Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.05.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ

Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր երկիրը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրի համար։ Ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահություն կա՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում. «Ինձ համար հաճելի արձանագրում էր»։ Ի պատասխան հարցին՝ սահմանված երկու տարի ժամկետը բավարա՞ր է հաջող գործունեություն ծավալելու համար՝ պատգամավորը պատասխանում է. «Գիտեք՝ աշխատող տեսակի, արդյունք տվող պետական գործչի համար 2 ամիսն էլ է բավարար՝ որոշակի հաջողությունների հասնելու։ Այնպես որ, պետք է գործել ամեն օր, օրվա 24 ժամ՝ մեզ տրված այդ հնարավորությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար»։
Պատգամավորը նկատում է նաեւ, որ այդ հարթակում մեզ վստահության քվե տալու մասով հատուկ առիթ փնտրել պետք չէ, քանի որ կոնկրետ իրադարձության չի հետեւել խորհրդի անդամակցությունը։ Նրա բնորոշմամբ՝ ընդհանուր գնահատական է։ «Ու ասեմ, որ սովորաբար միջազգային կառույցներն իրենց եզրահանգումներն անելիս երկու տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիաներ են համադրում։ Թերեւս, պետության երկու օղակները՝ ՀՀ արտաքին գերատեսչության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ինֆորմացիաները՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, համընկել են, դրա համար էլ ՄԱԿ—ում 144 ձայնով մեր երկիրը ընտրվեց մարդու իրավունքների խորհրդի անդամ»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այդ կարգավիճակում մեծապես պետք է ուշադրություն դարձնել խոսքի ազատության վրա, որը, ըստ ամենայնի, ՄԱԿ—ում խորը դիտարկվել է 2018—ի դեպքերի համատեքստում։ Ասում է՝ պետք է, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության մասով ուշադիր լինենք իրադարձությունների զարգացումներին եւ ցանկացած ոտնձգության փորձ արագ չեզոքացնենք, որպեսզի մեր երկրի ունեցած բարձր վարկանիշը ոչ մի դեպքում չնվազի։
Իսկ թե մեր նոր կարգավիճակի պայմաններում ի՞նչ փոփոխության կենթարկվի Ադրբեջանի՝ ազգությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքը՝ նշում է. «Ադրբեջանցիների՝ ազգային խտրականությամբ պայմանավորված վերաբերմունքը մեր՝ հայերիս նկատմամբ դժվար թե որեւէ փոփոխության ենթարկվի, քանի որ Ադրբեջանում հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց։ Այսինքն՝ մեր հարեւան երկիրը որեւէ դեպքում չի կերպարանափոխվում, եւ ագրեսիվ իր պահվածքը միջազգային հանրության աչքի առջեւ է։ Այս առումով այնքան էլ լավատես չեմ»։
Նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը եւս այդ հարցում լավատեսական հույսեր չունի։ Նա հիշեցրեց Մամեդյարովի, իր բնորոշմամբ, ցինիկ պատասխանը, թե չի հիշում այնպիսի դեպք, երբ Ադրբեջանում հայկական ազգանվամբ որեւէ մեկը խտրականության ենթարկվի. «Այդ իրավական ցինիզմը ինձ հույսեր չի տալիս»։ Փոխարենը Ալավերդյանն առաջարկում է հարցն այլ կերպ դնել՝ նմանօրինակ հարցերը Հայաստանն ինչպես պետք է դարձնի օրակարգային այդ նույն խորհրդում։ «Ես տարիներ շարունակ պնդում եմ, որ Հայաստանը միշտ պասիվ դիրքերում է հայտնվում։ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը չի կարողացել դարձնել այս կամ այն մարմինների ու կազմակերպությունների օրակարգային հարց»,– համոզմունք հայտնեց նա։
Խոսելով Մարդու իրավունքների խորհրդի անդամի պարտավորությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ դրանք շարադրված են հենց Մարդու իրավունքների խորհրդի կայքում։ Դրանք հստակ են, ընդ որում՝ բաժանվում են մի քանի մասի։ Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ քանի որ պարտավորությունները ստանձնելը շատ ավելի հեշտ է, քան դրանք իրականացնելը՝ առաջին նիստի ժամանակ ավելի հստակեցվում է, թե որ երկիրն ինչպես եւ ում կողմից է մոնիտորինգի ենթարկվելու։ Եվ մեկ տարի անց տպագրում են՝ ինչպես է դա տեղի ունեցել։
Իրավապաշտպանը նկատում է նաեւ. «Ոգեւորվել, թե երկիրն ընտրվել է, որովհետեւ տվյալ երկրում մարդու իրավունքներն ընդգծված պաշտպանվում են, պետք չէ։ Ընտրվածների թվում այնպիսի պետություններ կան, որոնք չգիտեն էլ, թե մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքն ինչ է»։ Նա ավելացնում է, որ ընտրության այդ հիմքն ընդունելու դեպքում, ուրեմն, պետք է ընդունենք նաեւ, որ 2009 թ. Ադրբեջանն ընտրվելով, այդ երկիրը եւս մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ է ապահովում։ «Այնինչ այդտեղ հստակ գործառույթ կա, եւ շատ լավ է, որ Հայաստանն իրեն առաջադրել է որպես թեկնածու, եւ հրաշալի է, որ ընտրվել է։ Հույսը, որ ես ունեմ, հետեւյալն է՝ այդպիսի անդամությունը կդառնա եւս մեկ խրախուսական գործիք, եւ, իսկապես, մենք հետ կկանգնենք քայլերից ու ոտնձգություններից, որոնց ականատեսն ենք լինում»,–նշեց նա՝ ավելացնելով, որ պետք է հասկանանք՝ միջազգային նորմերը կոշտ չեն, եւ մենք հույսներս ավելի պետք է դնենք մեր խղճի, ավանդույթների, անցած պատմական ճանապարհի վրա։ Իշխանությունը չգնա սխալ ուղիով, հասարակությունն էլ մնա մարտական դիրքում։

19-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO