Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Աշխատաշուկա հասնելու կարճ ճանապարհը

Աշակերտները չեն շտապում անմիջապես ավագ դպրոց գնալ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մասնագիտական կրթրության եւ ուսուցման ոլորտի գրավչությունը վերջին ժամանակներում մեծացել է։ Դրան զուգահեռ աճում է նաեւ դիմորդների թիվը։ Եվ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բավականաչափ թվով դիմորդներ մրցույթից դուրս են մնացել։ «Նրանց հնարավորինս փորձել ենք իրազեկել, որ կրթությունը կարող են շարունակել ավագ դպրոցներում։ Եվ, ի գիտություն «կտրված» դիմորդների, տեղեկացրել եւ տեղեկացնում ենք, որ պահուստային տեղերը նախատեսված են միայն օրենքով սահմանված կարգով արտոնություններ ունեցող դիմորդների համար»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։
Իսկ հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ հիմնական դպրոցից հետո աշակերտներն ավագ դպրոց չեն ուզում գնալ՝ նա պատասխանեց. «Այդպես չեմ ուզում ասել։ Բայց ավագ դպրոցի շրջանավարտների, եթե չեմ սխալվում, ընդամենը 40—50 տոկոսն է բուհ ընդունվում։ Մյուսները վկայական ստանալով աշխատաշուկա են դուրս գալիս, բայց չունեն մասնագիտություն։ Նաեւ դրանով է պայմանավորված, որ ՄԿՈՒ—ի գրավչությունը մեծացել է, այսինքն՝ գերադասում են նույն ժամանակահատվածում ունենալ միջնակարգ կրթություն՝ գումարած մասնագիտություն։ Արագ աշխատաշուկա են մտնում, դրա համար այս ոլորտն են նախընտրում։ Ոլորտի մասնագետների պահանջարկ աշխատաշուկան ունի»։
Սակայն, ըստ վիճակագրության, մրցույթից դուրս մնացածների գերակշիռ մասը աշխատաշուկայում պահանջարկ գրեթե չունեցող մասնագիտություններ էին ընտրել՝ հաշվապահություն, բանկային գործ, ֆինանսներ, եւ այլն։ Այդ մասին նշեց վարչության պետը՝ անդրադառնալով նաեւ նոր մասնագիտություններին. «Ես դրանք բաժանում եմ 2 մասի»։
Առաջինը նոր մասնագիտություններն են, որոնք առաջին անգամ են ներդրվում ուսումնական հաստատություններում։ Դրանք այս տարի 3—ն են, որոնց մասով ընդունելությունը գոհացնող է եղել։ «Սառնարանային տնտեսության օդափոխման համակարգեր» մասնագիտությունը ներդրվել է 3 հաստատությունում։ Այն շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։ Ծխախոտագիտությունն էլ ներդրվել է Մասիսի գյուղատնտեսական քոլեջում։ Առաջիկա տարիներին փորձելու են պետպատվերի տեղերը ավելացնել, որովհետեւ այդ ոլորտում աշխատանքի, պրակտիկայի իրական հնարավորություն կա։ Երրորդ նոր մասնագիտությունն էլ կոչվում է չոր շինարարություն։ Այն վերաբերում է շինարարական ներքին հարդարման աշխատանքներին։
«Նոր մասնագիտությունների մյուս մասը կառավարության համապատասխան մասնագիտական ցանկում ներառվածներն են։ Պարզապես մենք տարիներ շարունակ ուսումնական հաստատություններին հանձնարարել ենք, նաեւ մարզպետարանների հետ աշխատում ենք, որպեսզի մասնագիտությունները համապատասխանեցվեն տվյալ մարզի աշխատաշուկայի պահանջարկին։ Եվ դա շարունակական գործընթաց է։ Ամեն տարի հաստատությունները փորձում են ներդնել տվյալ մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր մասնագիտություններ՝ տուրիզմի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներ»,–ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ զարկ է տրվել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
Իսկ թվով 7 մասնագիտությունների գծով ներդրվել է գերմանական դուալ համակարգի տարրը, որն իրենից ենթադրում է պրակտիկ գործունեության ծավալի մեծացում՝ միչեւ 70 տոկոս։ Մինչդեռ նախկինում հակառակն էր՝ տեսությունը պրակտիկայից շատ էր։ Փոփոխության նպատակը ավարտելուց հետո գործնական գիտելիքներով աշխատանքի անցնելն է։ Վարչության պետի խոսքերով՝ երկրորդ կուրսից փորձում են գործատուին ներգարվել ուսումնական գործընթացում։
«Վերոնշյալ 7 մասնագիտություններն աստիճանաբար պետք է ավելանան, եւ շարժվենք աշխատանքի վրա հիմնված ուսուցման ուղղությամբ՝ ուսանողին տալով գործատուին անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները»,–նկատեց վարչության պետը՝ նշելով նաեւ ոլորտի խնդիրները։ Դրանք, ըստ նրա, շատ են։
Ա. Աղբալյանն առանձնացրեց շենքային պայմանները՝ 30 տոկոսից ավելի հաստատություններ շենքային պայմանների բարելավման կարիք ունեն։ Նյութատեխնիկական բազայի հետ կապված եւս բացեր կան՝ առանց եռակցման սարքավորման եռակցող պատրաստել չի լինի։ Մեկ այլ խնդիր է խոշորացման խնդիրը. «Մեր որդեգրած սկզբունքի համաձայն, համակարգը պետք է գնա խոշորացման, եւ մի քանի հաստատություններ միավորման արդյունքում գործեն մի տանիքի ներքո»։ Ասում է՝ դա շարունակական գործընթաց է։

11-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO