Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԼՂՀ


Արաքսավանը առատության հովիտ դառնալու ճանապարհին է

Հովտի վերակենդանացման ծրագիրը նոր փուլ է թեւակոխում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ընդամենը մեկ տարի առաջ է մեկնարկել Արաքսի հովտի մշակման ռազմավարական ծրագիրը, որը երկրի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես նոր հողերի յուրացման, գյուղատնտեսության զարգացման եւ գյուղմթերքների արտադրության ավելացման իրատեսական ծրագրերից մեկը։
Երբ տարիներ առաջ որոշ համարձակ մենատնտեսներ ձեռնամուխ եղան հովտի մացառուտ տարածքների մշակմանը եւ հիմնադրեցին խաղողի եւ պտղատու այգիների առաջին հեկտարները՝ համոզվելով հողերի բերրիության եւ աշխատանքների արդյունավետության մեջ, նրանց փորձով հետաքրքրվողներ շատ եղան, եւ հետզհետե ընդլայնվեցին «նախաձեռնող խմբերի» շարքերը։ Գործընկերներին միացան ոչ միայն Արցախի տարբեր շրջաններից, այլեւ Հայաստանից ժամանած հողօգտագործողներ։ Իսկ պետությունը, որ պակաս շահագրգռված չէ հովտի վերափոխման ու զարգացման ճակատագրով, չէր կարող միայնակ եւ անօգնական թողնել մարդկանց։ Եվ շահառուները սկսեցին օգտվել պետական ծրագրից ու ավելի համարձակ եւ վստահ գտնվել իրենց ձեռնարկումներում։
Ներկայումս շուրջ 15 հեկտար երիտասարդ պտղատու այգիներում սերկեւիլի, արքայախնձորի ու դեղձի բերքն է հասունանում, իսկ 20 հեկտար խաղողայգիներում արդեն սկսված է խաղողաքաղը եւ անուշահամ ողկույզների առաջին տոննաները հասցվում են սպառողներին։ Առանձնակի ոգեւորությամբ են հատկապես աշխատում Արաքսավանում բնակվող ընտանիքները, որոնց համար նախատեսված պետական ծրագրով քաղաքատիպ ավան է կառուցվում՝ ժամանակակից բոլոր ենթակառուցվածքներով ու ստեղծվում են կենցաղի եւ հանգստի հարմարավետ պայմաններ։ Նպատակ ունենալով շահագրգռել հող մշակողներին ու հանրապետության հարավային ուղղությունում առավել համակարգված եւ արդյունավետ օգտագործել գյուղատնտեսական ներուժը, կառավարությունը շարունակում է հատկապես աջակցել երիտասարդ մենատնտեսներին եւ ծրագրի շահառուներ դարձնել։
Արաքսավանում գյուղատնտեսությամբ զբաղվողները վաղուց են համոզվել, որ բերրի հողն ու մեղմ կլիման նպաստավոր են ոչ միայն այգեգործության եւ բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման, այլ նաեւ հացագործության համար։ Պատահական չէ, որ այն «առատության հովիտ» ձեւակերպումն է ստացել եւ շարունակ իր գիրկն է ձգում նորանոր շահառուների։
Այստեղ գլխավորապես հողերի մշակմամբ (յուրացմամբ) է զբաղվում «Արաքս գոտի» ընկերությունը, որ գրեթե մեկուկես տարվա ընթացքում պետական միջոցներով 1300 հեկտար վարելահող է նախապատրաստել ցանքաշրջանառության եւ նոր այգիների հիմնադրման համար ու վարձակալությամբ տամադրել մենատնտեսներին։ Գարիկ Շահրամանյանը մեկն է այդ հաջողված մենատնտեսներից եւ շուրջ 120 հեկտարի վրա ագրոտնտեսություն ստեղծելու նպատակով փորձում է շրջանառության մեջ դնել ժամանակակից տեխնոլոգիաները, ջրավազան կառուցել եւ կաթիլային համակարգի միջոցով սնել նորատունկ նռան այգիները։ Հետամուտ լինելով իր մտահղացումների իրագործմանը, նա լիահույս է, որ պետության աջակցությամբ եւ սեփական աշխատուժի շնորհիվ հասնելու է նպատակին։
Հատկանշական է, որ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի եւ գերատեսչության մյուս պատասխանատուների հետ այցելելով Արաքսի հովիտ եւ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, «Արաքս գոտի» ընկերության ղեկավարներին հանձնարարել է իրենց պարտականություններում թերացող վարձակալների հետ խզել պայմանագրերը եւ հողը տրամադրել այն մենատնտեսներին, ովքեր հաստատակամ են իրենց վճիռներում եւ ի վիճակի են դիմանալ մրցակցությանը, լիարժեք մշակել մացառներից ազատված հողատարածքները եւ հիմնադրել պտղատու այգիներ ու բանջարանոցներ։ Իսկ գյուղնախարարությունում շարունակ նոր հայտեր են ստացվում հողօգտագործողներից եւ անհրաժեշտություն կա առաջնահերթ բավարարել նրանց պահանջները, ովքեր չեն դրժում իրենց խոստումը։
Ինչպես նախարարությունում տեղեկացրին, Արաքսի հովտում մշակության է երաշխավորված 3 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահող, որն օգտագործվում է ինչպես նոր այգիների (մասնավորապես՝ նռան եւ խաղողի), այնպես էլ հացահատիկայինների ցանքի համար։ Պետնախարար Գ. Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ հովտում նոր հեռանկարներ են բացվում պատմական տարածքները վերակենդանացնելու, շենացնելու եւ գալիք սերունդներին փոխանցելու համար։ Ու ելնելով օրվա հրամայականից, պետության կողմից հնարավոր ամեն ինչ արվում է մեկնարկած ծրագրին բարեհաջող ընթացք տալու, շահառու մենատնտեսներին աջակցելու, նորածնունդ բնակավայրի՝ Արաքսավանի ապագան լուսավոր դարձնելու համար։ Իսկ այդ ամենի հիմքերը կան. ջերմացնող արեւի շողերը, կենարար օդն ու ջուրը, ավանի առաջին նորակառույցները, մարդկանց լավատեսությունը։
Ստեփանակերտ

13-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO