Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ուսման վարձը վճարել աստիճանաբա՞ր, թե՞ ամբողջությամբ

Պատգամավորին դիմել են բողոքով, նախարարությունը՝ կոնկրետ բողոքներ չի ստացել

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների՝ ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը։ Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվելուց եւ իրավական ուժ ստանալուց հետո, սակայն, որոշ ժամանակ անց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ հայտարարում է քրեական երանգներով համատարած խախտումների մասին՝ ակնկալելով համապատասխան մարմինների արձագանքը. «Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կա՛մ ամբողջությամբ, կա՛մ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է եւ ոչ թե ձեւի համար, այլ մարդկանց կյանքը թեթեւացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։ Ընդգծում եմ, որ դիմել է ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝ նշելով կոնկրետ տվյալներ»։
Իսկ երեկ, ի պատասխան «ՀՀ»—ի հարցին՝ բողոքները շարունակվո՞ւմ են, նորից բողոքներ ստանո՞ւմ է օրենքի խախտման մասին՝ պատգամավորը նշեց. «Եթե գրառումները կարդում եք, ապա, կարծում եմ, նկատում եք չափազանց մեծ թվով գրառումներ, որտեղ մարդիկ նշում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ եւ այլն։ Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ ե՛ւ ԱԺ կրթության հանձնաժողովին, ե՛ւ նախարարությանը։ Տեսնենք, թե ինչ է ստացվում։ Հայտարարությունների ժամին պաշտոնապես ստիպված եղա հայտարարությամբ հանդես գալ. կոչով՝ բուհերին, որ կարգի հրավիրեն իրենց այն ստորաբաժանումներին, որոնք խաբում են ուսանողներին կամ նրանց ծնողներին, իսկ ուսանողներին ու ծնողներին՝ կոչով, որ օրենքի փոփոխությունը ձեռքի տակ ունենալով՝ պահանջեն դրա ստույգ կատարումը»։
Տ. Ուրիխանյանը մեզ մեկնաբանությունների լուսանկարներ ուղարկեց, որոնցում կարմիր շրջանակի մեջ էին վերցված, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ արված հետեւյալ գրառումները՝ «Հաստատված օրենքը ուղարկեք բուհեր, որպեսզի չպահանջենք, փաստացի ձեռքներիս լինի», «Բուհերում հերքում են, որ նման օրենք կա», «Մենք առաջին կուրս ենք եւ մեզ պարտադրել են առաջին կիսամյակի գումարը միանվագ վճարել։ Խնդրում եմ ասացեք՝ այդ պարագայում իրավունք ունե՞ն պահանջելու, թե՞ ոչ», «Սլավոնական համալսարան (նշված է հեռախոսահամար), ասում են՝ կես տարվանը պարտադիր է», «Ես կոնկրետ կարող եմ վստահ ասել՝ ԵՊՀ—ում առաջին կուրսի ուսանողից պահանջում են մինչեւ սեպտեմբերի 15—ը ամբողջությամբ վճարել առաջին կիսամյակի վարձը»։
Բայց Երեւանի պետական համալսարանի մամուլի խոսնակը նշեց, որ ռեկտորի հրաման կա, որը տարածել են։ Նրա խոսքերով՝ առաջին կուրսեցիները եւս մաս—մաս կարող են վճարել։ Իսկ բուհի «ֆեյսբուքյան» էջում սեպտեմբերի 3—ին նշվել է, որ ԵՊՀ բոլոր ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1—ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2—րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը։
ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ խնդրի վերաբերյալ ասաց. «Կրթության նախարարությունում մենք գրավոր բողոքներ չունենք, որ գնացել են բարձրագույն ուսումնական հաստատություն, ցանկացել են ամսական վճարել՝ անկախ նրանից՝ առաջին, թե երրորդ կուրս են, ու մերժում են ստացել»։ Նա ավելացրեց, որ մի քանի դիմում ունեն, որոնք ավելի շատ ուղղված են տեղեկատվություն ստանալուն՝ արդյո՞ք կարող են մաս—մաս վճարել։ Նախարարությունից էլ դրական պատասխան են տվել։ Դրանից բացի, Սուքիասյանը նշում է, որ զանգեր ունեն, որոնք եւս ուղղված են վարձերի վճարման մեխանիզմների մասով տեղեկատվություն ստանալուն։ «Բայց վերջին 20 օրվա մեջ չունենք կոնկրետ բողոք, թե գնացել են ինչ—որ բուհ եւ սահմանված կարգով, ենթադրենք, նվազագույնը 100 հազար դրամ վճարել են, եւ տվյալ ուսումնական հաստատության կողմից մերժում է ստացվել։ Կոնկրետ դեպք չունենք»,–տեղեկացրեց վարչության պետը։ Նա նկատեց նաեւ, որ երբեմն ուսանողները, ոչ առաջին կուրսի, նախորդ ուստարվանից մնացած վճարի պարտքեր են ունենում, կամ վերականգնվող ուսանողներ են լինում, որոնց պարագայում, բնականաբար, նախորդ պարտքը պետք է վճարվի, հետո խոսվի նոր ուսումնական տարվա վճարի մասին։
Իսկ պատգամավորի բարձրացրած խնդիրների հետքերով գնացե՞լ են, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ո՞ւր գնանք, եթե չկա կոնկրետ տվյալ՝ ես ո՞ւր գնամ»։
Նա ընդգծեց, որ բուհերի, այդ թվում առաջին կուրսեցիների համար նախատեսել են ամսական վարձավճար։ Նվազագույն վճարը նրանք պետք է վճարեն, որպեսզի ստանան ուսանողի կարգավիճակ. «Անգամ այդ պարագայում որեւիցե խնդիր բուհերը չեն ստեղծի՝ ինձ հասած տեղեկատվության շրջանակում եմ սա ասում»։ Սուքիասյանն ավելացրեց նաեւ, որ բոլոր ուսանողներն ունեն կնքված պայմանագիր, որում մանրամասն նշվում է նրանց իրավունքների ու պարտականությունների մասին, այդ թվում նաեւ՝ վարձավճարի մասին. ամրագրվում են նրանց վարձավճարի չափը եւ վճարման ժամանակահատվածները։ Հետեւաբար, դրա շրջանակում կարող են աշխատել։ Նրա խոսքերով, եթե կան առաջին կուրսեցիներ, որոնք ցանկություն ունեն ոչ թե ամբողջ կիսամյակի գումարը միանվագ, այլ մաս—մաս վճարելու՝ բուհն իրենց հնարավորություն տալիս է։

13-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO