտրական խաղում։ Ընդ որում՝ երկու թիմերն էլ մտադիր են զարգացնել նախորդիվ գրանցած հաջողությունը եւ դրական արդյունքով ավարտել մրցավեճը։ Այդ մասին Արմեն Գյուլբուդաղյանցն ու Ռոբերտո Մանչինին հայտարարեցին նախախաղային ասուլիսում։
Հայ մասնագետը գտնում է, որ սեփական խաղին կենտրոնանալու եւ մրցակցի ուժեղ կողմերը չեզոքացնելու պարագայում մեր ընտրանին ունակ է հասնելու նպաստավոր արդյունքի։ Նրա խոսքերով, այդպիսին կհամարվի նաեւ ոչ—ոքին։ «Բոլոր թիմերը, այդ թվում եւ Իտալիան, ունեն ուժեղ ու թույլ կողմեր։ Այդ առումով բավականին լավ ենք ուսումնասիրել առաջիկա մրցակցին, որը, պետք է ընդունել, հզոր թիմ է։ Այո, Կիելինին եւ Ինսինյեն վնասվածքներ ունեն, սակայն իտալացիներն առանց նրանց էլ հաղթել են նախորդ չորս խաղերում։ Պետք է նշեմ, որ Իտալիայի հավաքականում սերնդափոխություն է սկսվել, որը, սակայն, համատարած չէ։ Նախորդ հանդիպումների համեմատ բացակայում է ընդամենը 3 ֆուտբոլիստ։ Մեր հավաքականում նույնպես ընթանում է այդ գործընթացը. մինչեւ 21 տարեկանների թիմից 6—7 խաղացող է ներգրավվել ազգային ընտրանիում»,–նշեց մարզիչը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ տակավին չի որոշվել, թե հավաքին հրավիրված դարպասապահներից ովքեր կընդգրկվեն հանդիպման վերջնական հայտում։ Ինչ վերաբերում է բացականերին, ապա, բանախոսի խոսքերով, յուրաքանչյուրի դեպքում պատճառները տարբեր են։ «Արտյոմ Սիմոնյանի դիրքում ունենք Հենրիկ Մխիթարյան, Պետրոս Ավետիսյան եւ Էրիկ Վարդանյան։ Իսկ Գոռ Մալաքյանը հավաքականի լիարժեք խաղացող դառնալու համար պետք է կարողանա զսպել հույզերը։ Իսկ Նորբերտո—Բրիասկո Բալեկյանին տեսնում էինք կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն նրա մոտ դա այնքան էլ լավ չստացվեց, քանզի իր ակումբում հիմնականում հանդես է գալիս եզրում։ Ցավոք, վնասվածքից դեռ չի վերականգնվել Մարկոսը, որը շատ կարեւոր խաղացող է մեզ համար»,– մանրամասնեց մարզիչը։
Նա հավելեց նաեւ, որ տեղեկություն չունի Յուրա Մովսիսյանից, բայց գիտի, որ նա նոր ակումբ է փնտրում։ Իսկ Սարգիս Ադամյանը շատ լավ մարզավիճակում է, բայց վնասվածքի պատճառով չի հասցրել նորամուտը նշել գերմանական «Հոֆենհայմի» հիմնական կազմում։ Ըստ մարզչի, նա դեռ հնարավորություն կունենա իրեն դրսեւորելու հավաքականում։
Գյուլբուդաղյանցի իտալացի գործընկեր Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց գերնպատակն է մնում ելույթներն ավարտել ենթախմբի առաջին տեղում։ «Երբեք չենք թաքցրել դա, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Անգամ ունենալով կադրային խնդիրներ՝ մտադիր ենք առաջիկա երկու հանդիպումներում վերջնականապես ձեւակերպել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը։ Իսկ Հայաստանի հավաքականն ունի մեծ ներուժ, որը դրսեւորեց նախորդ երկու հանդիպումներում։ Ձեր մարզչին ժամանակ է պետք իր խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին փոխանցելու համար։ Հայաստանը հարձակման գծում ունի իրարից տարբերվող 4 խաղացողներ, եւ այդ հանգամանքը հաշվի ենք առել առաջիկա խաղին պատրաստվելիս։ Կարծում եմ, Հայաստանի հավաքականը հնարավորություններ ունի պայքարելու խմբում երկրորդ տեղը գրավելու համար, ինչն, անշուշտ, հեշտ չի լինելու»,– գտնում է Մանչինին։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացել էր նաեւ օրեր առաջ «Արսենալից» իտալական «Ռոմա» տեղափոխված Հենրիկ Մխիթարյանը։ Նա հուսով է, որ նոր ակումբում կարժանանա մարզչի ավելի մեծ վստահությանը եւ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Խոսելով հավաքականի մասին՝ նա ասաց. «Իտալիայի ներկայիս հավաքականը նկատելիորեն այլ է, քան նախկինում։ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերահսկենք խաղը, լավ հանդես գանք եւ դրական արդյունքի հասնենք։ Կարելի է ասել, որ Իտալիան մեր խմբի ամենաուժեղ թիմն է։ Մնացած հավաքականները, այդ թվում եւ մերը, փորձելու են պայքարել երկրորդ տեղի համար։ Մեր խմբում նույնիսկ Լիխտենշտայնը կարող է միավորներ կորզել։ Վերջին շրջանում քիչ էի հանդես գալիս «Արսենալում», սակայն հիմա լիովին պատրաստ եմ, քանի որ մեծ ծանրաբեռնվածությամբ էի մարզվում»։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-09-2019





18-02-2020
Արցախյան շարժում եւ 2020 թվական
Մեր հայրենիքին վերաբերող ցանկացած խնդիր մենք պետք է ...


18-02-2020
Նոր օրենսդրական փոփոխությունները կուժեղացնեն երկրի պաշտպանության համակարգը
Մասնավոր ընկերությունները կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման գործընթացներում

Պետության ...


18-02-2020
Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…
Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ...


18-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների ...


18-02-2020
Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր
Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր



18-02-2020
Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց
Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության ...


18-02-2020
Վարչապետի մոտ զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված՝ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...



18-02-2020
«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը
Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական ...

18-02-2020
«Իմացի'ր, երբ կանգ առնել»
Որո՞նք են էսթետիկ բժշկության դրական ու ...

18-02-2020
Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ
«Վանաձորն ունի մի շարք լուրջ ...

18-02-2020
Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին
Մարտի 31—ին Արցախում կկայանան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO