Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԵՐԵՎԱՆ


Ինչո՞ւ չենք սիրում մեր մայրաքաղաքը

Կամ՝ թե ինչպես ենք սիրում այն

Ճշմարտությունն առհասարակ դաժան է, առավել դաժան է, երբ վերաբերում է սիրուն, քանզի նուրբ է խնդիրը եւ զգացմունք է շոշափում, սակայն, ինչպես մարմնի խոցը, այնպես էլ կեղծ զգացմունքային վարակը երբեմն վիրադանակի կարիք ունի, եւ բժշկողի ձեռքը չպիտի դողա վերքը բուժելու հարկադիր ցավ պատճառելուց, իսկ ցավն զգացողը քաջություն պիտի ունենա դիմանալու եւ բժշկվելու...
Պատկերացնում եմ այն ըմբոստների դեմքերը, որ հիմա ինձ վրա քար գցելու ցանկություն կունենան, ինչպես ցանկացած ճշմարտության, երբ այն դեղահաբի պես դառն է, եւ կսկսեն կուրծք ծեծել, թե ինչպես են սիրում հազարամյակների ծնունդ մեր մայրաքաղաքը, եւ որ իրենց համար աշխարհում դրանից լավը չկա, եւ կշարունակեն անխնա աղտոտել այն՝ վերածելով շնային արտաքնոցի՝ բառիս բուն իմաստով։ Այո, շուն պահելը հիմա մոդա է, այսպես ասած, քաղաքակրթության այցեքարտ, եւ ամեն շուն պահող հատուկ ընդգծված ու գոռոզ կեցվածք է ձեռք բերում շան հետ քայլելիս։ Շան հետ քայլելը, իհարկե, մի քիչ չափազանցություն է մեր դեպքում, քանզի հազվադեպ են նրանք, ովքեր քայլում են շան հետ. սովորաբար, կա՛մ շունն է քարշ տալիս տիրոջը, կա՛մ շունը տիրոջը չի ճանաչում, եւ առաջին պահ դժվար է հասկանալ՝ ով՝ ում շունն է, քանզի շունն իրեն ավելի տեր է զգում, քան տերը, որ չի կարողանում կառավարել կենդանուն։ Շատերին թվում է, թե կենդանի պահելը ջուր խմելու պես մի բան է, բայց կենդանի ունենալն ու կենդանի պահելը բոլորովին տարբեր բաներ են, ինչպես որ երեխա ունենալն ու դպրոց չուղարկելը, չզբաղվելը նրա խնամքով ու դաստիարակությամբ։ Հազվադեպ բան է, երբ բնության մեջ վայրի կենդանին աղտոտի ու իր ետեւից չծածկի այն, բայց մեր շուն պահողները իրենց կենդանուն ուղղորդում են այլոց պատուհանների տակ աղտոտելու՝ ամենեւին նեղություն չկրելով՝ նրանց սովորեցնելու իրենց ետեւից ծածկել այն, կա՛մ իրենք նեղություն կրեն այն վերացնելու։ Արդյո՞ք այս բարբարոսությունը համարժեք է հազարամյակների կենսագրություն ունեցող քաղաքային մշակույթին, եւ, արդյո՞ք յուրաքանչյուր մարդ պատասխանատու չէ այն միջավայրի համար, ուր ապրում է, բայց որ, չգիտես որտեղից հայտնված, քաղաքացի կոչվածը պատկերացում չունի միջավայրը եւ հանրությանը հարգելու մշակույթի մասին, փաստ է, այլապես ծխախոտի քնթուկը, օգտագործված շիշն ու տոպրակը, կերակրի մնացորդը եւ աղբի վերածված այլ իրեր չէր գցի ոտքի տակ, հենց մայթի վրա՝ աղբամանի հարեւանությամբ, անտարբեր ու անփույթ անցնելով հենց իր նետած աղբի վրայով։ Եվ սա՝ ամենուրեք, անգամ Հանրապետության հրապարակում, ուր, Ազգային պատկերասրահի հարեւանությամբ գործող կրպակից օգտվողները հրապարակն աղտոտում են գնված պաղպաղակի, սուրճի մնացորդներով, միանգամյա գործածվող թղթե բաժակներով... Սրանց արարքից զզված՝ մտածում ես, որ բնությունն աղտոտող ամենաստորակարգ արարածը մարդն է եւ արժանի չէ ոչ միայն սնվելու, այլեւ ապրելու... Անհրաժեշտ է, ի վերջո, գործի դնել սրանց պատասխանատվության ենթարկելու եւ պատժի մեխանիզմները, իսկ Ազգային պատկերասրահի հարեւանությամբ գործող կրպակն առհասարակ ավելորդ է, առավել եւս, որ ցայտաղբյուրները միանգամայն բավարար են քաղց ու ծարավ հագեցնելու համար եւ, միաժամանակ, շրջապատի աղտոտման պատճառ չեն դառնում։ Ի վերջո, սնվելու համար հազար ու մի քաղաքակիրթ վայր կա, ուր սրանց նմանները կարգի կհրավիրվեն տեղում։
Անգամ բյուրեղապակյա աղբամանները մեզ չեն կարող փրկել տարրական կուլտուրա չունեցող, կոկորդին մի վայրկյան հանգիստ չտվող ու սեփական ստամոքսը չխնայող քաղաքացու վայրենությունից, ինչին նա սկսում է վարժվել վաղ մանկությունից, երբ ծնողի ձեռքը բռնած՝ քաղցրավենիքով ու հյութի բաժակով, բարձրանում է հանրային տրանսպորտ եւ չորս կողմից արժանանում քնքշալի ու ոգեւորող հայացքների կամ, ծնողի գրկում, ազատության գերագույն հաճույքով, կեղտոտ ձեռքերն ու կոշիկը «սրբում» սրա—նրա վրա, իսկ ծնողը, իհարկե, չնկատելու է տալիս, մնացածն էլ, իրենց հերթին, արդարացնում են փոքր մարդուն՝ երեխա է, բայց չէ՞ որ հենց այստեղից էլ սկսվում է նրա դաստիարակության ու պատասխանատվության պահը, ինչը ժամանակին չկարգավորվելով, այնուհետեւ աղետալի է դառնում իրեն ոգեւորող հասարակության համար։
Եթե ուշադրություն դարձնենք, մեր բոլոր տոնակատարությունները, անկախ բնույթից, ուղեկցվում են ուտել—խմելու արարողություններով, եւ այդ ժամանակ, մի կողմից՝ եռանդագին մաքրվում, մյուս կողմից՝ եռանդագին աղտոտվում է մայրաքաղաքը եւ տոնից հետո վերածվում իսկական աղբանոցի, երբ շարժական ու անշարժ սննդի կետերը աճում են սնկի պես ու քաղաքի աղտոտման նոր առիթ դառնում։ Տպավորությունն այն է, որ տոնակատարությունները ընդամենը բիզնես զարգացնելու ձեւ են եւ ոչ թե հոգեւոր ու ճանաչողական մշակույթ, եւ կասկածի տեղիք էլ չեն տալիս, որ դրանք առիթ են մարդուն մոտեցնելու սեփական ներաշխարհին, եւ պարտադիր չէ ամեն անգամ փողոց դուրս գալուց ստամոքսի ծանրության մասին հոգալ, մանավանդ ստամոքսը ծանրություն չի սիրում եւ հաճախ է բողոքի ձայն բարձրացնում իրեն չարաշահողների դեմ։
Դաստիարակված մարդու համար զարմանալի եւ անհանդուրժելի է, երբ որեւէ մշակութային միջոցառման ժամանակ՝ դահլիճում թե փողոցում, այն ուղեկցվում է հանդիսատեսի ուտել—խմելու արարողությամբ, իսկ չէ՞ որ դա լավագույն ժամանակն է նաեւ մարսողության համակարգը հանգիստ թողնելու, թեկուզ՝ հարկադրաբար։ Յուրաքանչյուր դաստիարակված մարդ օժտված է ոչ միայն ներքին խաղաղությամբ ու բավարարվածությամբ, այլեւ միջավայրն է դարձնում այդպիսին, ուր ապրելը հաճելի է, իսկ կյանքը՝ հիասքանչ։
Ամեն աշնան մայրաքաղաքի հազարամյա հերթական տոնակատարության ժամանակ կարեւոր է հիշել նաեւ այդ քաղաքի քաղաքացին լինելու պատասխանատվության, քաղաքը հարգելու եւ նրա հանդեպ իրական սիրո մասին, ինչը լուրջ աշխատանք է եւ ոչ թե ստամոքսը լցնելու եւ քաղաքն աղտոտելու անուրախ առիթ, ինչը վկայում է ոչ թե արարքի ազատության, այլ արարքը սանձելու անազատության մասին։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

14-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO