Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանն ի զորո՞ւ է դիմակայել Թուրքիայի ջրային քաղաքականությանը

Միջազգային իրավական ատյաններին դիմելու անհրաժեշտություն է ծագում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Նախօրեին Դելիում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 151 անդամ երկրի 14—րդ համաժողովի ընթացքում Իրանի ջանքերով ստեղծվել է փոշու հատիկների դեմ պայքարի կոալիցիա, նշում են իրանական ԶԼՄ—ները։ Այն տեղի է ունեցել տարբեր երկրների եւ UNEP—ի բարձրաստիճան պաշտոնյաների ու մասնագիտացված կազմակերպությունների մասնակցությամբ։
Կոնվենցայի գործադիր քարտուղարը շեշտել է, որ այս երեւույթը շրջակա միջավայրի լրջագույն մարտահրավերներից է, որը ծառացել է բոլոր մայրցամաքների տարբեր երկրներում։ Փոշու հատիկների դեմ պայքարի կոալիցիան ձեւավորվել է ՄԱԿ—ի վեհաժողովի UNEP—ի եւ ՄԱԿ—ի տնտեսական ու հասարակական հանձնաժողովի (ESCAP) բանաձեւերի հիման վրա։ Նման դաշինքի ստեղծմամբ Իրանի շահագրգռությունը պայմանավորված է վերջին տարիներին այդ երկրի հարավային մի քանի նահանգների՝ օդում ավազահատիկների փոշու խիստ տարածմամբ, որ երբեմն անտանելի է դառնում, ինչը հասարակության բողոքի ու դժգոհությունների ալիքի տեղիք է տալիս։ Ըստ ոլորտի իրանցի մասնագետների՝ նման իրավիճակի բուն պատճառը Թուրքիայի ջրային քաղաքականությունն է, որից տուժել ու տուժում են Իրաքը, Սիրիան եւ Իրանը։
Թուրքիան դեռեւս 1970թ. մշակել է տարածաշրջանում ջրային գերտերություն դառնալու ռազմավարական «Great Anatolian Project» (Անատոլիայի մեծ նախագիծ, GAP) նախագիծը, որը անշեղորեն իրականացվում է, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է երկրի ղեկի մոտ։ Դրանով նախատեսված է Եփրատ եւ Տիգրիս գետերի վրա կառուցել 22 ամբարտակ եւ 19 ՀԷԿ՝ քրդաբնակ վիլայեթներում։ Քուրդ վերլուծաբանները, այդ թվում՝ Բինգին Մասիհ Ավդալը, շեշտում են, որ թեեւ Անկարան հայտարարում է, որ այդ նախագիծը նպատակամղված է տվյալ շրջաններում զարկ տալ գյուղատնտեսությանը, աշխատատեղեր ստեղծել, բարելավել կյանքի որակը, սակայն իրականում տասնյակ քրդաբնակ գյուղեր, քրդերի, հայերի ու ասորիների պատմական բազում հուշարձաններ անցնում են ջրի տակ։
Բացի այդ, նախագիծը հարյուր–հազարավոր թուրքերի համար ստեղծելու է աշխատատեղ եւ այսպիսով փոխելու է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ թուլացնելով քրդերի ազգային ոգին։ Ավդալը նաեւ անդրադարձել է նախագծի վտանգներին Տիգրիսի ու Եփրատի ներքին հոսանքներում գտնվող երկրների՝ Իրաքի եւ Սիրիայի համար, որոնց խոստացել ու շարունակաբար խոստանում է, թե հարեւան երկրների ջուրը չի փակելու, սակայն այդ խոստումները չի իրականացրել ու չի իրականացնելու։ Թուրքիայի՝ 1997թ. «Միջազգային ջրերի վերահսկման կոնվենցիային» չմիանալը պայմանավորված է հենց նշյալ հանգամանքով, քանի որ Անկարան այն կիրառում է նաեւ որպես քաղաքական ճնշման լծակ։
Թուրքիայի այդօրինակ քաղաքականությունը բացասաբար է անդրադարձել նաեւ Իրանի վրա, որը ուղղակիորեն չի առնչում այդ գետերին, եւ լուրջ տարաձայնություն է առաջացրել երկու երկրների միջեւ, չնայած այլ գետերի հարցով եւս կողմերը ունեն տարաձայնություններ։ Ահավասիկ, Թուրքիայից սկիզբ առնող Սարիսու եւ Կարասու գետերն Իրան—Թուրքիա սահմանային գետեր են, որոնք հոսում են դեպի Իրան։ Թեեւ երկու երկրների միջեւ այդ գետերի ջրերի շահագործման վերաբերյալ առկա են համաձայնագրեր, սակայն դրանց կիրարկման առնչությամբ կողմերի միջեւ տարաձայնությունները շարունակական բնույթ են կրում։
Ասթարաչայ գետը սկիզբ է առնում Իրանի հյուսիսարեւմտյան հատվածից եւ իր կարճ ընթացքի զգալի մասն Իրան—Ադրբեջան սահմանի երկայնքով է հոսում, ապա թափվում Կասպից ծովը։ Այս գետի ջրերի բաշխման վերաբերյալ երկու երկրների միջեւ համաձայնություն չի ստորագրվել։ Ուստի սա եւս, վերոհիշյալ այլ դեպքերի օրինակով, հղի է հարեւան երկրների միջեւ տարաձայնությունների սպառնալիքներով։
Տիգրիսն ու Եփրատը սկիզբ են առնում Թուրքիայից, սակայն Եփրատի ընթացքի 72, իսկ Տիգրիսի՝ 88 տոկոսը հոսում են Սիրիայով ու Իրաքով, իսկ Թուրքիան ամբողջությամբ վերահսկում է դրանց ջրերը՝ իրականացնելով GAP—ի նախագիծը։ Թուրքիան, ջուրը որպես ճնշման լծակ կիրառելով եւ առավելագույնս օգտվելով Եփրատի ու Տիգրիսի վերին հոսանքներում գտնվելու իրողությունից, ոչ միայն ծանր վիճակի մեջ է դնում Սիրիային ու Իրաքին, այլեւ այդօրինակ քաղաքականության հետեւանքով, ինչպես իրանցի փորձագետ Սոլեյմանին է նշում, շնչելը դժվարացնում է Իրանում։
Անկարայի որդեգրած ջրային քաղաքականության հետեւանքով չորացել է Հաուր ալ Ազիմ ճահիճը, որը գտնվում է Իրան—Իրաք սահմանում, ընդ որում 1/3—ը՝ Իրանում, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի՝ ոչնչացվել է հարուստ ճահճուտի կենդանական ու բուսական աշխարհը։ Իսկ դրա հետեւանքով առաջացած ավազի փոթորիկները շնչելը դժվարացնում են ոչ միայն Ահվազում ու Թեհրանում, այլեւ այդ երկրի բազմաթիվ նահանգներում։
Իրանից եւ Իրաքից զատ, ավազի փոթորիկներից տուժում են նաեւ Քուվեյթի եւ Սուադյան Արաբիայի հսկայական տարածքներ։ Իրանցի բնապահպանական հարցերով փորձագետները կառավարությունից պահանջում են ջրի հարցին կարեւոր տեղ հատկացնել Թեհրան—Անկարա դիվանագիտական փոխհարաբերություններում եւ Թուրքիայի հետ բանակցել խնդրի լուծման նպատակով։ Իրանցի փորձագետներից ոմանք էլ Իրանում եւ Իրաքում ջրի ճգնաժամի համար մեղադրում են Թուրքիային՝ նշելով, որ այդ երկիրը, օգտվելով Իրան—Իրաք պատերազմի ընձեռած առիթից, խոշոր ՀԷԿ—եր ու ամբարտակներ կառուցելով, ապօրինաբար զավթել է Իրանի բաժինը։ Այս առնչությամբ Իրանի առեւտրի պալատի տնօրեն Մոհսեն Ջալալփուրը շեշտել է, որ թուրքերն առայժմ չեն ցանկանում այս հարցը երկկողմ բանակցությունների առարկա դարձնել, սակայն, եթե այսպես շարունակվի, Իրանը պետք է դիմի միջազգային իրավական ատյաններին։

11-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO