Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԵՐԵՎԱՆ


Մշակութային եւ հոգեւոր փոխադարձ կապեր

Երեւանը նշում է Մոսկվայի հիմնադրման 872-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Այս տարի նշվում է Մոսկվայի հիմնադրման 872-ամյակը։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի տոնը նշվում է նաեւ Երեւանում։ Նախաձեռնությունն իրականացվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության, «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Երեւանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ 12 տարի է, ինչ «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն ակտիվորեն զբաղվում է կրթական եւ մշակութային գործունեությամբ՝ նպաստելով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ մշակութային եւ գործնական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Մոսկվայի տոնը, նրա խոսքով, եւս մեկ առիթ է ներկայացնելու երկու մայրաքաղաքների հարուստ մշակույթը։ «Սա մեր առաջին մեծ միջոցառումն է իմ՝ «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո, եւ առիթից օգտվելով ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր դռները միշտ բաց են բոլոր այն նախագծերի համար, որոնք ուղղված են եղբայրական կապերի ամրապնդմանը, մեր երկրների մշակութային արժեքների տարածմանը»,–ընդգծեց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայում եւս մեծ շուքով են նշում Երեւանին եւ հայ մշակույթին նվիրված միջոցառումները։ «Երեւանում նման ձեւաչափով եւ այդպիսի մեծ մասշտաբներով Մոսկվայի տոնն առաջին անգամ է նշվելու։ Մենք լիահույս ենք, որ տոնը գեղեցիկ ավանդույթ կդառնա՝ նպաստելով 2 բարեկամ քաղաքների մշակութային եւ, ինչու ոչ, գործնական երկխոսության զարգացմանը։ Լիահույս ենք, որ կկարողանանք ուրախ եւ հետաքրքիր տոն նվիրել երեւանցիներին»,–հավելեց զրուցակիցս։
Այսպիսի միջոցառումներն ու նախագծերը Կարապետյանը չափազանց կարեւոր է համարում ոչ միայն երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, այլեւ մշակութային եւ հոգեւոր փոխադարձ հարստացման տեսանկյունից. «Մենք բազմիցս ապացուցել ենք ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր եղբայրությունը եւ հուսով ենք, որ Մոսկվայի տոնը եւ «Մոսկվայի տուն» կենտրոնի հետագա գործունեությունն ավելի կամրապնդեն եւ կզարգացնեն երկու մայրաքաղաքների միջեւ երկխոսությունը»։
Բարեկամ քաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն այսօր՝ «Մոսկվայի տուն» կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գործերի ցուցահանդեսի բացումով եւ տոնական համերգով։ Վաղը նույնպես Երեւանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Ժամը 12։00—ից 19։00—ը Հյուսիսային պողոտայում երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասվում են հայտնի DJ—ների եւ երիտասարդական խմբերի մասնակցությամբ համերգային նախագծեր, փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հյուրասիրություններ, անակնկալ նվերներ։ Ժամը 19։30—ից 22։00—ը Ազնավուրի հրապարակում տեղի կունենա համերգ՝ ալտիստ Մաքսիմ Նովիկովի, «Բելի Օրյոլ» խմբի նախկին վոկալիստ Ալեքսանդր Յագյայի եւ Ֆորշի, Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ։ Տոնի առիթով միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայում։ Կազմակերպիչները վստահ են, որ միջոցառումները կավելացնեն հետաքրքրությունը ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ, կնպաստեն Երեւանի եւ Մոսկվայի միջեւ մշակութային երկխոսության զարգացմանը՝ դառնալով ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական վառ ապացույցը։

07-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO