Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ով ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, օրերս իր «Ավե Մարիա» շքեղ կատարումով փայլեց Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում։ Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառումը ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ «SECOURS CATHOLIQUE»—ի համար էր։
Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջեւ, միջազգային մամուլի կողմից «Ոսկե ձայն» եւ «Օրհնյալ ձայն» պատվանուն ստացած մաեստրոն զարմացրել է հանրությանն իր բացառիկ կատարումով։ Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն—Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի արվեստ, որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական «Լա Վոչե» ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «Մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը՝ զուգորդվելով հստակ եւ ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»։ Ռուբեն Էլբակյանի կողմից «Ավե Մարիայի» այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։ «ՀՀ»—ի թղթակիցն այս առիթով զրուցել է Ռուբեն Էլբակյանի հետ։
—Փարիզի Լա Մադլեն եկեղեցում ունեցած Ձեր ելույթի մասին խոսում են նաեւ հայաստանյան մամուլում։ Պատմեք մի փոքր այդ օրը տեղի ունեցած միջոցառման եւ Ձեր տպավորությունների մասին։
—Այս ձեռագրով ես ելույթ էի ունեցել թե՛ Փարիզի Լա Տրինիտեում, թե՛ Հռոմում, բայց այն կատարել պատմական Լա Մադլեն եկեղեցում՝ բոլորովին այլ պատասխանատվություն էր։ Ի դեպ, համերգի հովանավորներից մեկն էր իտալական «LA VOCE» ամսագիրը։ Մադլենի պես հսկա եկեղեցին տեսնել գրեթե լեփ—լեցուն, ինձ համար չափազանց հուզիչ էր։ Եվ քանի որ համերգը բարեգործական էր, ինձ համար նաեւ հպարտություն էր։ Հավաքված էր Փարիզի ֆրանկո—իտալական էլիտան, նաեւ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ։ Արժանացա բացառիկ ընդունելության, բարձր, կրկնակի հոտնկայս ծափահարությունների։ Նման ընդունելությունն ինձ համար նորություն չէր, բայց անչափ հուզիչ էր, տպավորություն էր, ասես, առաջին անգամն է։ Ամենակարեւորն այն է, որ պրոդյուսերս նույնպես անչափ գոհ էր եւ շատ հպարտ։
—Ի՞նչ ճամփա եք անցել այսպիսի բարձունքի հասնելու եւ ֆրանսիական հասարակության համակրանքը նվաճելու համար։
—Բարձունք հասկացողությունը ինձ համար հարաբերական իմաստ ունի։ Այն երբեք նվաճված չեմ համարում վերջնականապես։ Այսինքն, ամեն նոր հաղթանակ պարտադրում է կրկնակի պատասխանատվություն եւ աշխատանք։ Հայտնի Կալասն ասել է. «Այն պահին, երբ արտիստն իրեն կատարյալ համարեց, նա վերջացած արտիստ է»։ Այնպես որ, ես դեռ շատ անելիքներ ունեմ։
—Պատմեք առաջիկա ծրագրերի եւ հյուրախաղերի մասին։ «Ավե Մարիան» Ձեր կատարմամբ հնչելու է նաեւ Նյու Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։ Սա միջազգային շրջագայություն է, ինչպե՞ս եք պատրաստվում դրան։
—Համեստաբար եւ լրջորեն, Աստծո կամքով։
—Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված։ Չե՞ք մտածում հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու մասին։
—Հայրենիքի հետ կապված ծրագրերն ինձնից կախված չեն, հրավեր պետք է լինի Հայաստանից։ Ասեմ, որ իմ պրոդյուսերը, որ ծագումով հրեա է, դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին՝ բարեգործական մենահամերգի առաջարկով, եւ մերժվել։ Վերջին մենահամերգս Հայաստանում տեղի է ունեցել 2007 թ. օպերային թատրոնում՝ Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար։ Շատերին թվում է, թե ես եմ մեծամտացել եւ լուրջ չեմ վերաբերվում հայրենիքում երգելուն։ Բայց ես բոլոր առիթներով ասել եմ եւ կրկնում եմ՝ պատրաստ եմ բարեգործական համերգով ելույթ ունենալ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։ Ինչ վերաբերում է ապրելուն, բացառված չէ, եթե ես կարողանամ իմ արվեստով ապրել այնտեղ։
—Եթե չլինեիք օպերային երգիչ, ապա ո՞ր ոլորտում կցանկանայիք լինել։
—Կարծում եմ՝ կլինեի ճարտարապետ, նորից արվեստի մարդ։

13-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO