Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՅԼՔ...


Առանց մեղադրական դատավճռի

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծին հավանություն տրվեց

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ հարակից օրենքների նախագծերին կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ սա նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով եւ միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում։ Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, որը տարբեր դրսեւորումներով կա Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում։

Ո՞րն է նպատակը

Նախարարը ներկայացրեց կարգավորման ենթակա ոլորտն ու նպատակները։ Ըստ այդմ՝ 1. առանձնապես վտանգավոր որոշ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը դրանցից ստացվող ֆինանսական միջոցներն են։ Նման դեպքերում հանցագործները հաճախ նաեւ փորձում են թաքցնել այդ ֆինանսական միջոցների իրական աղբյուրները՝ դրանք «օրինականացնելով», իսկ ստացված միջոցներն արդեն օգտագործվում են քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու կամ նոր եկամուտներ ստանալու համար։
2. Այս հանցագործությունների, հատկապես փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի միջոցներից է ֆինանսական ուսումնասիրությունների իրականացումը եւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների սառեցումն ու բռնագանձումը։ Հանցավոր ծագում ունեցող ակտիվների բռնագանձման արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ բացառելով տվյալ անձանց անհիմն հարստացման հնարավորությունը՝ այս գործիքը չեզոքացնում է հանցագործության կատարման հիմնական շարժառիթը։
3. Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման կիրառումը վերահաստատում է կարեւորագույն սկզբունք՝ ոչ ոք չպետք է եկամուտներ ստանա հանցավոր ճանապարհով։ Այս գործիքը մի կողմից ուղղված է հետագայում հանցագործությունների կանխարգելմանը, իսկ մյուս կողմից՝ հակաօրինական արարքով պատճառված վնասների փոխհատուցմանը եւ այլ անձանց խախտված իրավունքների վերականգնմանը։
4. Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձումը կարեւորագույն գործիք է կոռուպցիոն եւ այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար։ Այս իրավական մեխանիզմը թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել եւ այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարեւոր գործիք է այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով։
5. Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է բազմաթիվ երկրների կողմից, իսկ դրա օգտագործումը քաջալերվում է միջազգային կազմակերպությունների կողմից։

Որո՞նք են ուսումնասիրության հիմքերը

Իրավասու մարմինը ո՞ր կառույցն է լինելու եւ ի՞նչ հիմքերով են ուսումնասիրություններ արվելու։
Պարզվում է՝ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է, որը գտնում է ապօրինի ծագման գույք, որը մարդու օրինական եկամուտներից չի բխում։ Եվ իրավասու մարմինն էլ կարող է ուսումնասիրություն սկսել հետեւյալ հիմքերի առկայության պարագայում։ 1. Երբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է հանցագործություններից որեւէ մեկի կատարումը, եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով։
2. Երբ հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման համար, եւ բավարար հիմքեր կան կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք։
3. Երբ բավարար հիմքեր կան կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետեւյալ հիմքերից մեկով. ա) ընդունվել է համաներման մասին օրենք, բ) անցել են վաղեմության ժամկետները, գ) անձը մահացել է, դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված տարիքին։
4. Երբ բավարար հիմքեր կան կասկածելու, որ կա ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31—րդ հոդվածի 1—ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկով։
5. Երբ «Օպերատիվ—հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ—հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով կան բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

Ի՞նչ անել, եթե կրիպտոարժույթ է

Արդարադատության նախարարի՝ օրինագծի ներկայացումից հետո երկարատեւ քննարկում ծավալվեց։
Նախարարը պարզաբանեց, որ եթե ուսումնասիրության արդյունքում 25 միլիոնից ավելիի չափով տարբերություն է առաջանում գույքի եւ օրինական եկամուտների մասով, արդեն սկսվում է շահագրգիռ անձանց ծանուցման գործընթացը։ Մինչեւ քաղհայցի հարուցումը առաջարկվում է ներկայացնել հիմնավորումներ գույքի ծագման օրինականության վերաբերյալ։ Նաեւ առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել, որի ամփոփումից հետո կամ դադարեցվում է, կամ հաշտեցման բանակցություններ են սկսում, կամ քաղհայց է ներկայացվում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ օրինագիծը կարեւոր նշանակություն ունի մեր երկրում փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի եւ այլ տեսանկյունից։ Բայցեւ որոշակի հարցեր հնչեցրեց. ասենք՝ ուսումնասիրության սկսման պահին գույքի ապօրինության վերաբերյալ տեղեկությունների ինչ զանգված կամ ինչ շեմ է ենթադրում օրենքը՝ հաշվի առնելով, որ ուսումնասիրության հիմքերը ապօրինության մասին բավարար կասկած չեն կանխորոշում։ Կամ՝ պարզ չէ, թե ինչ հետեւանք կունենա քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից դատախազության պահանջած փաստաթղթերը չներկայացնելը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, թե միջազգային գործընկերներին այն հարցերը չեն մտահոգել, ինչ Թաթոյանին։ Թաթոյանն էլ վրդովվեց ու խնդրեց իրեն չպատասխանել հեծանիվ հորինելու մասին ակնարկներով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, սա ոչ արդիական գործիք կարող է դառնալ։ Ասաց եւ հարցրեց՝ օրինակ, ի՞նչ են անելու, եթե կրիպտոարժույթ է։ Բադասյանն էլ թե՝ եթե դժվար է ապացուցել, դա չի նշանակում, որ անհնար է։
Հետո էլի երկարատեւ քննարկում ծավալվեց՝ այս անգամ օրենքի գործողության ժամկետի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 10 տարին «քաղաքական կոնտեքստ» է ստանալու. «Ես հասկանում եմ, որ փորձագետներն ասում են, որ 10 տարուց ավելի ապացույցները չեն պահպանվում, բայց եթե չի պահպանվում, չի պահպանվում»։
Նախարարի արձագանքի համաձայն էլ՝ գործող կարգավորմամբ 15 տարի է գործողության ժամկետը, բացառիկ դեպքերում նախատեսվում է գնալ մինչեւ 1991 թվական։
Ի դեպ, մեկ հավելում. իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում։

13-12-2019





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO