Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մեկնարկից ուղիղ երեք շաբաթ առաջ ստուգատեսին պատրաստվող հայ մարզիկներն անցկացնում են ամփոփիչ հավաքը։ Վերջին հղկումները, ինչպեսեւ եվրոպական ստուգատեսից առաջ, կատարվում են Թբիլիսիում, որի մարզահանգրվանի պայմանները հնարավորություն են ընձեռում հղկելու այն բարդ վարժությունները, որոնք մեր եռյակը պատրաստվում է ներկայացնել հոկտեմբերի 4—13—ը գերմանական Շտուտգարտում։
Պատասխանատու գործընթացը սովորականի պես հսկում եւ ուղղորդում են տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ նրա օգնական Սոս Սարգսյանը։ «Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, քանզի ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ մարզվելու համար։ Մարզաբազայի անձնակազմն էլ շատ լավ է տրամադրված մեր նկատմամբ եւ որեւէ խնդիր չի ծագում։ Բացի այդ, Թբիլիսիի մարզադահլիճում մարզասարքերը տեղադրված են մրցահարթակի վրա, ինչը տղաներին հնարավորություն է տալիս մրցակցայինին մոտ պայմաններում։ Շատ կարեւոր է, որ մարզվելիս մարմնամարզիկները ճիշտ ընկալեն տարածությունը, որպեսզի հետո կարողանան համապատասխան վարժությունները հստակորեն վերարտադրել մրցումների ժամանակ։ Ի դեպ, հնարավոր է այս տարվա մեր լավ ելույթները պայմանավորված են նաեւ այդ գործոնով»,–նշեց Հ. Սերոբյանը։
Հարկ է նշել, որ երկշաբաթյա հավաքին առաջին անգամ ընդգրկված են նաեւ մեր երկրի երիտասարդական ու աղջիկների հավաքականների անդամները։ Դա հնարավոր է դարձել ՀԱՕԿ—ի աջակցության եւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի խնայած միջոցների շնորհիվ։ Բանն այն է, որ Գերմանիան ստանձնել է համաշխարհային ստուգատեսի մասնակիցների ծախսերի մի մասը, եւ դա մեր ֆեդերացիային հնարավորություն է տվել լրացուցիչ գումար ուղղել նման ընդգրկուն հավաքի կազմակերպմանը։ Գլխավոր մարզիչը գտնում է, որ համատեղ հավաքը՝ այն էլ նման պայմաններում կխթանի երիտասարդ մարզիկ—մարզուհիների ոգեւորությունը եւ կնպաստի նրանց հետագա աճին։
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը, իսկ կանանց պայքարում՝ Անահիտ Ասադուրյանը, որն իրեն աջակցող Հուռի Գեբեշյանի հետ թիմին միանալու է ԱՄՆ—ից։ Հավաքականի գլխավոր մարզիչը գտնում է, որ իդեալական տարբերակում բոլորն էլ օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն, սակայն ավելի լավ ծանոթ լինելով տղաների պատրաստականությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես, իհարկե, զերծ կմնամ Անահիտի շանսերը գնահատելուց, քանզի չեմ մասնակցել նրա նախապատրաստությանը։ Իսկ տղաների մասին կարող եմ ասել, որ երկու Արթուրները եւ Հարությունը բազմիցս ապացուցել են իրենց վարպետությունը համապատասխանաբար հենացատկերում, օղակների եւ նժույգթափի վրա վարժություններում։ Այդ առումով բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ երեքից էլ հիմնավոր սպասելիքներ ունեմ։ Բոլորն էլ ի վիճակի են անցնելու իրենց վարժությունների եզրափակիչ փուլ, քանի որ պատրաստ են դրան։ Չեմ ասում, որ հենց այդպես էլ կլինի, որովհետեւ, ինքներդ էլ գիտեք, թե որքան անկանխատեսելի է սպորտը եւ հատկապես մարմնամարզությունը։ Թեպետ, իհարկե ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե մեր սպասելիքները լիարժեք արդարանան»։
Ինքը՝ Հակոբ Սերոբյանը առաջնությանը մասնակցելու է մրցավարի կարգավիճակով եւ առարկայորեն է գնահատելու սաների ելույթները։ Բայց այնտեղ՝ Շտուտգարտում նա այլեւս իրավասու չի լինելու միջամտել նրանց մարզումներին։ Վերջին նախապատրաստությունը կատարելու է արդեն նրա օգնականը։ Իսկ գլխավոր մարզիչը խոստովանում է, որ անչափ դժվար է կողքից հետեւել այդ ամենին եւ տղաների ելույթների ժամանակ զսպվածություն պահպանել։ «Պատկերացրեք, որ հաջողության դեպքում բոլորը գրկախառնվում, շնորհավորում են միմյանց ու արտահայտում իրենց հույզերը կամ հակառակը՝ ձախողման դեպքում ինչ—որ կերպ դուրս են ցայտում կուտակվածը, իսկ դու ստիպված ես ներքուստ վերապրել այդ ամենը, քանզի մրցավարը պետք է անաչառ ու չեզոք լինի։ Չեմ թաքցնում՝ դժվարին պահեր են։ Պատահում է, որ ինքնամոռաց ուզում ես ցատկել եւ դրսեւորել էմոցիաներդ, սակայն լռելայն համակերպվում ես իրականությանը»,–մանրամասնում է նա եւ հավաստիացնում, որ աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կներկայանան պահանջվող մարզավիճակում։
Մնում է միայն, որ անսխալ եւ առանց սայթաքումների դրսեւորեն իրենց ունակությունները, որովհետեւ հակառակը վտանգելու է արդեն տարիների քրտնաջան ու ծանր աշխատանքը եւ օլիմպիական հույսերը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

14-09-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO