Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտոնությանը ավելացվեց ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ եւս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Այսպես երեկվա նիստում որոշեց կառավարությունը եւ դրա անհրաժեշտությունը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ ընկերությունը սրբիչներ է արտադրում Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար նույնպես սահմանել ԱԱՀ—ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։
Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ 3 տարիներին 175 նոր աշխատատեղ կստեղծի՝ 189 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախարարի, ցայսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ եւ իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում։
Ի՞նչ ներկրվող ապրանքների մասին է խոսքը։ Ըստ տեղեկանքի, դրանք են, օրինակ, տեքստիլի մշակման համար փափկացնող նյութերը, կիտրոնաթթուն, քացախաթթուն, ջրածնի պերօքսիդը, դինատրիումի սուլֆատը, պինդ վիճակում նատրիումի հիդրօքսիդը, ծծմբաթթուն, մոմանյութը, պիտակներ, այլ բուսական մանածագործական մանրաթելերից մանվածքներ, ստվարաթղթե արկղեր եւն։
Նախագիծն ընդունելով պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ի դեպ, օրակարգի մեկ այլ՝ չզեկուցվող հարցով նմանատիպ արտանություն կիրառվեց «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության դեպքում՝ 21 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու համար։

13-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO