Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Տարեվերջին մեդալները համալրվում են

Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել միջազգային ներկայանալի մրցումներում, որոնցից են ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը եւ նավթային երկրների բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Ճիշտ է, դրանցից երկրորդին մեր երկրի մասնակցությունն, այնուհանդերձ, տարակուսանք է առաջացնում, բայց, հավանաբար, դա ավելի շուտ պայմանավորված է բռնցքամարտի հայկական դպրոցի հանրաճանաչությամբ։ Ասենք, տվյալ պարագայում ավելի էական է մարզական արդյունքը, որն արդեն դրսեւորվում է։
Ամեն դեպքում, անդրադարձը սկսենք պաշտոնական մրցաշարից՝ Իսրայելում ընթացող մինչեւ 15 եւ 17 տարեկան ծանրորդների եվրոպական ստուգատեսից։ Այդ ստուգատեսում արդեն ունենք չեմպիոն եւ 5 մրցանակակիր։ Տղաների ավագ տարիքային խմբի 49 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել գյումրեցի Գառնիկ Չոլակյանը, որը նաեւ մրցաշարի ռեկորդ է սահմանել պոկում վարժությունից՝ 87 կգ։ Հենց այդ արդյունքով էլ տվյալ մրցաձեւում գրավել է առաջին տեղը՝ 1 կիլոգրամով առաջ անցնելով երկրորդը ճանաչված թուրք ծանրորդից։ Հրում վարժությունում 17—ամյա հայորդին 105 կգ արդյունքով արժանացել է արծաթե պարգեւի։ Ընդ որում՝ ձախողել է ցուցանիշը 5 կգ—ով բարելավելու հաջորդ երկու փորձերը եւ 4 կգ պարտվել ռումինացի մարզիկին։ Փոխարենը, նրան եւ թուրք մրցակցին Չոլակյանը գերազանցել է երկամարտի գումարով, որը նրան ապահովել է չեմպիոնի տիտղոսը։
Եվրոպական ռեկորդ, դարձյալ պոկում վարժությունից, գրանցեց նաեւ 61 կգ քաշային Արա Պողոսյանը, որն իր կամքին ենթարկեց 118 կգ կշռող ծանրաձողը։ Ճիշտ է, նրա ռեկորդը շուտով 1 կգ—ով բարելավեց Թուրքիայի պատվիրակը, եւ մրցակիցները համապատասխան հաջորդականությամբ դասվեցին մրցաշարային աղյուսակում։ Հրում մրցաձեւում Պողոսյանը հաջող իրագործեց միայն 142 կգ բարձրացնելու փորձը (147—ը մնաց անհասանելի) եւ նվաճեց բրոնզե մրցանակ։ Նույն 3—րդ տեղը նա գրավեց նաեւ ընդհանուր հաշվարկում։ Իսկ 4—րդ հորիզոնականին հաստատվեց թիմակցին 7 կգ զիջած Անդրանիկ Պապեյանը։
Ավագ ընկերներից նպատակասլացությամբ եւ ունակություններով հետ չմնաց 14—ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը. պոկում վարժության նրա երկու մոտեցման արդյունքներն էլ (63 եւ 67 կգ) գրանցվեցին առաջնության ռեկորդների ցանկում։ Ռեկորդային էր նաեւ հրում վարժությունում Գրիգորյանի բարձրացրած 84 կգ ծանրությունը։ Նրա բոլոր ռեկորդներն էլ երկար չպահպանվեցին, բայց համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներ ապահովեցին։ Հանրագումարում մեր մարզուհին 151 կգ արդյունքով դարձավ մինչեւ 49 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ զիջելով ռուսաստանցի Միլանա Կուտյակինային։
Մինչեւ 15 տարեկանների 59 կգ քաշային կարգում Անուշ Արշակյանը երկու վարժություններում ճանաչվեց 5—րդը, իսկ երկամարտում՝ 4—րդը։ Նրան 3 կգ բաժանեց բրոնզե մեդալից։ Նմանապես 5—րդ արդյունքներ գրանցեց 71 կգ քաշային կարգում ներկայացած Էմմա Պողոսյանը, որն այդպես էլ մնաց նշված դիրքում։
Նույն տարիքային խմբում չեմպիոնի կոչմանը շատ մոտ էր 49 կգ քաշային Գարիկ Ոսկանյանը, որը պոկում վարժությունում կատարելով ռեկորդային երկու մոտեցում եւ գլխավերեւում պահելով 80 եւ 82 կգ կշռող երկաթաձողը՝ նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Սակայն հրում մրցաձեւում նա մի փոքր թուլացրեց բռնվածքը եւ ելույթն ավարտելով երկրորդ փորձից գրանցած 100 կգ արդյունքով՝ զբաղեցրեց 4—րդ հորիզոնականը։ Երկամարտում նրա 182 կգ ցուցանիշը երկրորդն էր։ Չեմպիոն դարձավ 2 կգ—ով առաջ անցած ռուս Ռոման Դանիլովը։
Եվրոպայի փոխչեմպիոն է նաեւ Ռաֆիկ Մինասյանը (55 կգ քաշային կարգ), որը բոլոր առումներով երկրորդն էր։ Ճիշտ է, հրում վարժությունում 113 կգ արդյունքով մի պահ Եվրոպայի ռեկորդակիր դարձավ, բայց դա բավարար չէր երկամարտում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար։ Մեր մարզիկը չեմպիոնին պարտվեց 10 կգ, մինչդեռ պատկերն այլ կլիներ, եթե Մինասյանը հաջողությամբ պսակեր պոկում եւ հրում վարժություններում իր արդյունքը համապատասխանաբար 5 եւ 6 կիլոգրամով բարելավելու հնարավորությունը։
Արծաթե մեդալով կվերադառնա նաեւ 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը, որը նույնիսկ հրում վարժության հաղթող դարձավ (164 կգ արդյունքով), սակայն ավելի թույլ անցկացրած պոկում մրցաձեւը նրան նկատելիորեն հետ թողեց չեմպիոնից։
Մեր մյուս մասնակիցներից Սուրեն Գրիգորյանը (73 կգ) գրավել է 4—րդ, իսկ Մարիամ Միքայելյանը (59 կգ)՝ 9—րդ տեղը։ Առավել անհաջող ելույթ ունեցավ 67 կգ քաշային Ֆելիքս Գեւորգյանը, որը հրում վարժությունից 0 ստանալու պատճառով հաշվարկային տեղ չգրավեց։
Իսրայելից տեղափոխվենք Ռուսաստան՝ Խանտի Մանսիյսկ, որտեղ մեկնարկել է արդեն նշված նավթային երկրների բռնցքամարտի մրցաշարը։ Մասնակցում են 23 պետության պատվիրակներ։ Հայաստանից մրցավայր են մեկնել 5 մարզիկ եւ 2 մարզուհի։ Արդեն իսկ առնվազն բրոնզե մեդալ է ապահովել մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի այս տարվա առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը, որը 69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցուհուն՝ շարունակում է պայքարը հաղթողի կոչման համար։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO