Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Վերահսկող, բայց ոչ թելադրող

Դպրոցներին պետք է տրվի որոշակի անկախություն

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ներկայումս ավագ դպրոցները, ինչպես նաեւ քոլեջները եւ ուսումնարաններն ամբողջությամբ գտնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության տակ, իսկ հիմնական դպրոցները՝ Երեւանի քաղաքապետարանի եւ մարզային կառույցների։ Որպես կանոն՝ որքան շատ են օղակները, այնքան խնդիրներն ավելանում են, իսկ կառավարումը՝ դժվարանում։ Փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, ներառական կրթության ոլորտում գործունեություն ծավալելիս նախարարությունից մինչեւ մարզային կառույց շղթայի մեջ ամենաշատը տուժում է դպրոցը՝ ՊՈԱԿ—ը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանի համոզմամբ, արդյունավետ կառավարում իրականացնելու համար լավագույն լուծումը կլիներ բոլոր դպրոցները նախարարության ենթակայությանը հանձնելը։ «Այսօր նախարարությունը մեծ դժվարությունների առջեւ է կանգնած, որովհետեւ դեռ չի գտնվել կառավարման լավագույն տարբերակը։ Միգուցե երբ «Հանրակրթության մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարվեն, երբ հստակեցվի դպրոցների ֆինանսավորման բանաձեւը, երբ մի շարք այլ հարցեր եւս կանոնակարգվեն, ապա ժամանակի ընթացքում կունենանք ցանկալի արդյունք։ Այսօր արդեն քննարկվում է այն հարցը, որ տարիներ հետո մարզպետարանները որպես կառույց այլեւս գոյություն չեն ունենալու։ Նման պարագայում բնականաբար մարզային դպրոցները պետք է անցնեն նախարարության ենթակայության տակ։ Դա ժամանակի խնդիր է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Ամբողջ ուսումնական գործընթացը՝ չափորոշիչները, ուսումնական ծրագիրը, դասագրքերը եւ այլն, պետք է մշակվի եւ վերահսկվի նախարարության, մասնավորապես հանրակրթության վարչության կողմից։ Այլ է, սակայն, ֆինանսական ծախսերի կազմակերպման հարցը։ ՊՈԱԿ—ներն ունեն հնարավորություն լիովին անկախ կառավարելու եւ կազմակերպելու իրենց ֆինանսական բյուջեն, մինչդեռ դպրոցները հաճախ ենթարկվում են այս կամ այն անձի կամայականությանը։ Ս. Հովսեփյանը նշեց, որ տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանից շրջաբերական է ուղարկվել դպրոցներին եւ այն, ցավոք, կրկնվել է նաեւ անցած տարի, որի համաձայն դպրոցները պետք է ցանկացած գնում համաձայնեցնեն իրենց գործատուի, այն է՝ քաղաքապետարանի հետ։ «Եթե դպրոցը, օրինակ, կարիք ունի լրացուցիչ մաքրման միջոցներ գնելու, որն ամսական կարող է կազմել 15—20 հազար դրամ, ապա ամեն անգամ այդ գնումը պետք է համաձայնեցվի գործատուի հետ։ Այդ մոտեցումը շարունակելը համարում եմ բացթողում, որը միգուցե գալիս է անփորձությունից»,–ասաց նա։
Հովսեփյանը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշխատելու տարիներից դեպք հիշեց, երբ հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի համար անհրաժեշտ է եղել հատուկ հարմարեցված սայլակ գնել, սակայն թղթաբանական քաշքշուկի մեջ են ընկել, մինչդեռ սայլակը պետք է գնեին այդ աշակերտի համար նախատեսված գումարով։ «Կարծես դժոխքի միջով անցնեինք։ Գործին միջամտեց քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Դիմումներ եւ բացատրություններ գրեցինք քաղաքապետարանի հանրակրթության վարչություն, ֆինանսական վարչություն, որպեսզի թույլատրեն ծախսել տվյալ երեխայի կարիքների համար նախատեսված գումարը։ Ցավալի է, որ 2018 թվականին գործընթացը շարունակվեց, եւ նույն շրջաբերականը նույն բովանդակությամբ ուղարկվեց դպրոցներ»,–ասաց նա։ Մինչդեռ լուծումը շատ պարզ է՝ դպրոցներին որպես ՊՈԱԿ—ի պետք է տրվի իրենց հասանելիք անկախությունը, իսկ նախարարությունն ու համայնքային կառույցները պետք է լինեն վերահսկող, այլ ոչ թե թելադրող։ «Կարող են ստուգել, թե որքանով է դպրոցի բյուջեն օգտագործվել օրենքի շրջանակներում, աուդիտ անցկացնել եւ այլն։ Եթե կա շեղում, թող համապատասխան միջոցներ կիրառեն, բայց ոչ թե լինեն թելադրող։ Տարիներ շարունակ դպրոցների նկատմամբ գերվերահսկողություն է եղել եւ իներցիայով դեռ այդպես էլ դպրոցները ղեկավարվում են։ Իրականում նման թելադրանքի պարագայում ավելի շատ խախտումներ են լինում»,–նկատեց Հովսեփյանը։

Երեխայի շահը գերակա է

Այս ուսումնական տարվանից համընդհանուր ներառական կրթության անցան նաեւ մայրաքաղաք Երեւանը, Շիրակի եւ Արագածոտնի մարզերը։ Նպատակն է, որ ներառական կրթության կարիք ունեցող երեխան կրթություն ստանա իր համայնքի դպրոցում եւ ստիպված չլինի լքել բնակավայրը օրինակ՝ Գյումրիում կամ Արթիկում ներառական կրթություն իրականացնող դպրոց հաճախելու նպատակով։ Այստեղ եւս կան որոշ բացեր եւ Հովսեփյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ համընդհանուր ներառական կրթության անցնել ավելի ուշ, բայց նախկինից մնացած խնդիրները լուծելուց հետո։ Մասնավորապես, դեռեւս ամբողջությամբ ավարտված չէ նեղ մասնագետների վերապատրաստումը. վերջիններս վերապատրաստման երկրորդ փուլը պետք է անցնեն սեպտեմբերի 15—ից հետո, մինչդեռ այդ գործընթացն ավելի վաղ պետք էր կազմակերպել։ Պատգամավորի գնահատմամբ, մենթորների ինստիտուտի ներդրումը լավագույն մոդելն է, քանի որ «ուսուցիչը միշտ կզգա իրեն աջակցողի ներկայությունը եւ դերը»։
Ներառական կրթության առումով փոխվել է ֆինանսավորման կարգը։ Եթե նախկինում ամեն երեխայի համար տրվում էր որոշակի գումար առանց հաշվի առնելու երեխայի հաշմանդամության ծանրության աստիճանը, ապա այսօր խիստ ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր երեխայի կարիքին եւ ըստ դրա ծախսվող գումարի հասցեականությունը։ «Նախկինում մանիպուլյացիաները շատ էին, ձեւական բժշկական թղթեր էին բերում, իսկ երեխայի կարիքը չէր գնահատվում։ Այսօր արդեն եթե երեխան աթոռի հարմարեցման կարիք ունի եւ ոչ թե ենթադրենք՝ գրատախտակի մեծացման, ապա այդ երեխայի համար նախատեսված գումարով աթոռն է հարմարեցվելու։ Մեկ ուրիշ երեխայի համար գրատախտակն է հարմարեցվելու կամ եթե տառաչափի մեծացման կարիք ունի, ապա այդ խնդրին է լուծում տրվում, այսինքն՝ կոնկրետ հենվում են անհատապես յուրաքանչյուր երեխայի կարիքների վրա։ Իսկ եթե ունի մասնագետների կարիք, ապա այդ մասնագետներին են ուղարկում, որպեսզի աջակցություն տրամադրեն»,–մանրամասնեց Հովսեփյանը։ Հավելենք, որ նախկինում դպրոցին մի քանի տողով էր տրվում գումարը, այն է երեխայի սննդի, տրանսպորտի, մասնագետների համար, իսկ մնացածի համար քաղաքապետարանը կամ մարզպետարանը պետք է ուղղորդեր դպրոցին։

13-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO