Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Առայժմ փոփոխակի հաջողությամբ

Հայ մարզիկները տարբեր երկրներում մասնակցում են միջազգային մրցաշարերի

Այս օրերին մեր մարզիկները մասնակցում են միանգամից երեք մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ու գավաթի խաղարկության։ Առայժմ Հայաստանի պատվիրակները համադրում են հաղթանակներն ու պարտությունները, իսկ հիմնական պայքարը դեռ առջեւում է։ Նրանց ելույթների մասին է ներկայացվող անդրադարձը։
Այսպես, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ասպարեզ ելած Հայաստանի երեք պատվիրակներից միայն վանաձորցի 75 կգ քաշային Արման Դարչինյանին է հաջողվել հաղթահարել մեկնարկային փուլը։ Նա 5։0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին, եւ սեպտեմբերի 14—ին 1/16 եզրափակիչում կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող Ջաբեր ալ Ֆայիֆիի հետ, որն առաջին մրցափուլում ազատ էր պայքարից։ Մինչդեռ Էրիկ Պետրոսյանը (57 կգ) եւ Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) 1/32 եզրափակիչում պարտվելով համապատասխանաբար կանադացի Էրիկ Ռոբին Բասրանին եւ Հոլանդիայի մեր հայրենակից Արտյոմ Գասպարյանին՝ դուրս են մնացել հետագա մրցակցությունից։ Այսօր 69 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Կորյուն Աստոյանը, որի մրցակիցն է լինելու հնդիկ Դուրոդան Սինգխ Նեգին։
Հավաքականի մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի ղեկավարությամբ մեդալների համար պայքարին ներգրավվելու են նաեւ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Ի դեպ, այս առաջնությունը օլիմպիական խաղերի վարկանիշ չի ապահովում, ուստի գլխավոր մրցանակը մեդալներն են։ Մասնագետներն առավել մեծ ակնկալիքներ ունեն գյումրեցի Բաչկովից, որն աշխարհի նախորդ առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Եվրոպայի 2017 թվականի առաջնությունում եւ այս տարվա եվրոպական խաղերում հռչակվել է չեմպիոն։
Իսկ այդ ընթացքում չեն հանդարտվում կրքերը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ։ Իրավիճակի վերաբերյալ նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն, որոնք մտահոգություն են հայտնել մարզաձեւում ստեղծված անառողջ մթնոլորտի վերաբերյալ եւ, ինչպես նշվում է, համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու եւ ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու ազդակ հղել հայրենի բռնցքամարտի ներկայացուցիչներին։ «Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց»,–մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Կորուստներից չի հաջողվել խուսափել նաեւ Ռուսաստանի մեկ այլ քաղաքում՝ Խանտի Մանսիյսկում ընթացող տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող Հայաստանի շախմատիստներին։ Մեր երկրի չորս պատվիրակներից 1/64 եզրափակիչն անցել են միայն Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը։ Նրանք դասական շախմատի երկու պարտիաների ընդհանուր արդյունքում 1,5։0,5 հաշվով առավելության են հասել համապատասխանաբար եգիպտացի Էսամ ալ Գինդիի եւ ռուսաստանցի Գրիգորի Օպարինի նկատմամբ։ Ընդ որում, մեր գրոսմայստերները ոչ—ոքիներից հետո վճռական գերազանցություն են ստացել երկրորդ հանդիպումներում։ Փոխարենը, մեր երկրի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը վերածվել են հանդիսատեսի՝ նույն արդյունքով պարտվելով իրանցի Ալիռեզա Ֆիրուջային եւ Ռուսաստանը ներկայացնող Անտոն Դեմչենկոյին։ Հաջորդ փուլում է նաեւ ամերկահայ Սամուել Սեւյանը, որը 1,5։0,5 հաշվով հաղթել է Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ իրանցի Արյան Տարիին։ Իսկ բրազիլահայ Գրիգոր—Սեւակ Մխիթարյանը հիմնական երկու պարտիաներում ռուս Դմիտրի Անդրեյկինի հետ ոչ—ոքի խաղալուց հետո պարտվեց արագ շախմատի լրացուցիչ երկու մրցամարտերից մեկում եւ զիջեց 1,5։2,5 ընդհանուր հաշվով։
Ֆինլանդիայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում էլ 60 կգ քաշային Երվանդ Ներսեսյանը գերազանցելով բուլղարացի Լյուբոսլավ Գրիգորովին եւ իսրայելցի Լիոր Ռաֆայիլովին՝ այնուհետեւ զիջել է իտալացի Ալեսանդրո Արամուին։ Դրանից հետո նա ներգրավվել է սփոփիչ գոտեմարտերին, բայց պարտվել է նաեւ ռուսաստանցի Սեմյոն Կուրտաշեւին։ Մեր հավաքականի մյուս առաջատար Յուրի Իսրայելյանը նույն քաշային կարգի առաջին գոտեմարտում պարտվելով պորտուգալացի Անդրե Դիոգոյին՝ դուրս է մնացել հետագա պայքարից։ Միայն մեկ փուլ է հաղթահարել Ավստրիայի հպատակ Վաչե Ադամյանը։ 66 կգ քաշայինների ստուգատեսում հաջողությունը չի ժպտացել Տիգրան Յաղուբյանին, որը հենց մեկնարկում պարտվել է ֆրանսիացի Բենջիամին Գոմեսին։ Իսկ Արսեն Ավետիսյանը համադրել է հաղթանակը բելառուս Դմիտրի Մուժալայի նկատմամբ եւ պարտությունը խորվաթ Ռոբերտ Կլաչարից։ 81 կգ քաշային կարգում առանց գոտեմարտելու հաջորդ փուլ է անցել Բորիս Շատվերյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO