Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Զգացմունքների մաքրությունը...

Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հովանու ներքո, ինչպես նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Պատմություն կերտելով...» հոբելյանական համերգաշարի շրջանակներում կայացավ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորի ամբիոնի դասախոս, դոցենտ, միջազգային մրցույթի դափնեկիր Ջեննի Ասատրյանի հոբելյանական երեկոն։
Իրենց ողջույնի խոսքը հղեցին հոբելյարին ՀԿՄ նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ԵՊԿ ֆոլկլորագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը, նշելով հայ երախտավոր Ջեննի Ասատրյանի անցած բեղմնավոր ստեղծագործական ուղու եւ գեղագիտական ճաշակի մասին, որը մարմնավորվել է սեփական արվեստում։
Համերգը համալրված էր անիմացիոն տեսանյութերով, որոնք վկայում էին Ջեննի Ասատրյանի կենսագրական ուղին եւ լինելիությունը հայ մշակույթում։
Այսպես. Ջեննի Գեղամի Ասատրյանը ծնվել է 1949թ. Երեւանում՝ մանկավարժների ընտանիքում։ Ծնողները նկատելով, որ աղջնակը մեծ սեր ունի դեպի երաժշտությունը՝ նրան տանում են Քանաքեռի Ա.Տեր—Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոց՝ սովորելու դաշնամուրային բաժնում։
Իսկ ի՞նչ պատահեց հետո, դա ամենահետաքրքիրն էր փոքրիկ Ջեննիի կյանքում։
Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին Ջեննին ոչ միայն սովորում է նվագել դաշնամուր, այլեւ սկսում է հորինել երգեր եւ փոքրիկ պարեր։
Այն ժամանակվա դպրոցի տնօրեն Թորոս Լավչյանը նկատելով աղջկա ստեղծագործական ավյունը՝ կոմպոզիտոր Էմին Արիստակեսյանին հրավիրում է դպրոցում դասավանդելու կոմպոզիցիա առարկան։
Ի դեպ, տաղանդավոր աշակերտուհուն իր մանկության տարիներին նկատել է նաեւ Առնո Բաբաջանյանը։
Բանն այն էր, որ փոքրիկ Ջեննին իր տանը չուներ սեփական դաշնամուր եւ շատ դեպքերում ստիպված էր լինում պարապել երաժշտական դպրոցում։
Եվ մի լավագույն օր մեծ կոմպոզիտորը հաշվի առնելով աղջկան ի ծնե տրված շնորհալիությունն ու ջանասիրությունը՝ Ջեննիին նվիրում է գեղեցիկ դաշնամուր, որն ինչ խոսք, դարձավ ճակատագրական նրա հետագա կյանքում։
Երաժշտական դպրոցն ավարտելուն պես սկսվեցին Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի (Էդվարդ Բաղդասարյանի դասարան), ապա Երեւանի պետական կոնսերվատորիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) շրջանները, ուր իր տաղանդավոր համախոհ—ուսուցիչների հետ երիտասարդ Ջեննին սկսեց կերտել հայ մասնագիտացված երաժշտության հիմքերը։
Խոսելով Ջեննի Ասատրյանի բազմաթիվ եւ բազմաժանր ստեղծագործությունների մասին՝ պետք է խոստովանել այն փաստը, որ նա թե՛ իր ստեղծագործական նկրտումներով եւ թե՛ իր մարդկային հատկանիշներով վեհ եւ բացառապես խոհեմ է իր արտահայտչամիջոցներում եւ դրսեւորումներում։
Այդ տեսակետից պատահական չեն նաեւ իր բանաստեղծական խառնվածքին բնորոշ հակումները դեպի տարբեր արեւելահայ եւ արեւմտահայ բանաստեղծների երկերը։
Գեղագետի աշխարհըմբռնումների կենտրոնում են նաեւ խորը փիլիսոփայական մտորումներն ու մաքառումները դեպի կյանքն ու լինելիությունը, դեպի Տիեզերքը։
Հոբելյանական երեկոյի ժամանակ հնչեցին կոմպոզիտորի «Զարթոնք», «Սոնատ—Պաստորալ», «Վոկալ—գործիքային» պատկերներ, «Արձագանք», «Pastoral» կամերային ստեղծագործությունները, իրենց նվիրաբերումը ցուցաբերեցին նաեւ երաժիշտ—կատարողներ Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Սամսոն Թաթոսյանը (թավջութակ)։
Նրանք գրավեցին լսարանը իրենց բեմական, գեղարվեստական պարզությամբ, ստեղծած կերպարների հմայքով, ցայտունությամբ եւ երաժշտականությամբ։
Իսկ Ջեննի Ասատրյանի կերտած կոմիտասյան խոսքերով «3 երգ սիրո մասին» տեսահոլովակը եւ Ֆանտազիա «Կոմիտասյան մեղեդիներ» տեսաֆիլմը (ռեժ.՝ Արսեն Ասլանյան) եզրափակեցին երեկոն, որում առկա էր մեծն Կոմիտասի վեհաշուք եւ խորհրդավոր պատգամը՝ «Լինել բնատուր եւ անարատ...»։

Նանա ՄԱՐԳԱՐՅԱՆ

19-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO