Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու

Ժամանակավոր կասեցման որոշում է ընդունվել 7 կազմակերպության վերաբերյալ

Դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում քվեարկության կներկայացվի երեք թեկնածու։ Այս մասին երեկ հայտարարվեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի եւ այդ կազմակերպության ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի ասուլիսում։ Բանախոսները ներկայացրեցին ֆեդերացիայի ղեկավարի եւ գործկոմի անդամների թեկնածուների առաջադրման կարգը, մանրամասնեցին կանոնադրական որոշ հարցեր եւ տեղեկացրեցին, թե ինչու չի գրանցվել թեկնածուներից մեկը։
Արմեն Նիկողոսյանը ներկայացրեց ընտրություններին առնչվող կարեւոր առաջնահերթությունները՝ գործընթացը կազմակերպել բացառապես ՀՖՖ կանոնադրությանը, ՀՀ օրենքներին համապատասխան եւ ապահովել դրա թափանցիկությունն ու հրապարակայնությունը։ Նշվեց, որ ՀՖՖ նախագահի եւ գործկոմի կազմի թեկնածուներ ներկայացնելու իրավունք ունեն ֆեդերացիային անդամակցող 34 կազմակերպություն։ Իր հերթին Արթուր Ազարյանը հայտնեց, որ թեպետ թեկնածուների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 2—ն էր, բայց մինչեւ երեկ հնարավոր էր տեղեկանք ներկայացնել նրանց չդատվածության մասին։ Նրա խոսքերով՝ ՀՖՖ իրավաբանական բաժինը մանրամասն ուսումնասիրել է բոլոր թեկնածուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Այնուհետեւ նա հրապարակեց բոլոր կազմակերպությունների ներկայացրած հայտերը։
Ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ ՀՖՖ կայքում, ուստի շրջանցելով ընդհանուր մանրամասները՝ նշենք, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հաստատվեց երեք թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյան, Արմեն Մելիքբեկյան եւ Թովմաս Գրիգորյան։ Իսկ ահա Երեւանի «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատ» ակումբի հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը մերժվել է նրա համար ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ հայտնաբերելու պատճառով։ Մերժվել է նաեւ օրեր առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձեռբակալված «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Հրաչյա Քանանյանին գործկոմում ընդգրկելու հայտը։ Ըստ այդմ՝ գործկոմի 16 տեղի համար ներկայացվել է 27 թեկնածու, որոնցից հաստատվել են 24—ը։
Անդրադառնալով Արսեն Աղաջանյանի հետ կապված խնդրին՝ Արթուր Ազարյանը նշեց, որ առաջադրված անձը վերջին 5 տարուց առնվազն երկուսում ֆուտբոլային գործունեություն է ծավալել Կիպրոսում։ Նրա վերաբերյալ տվյալները ճշտելու համար ՀՖՖ—ն հարցում է կատարել Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղից պատասխանել են, որ Արսեն Աղաջանյանն իրենց առնչվող կամ հովանու ներքո որեւէ գործունեություն չի ծավալել։
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն էլ անդրադարձավ «ֆեյք» եզրույթը ստացած ՀՖՖ անդամ—կազմակերպություններին՝ հայտնելով, որ դրանցից 7—ի անդամակցությունը ժամանակավորապես կասեցվել է։ Տվյալ դեպքում նա առաջարկեց օգտագործել «կազմակերպություններ, որոնց գործունեությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը» ձեւակերպումը։ Նա նշեց, որ ֆուտբոլային գործունեություն չծավալող կազմակերպությունները չպետք է լինեն ՀՖՖ անդամ։ «Սակայն կանոնադրությունից բխում է, որ գործկոմն իրավունք չունի կասեցնել կամ հեռացնել ՀՖՖ անդամներին։ Գործկոմը կարող է ժամանակավոր կասեցնել անդամակցությունը, բայց վերջնական որոշման ընդունումը բացառապես ֆեդերացիայի ժողովի իրավասությունն է։ Այսօրվա գործկոմի նիստում ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել 7 կազմակերպության վերաբերյալ, որոնց մասին տեղեկություններ ենք հավաքել հնարավոր բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ հարկային մարմիններից, պետեկամուտների կոմիտեից, պետական ռեգիստրից։ Սակայն մեր մասով գործընթացը չի ավարտվել, շատ հնարավոր է, որ մինչեւ ժողովը լինեն նաեւ այլ անդամներ, որոնց գործունեությունը կկասեցվի»,–նշեց նա։
Կասեցվել է «Լոռի» ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ, «Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո—2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ կազմակերպությունների անդամակցությունը։ Ընդ որում՝ «Նորացված Փյունիկն» առնչվում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկի անվան հետ։
Հարցուպատասխանն ուղեկցվեց էմոցիոնալ դրսեւորումներով։ ՀՖՖ փոխնախագահը առարկայական պատասխան չներկայացրեց հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հարցադրումներին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO