Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները

ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության, ՀԱՊ պահոցների ստեղծագործությունների, Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից եւ 20—21—րդ դդ. հայտնի վարպետների արեւելյան թեմաներին առնչվող գործեր, թվով՝ 200 ցուցանմուշ, մեկտեղվել են «Արեւելքը եւ հայ արվեստը» խորագրով ցուցահանդեսում, որի բացումը տեղի ունեցավ երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Այստեղ ներկայացված գլուխգործոցները հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնելու գեղարվեստական տարբեր դպրոցների միջեւ եւ վկայում են Արեւելքի ու հայ մշակույթի փոխազդեցության մասին։ Ցուցահանդեսի համադրող Իրինա Բագդամյանի խոսքով՝ ցուցահանդեսի անվանումը որոշակիորեն կապակցվում է օրիենտալիզմի հետ. «19—րդ դարավերջին–20—րդ դարասկզբին Եվրոպայում վառ դրսեւորված գեղարվեստական այս հոսանքը իր հետաքրքրություններն ուղղել էր դեպի Արեւելքի երկրներ։ Դրանք եվրոպացիներին գերում էին խորհրդավորությամբ եւ էկզոտիկայով, մղում էին ճանաչելու սեփական արմատներն ու անցյալը, համամարդկային մշակույթի զարգացումը։ Գեղարվեստում օրիենտալիզմը դիմում է արեւելյան սյուժեների, կիրառում է արեւելյան մշակույթին բնորոշ ոճական արտահայտչամիջոցներ։ Հայաստանը պատմականորեն, մշակույթով կապված լինելով Արեւելքի հետ՝ յուրովի է փոխարկում նրա պատմական եւ գեղագիտական հարուստ ժառանգությունը»։
Ցուցահանդեսի կառուցվածքը, ցուցադրվող նյութը, ըստ համադրողի, թույլ են տալիս արձանագրել արեւելյան հովերը, սկսած ամենավաղ նմուշներից՝ միջնադարյան մանրանկարների եւ որմնանկարների ընդօրինակություններից, ի հայտ բերել Արեւելքի արվեստի արձագանքները հաստոցային եւ մոնումենտալ երկերում, սրբապատկերներում, դիմանկարներում։ Հատուկ ուշադրություն է հատկացվում այն նկարիչներին, որոնց արվեստում այս թեման էական տեղ է զբաղեցրել։ Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով. արվեստագետների ոչ լրիվ մի ցանկ, որոնց հետաքրքրությունը Մերձավոր, Միջին եւ Հեռավոր Արեւելքի մշակույթի նկատմամբ միշտ անմար է եղել։ «Եվրոպական, ռուսական դպրոցների նվաճումները յուրացրած հայրենի մի շարք վարպետներ առավել համապարփակ կերպով են ընկալում Արեւելքի աշխարհը, նրա գեղագիտական մտածողության յուրահատկությունները։ Ուստի այս նկարիչների ստեղծագործությունը միշտ չէ, որ բնորոշվում է օրիենտալիզմ հասկացությամբ։ Հայերի ստեղծարար ոգին այլ կերպ, ավելի զուսպ է վերարտադրում պատկերային մոտիվներն ու ձեւերը, զերծ է քաղցրաբնույթ, էկզոտիկ մեկնաբանություններից, արտաքուստ փոխառած ձեւերը հագեցնում է ազգային բովանդակությամբ։ Վառ օրինակներից է Վ. Սուրենյանցի ստեղծագործությունը, որն արեւելյան թեմաները մեկնաբանում է մոդեռնի օրիենտալիստական միտումների ոգով»,–նշում է նա՝ ընդգծելով, որ Սուրենյանցը տարբերվում է այդ ուղղության նկարիչներից դրամատիկ շեշտադրումներով, իր արվեստը սնուցող բազմապիսի աղբյուրներով՝ շումերական միֆերից, պատմական թեմաներից մինչեւ ժամանակակից իրադարձությունները, պատկերային լեզվի ինքնատիպությամբ։
Այս ամենն է որոշում նրա տեղը հայ ազգային դպրոցի վարպետների շարքում։ Հակումը մոդեռնի գաղափարներին բնորոշ է նաեւ Սուրենյանցի կրտսեր ժամանակակցին՝ Հ. Կոջոյանին. «Կոջոյանի համար, որը գծի իսկական մոգ էր, Արեւելք նշանակում է նրա մշակույթի խոր իմացություն, ժամանակի ոգուն համահունչ ազատ մեկնաբանում, սեր ոճավորումների նկատմամբ, ինչը նկատելի է ոչ միայն գեղանկարներում, այլեւ բազում գրաֆիկական գործերում»։
Արեւելքը Մ. Սարյանի ոգեշնչման ճշմարիտ աղբյուր էր։ Ցուցահանդեսը լիարժեք ներկայացնում է նրա ստեղծագործության այդ հատվածը՝ սիմվոլիստական վաղ հորինվածքներից մինչեւ Եգիպտոս, Իրան կատարած ճամփորդություններից հետո ստեղծած գլուխգործոցները։ Սարյանը, Բագդամյանի ձեւակերպմամբ, ստեղծում է Արեւելքի բոլորովին նոր, զուգահեռներ չունեցող, անկրկնելի կերպարը. «Արդի արվեստի փորձի վերաիմաստավորումը, սինթեզման կարողությունը, զգացական ընկալման հիպնոսացնող ուժը, որ համոզիչ ու ամբողջական են դարձնում նրա նկարները, թույլ են տալիս խոսել Սարյանի՝ իբրեւ եզակի գեղարվեստական երեւույթի մասին»։
Ցուցահանդեսում նշանակալի դեմք է նաեւ Գ. Յակուլովը։ «Ավանգարդի վարպետ, արվեստի տեսաբան, անսահման երեւակայության ու արտասովոր գունազգացողության տեր մարդ՝ նա Արեւելքի եւ Արեւմուտքի ավանդույթների օրգանական միաձուլման վառ օրինակ է, ինչպես ինքն էլ բազմիցս հաստատել է դա։ Յակուլովի աշխատանքներն ու դրանց կողքին ցուցադրվող ճապոնական փորագրանկարները թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել եւ ընկալվում են որպես այլ մշակույթի յուրացման, փոխակերպման ունակություն, սեփական տեսողականության եւ փորձի միջոցով այն արտահայտելու հնարավորություն։ Այդ երկխոսությունը դառնում է ավանգարդիստական մշակույթի նորացման խորհրդանիշ, նոր ձեւերի, արտահայտչալեզվի արարման հիմք»,–ասում է Բագդամյանը։

13-12-2019





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO