Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը

ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավը նոր է մեկնարկել։ Ադրբեջանում քաղաքական զարգացումների, նախընտրական գործընթացների շուրջ «ՀՀ»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։
Մամուլն ու լրատվադաշտն ամբողջութամբ վերահսկվում են՝ կառավարելի դարձնելով տեղեկատվական հոսքերը, ինչն էլ դժվարացնում է տեղի ունեցող զարգացումներին հետեւելու գործընթացը։ Տ. Հայրապետյանի խոսքով՝ տեղեկությունները եւ իրավիճակին առնչվող հանգամանքները հասկանալու համար հիմնականում օգտվում են սոցիալական ցանցերից։ Մամուլում դեռեւս տեղեկություններ չկան հանրահավաքների կազմակերպման մասին, սակայն այդպիսիք, ամենայն հավանականությամբ, կլինեն նախընտրական ավելի ուշ փուլում։
Նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է աննախադեպ մեծաթիվ թեկնածուների գրանցմամբ։ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները խոսում են նախընտրական պայքարում անհավասար պայմանների մասին։ «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին այդպես էլ չթույլատրեցին մասնակցել ընտրություններին։ Վերջերս նա իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ սրան հաջորդելու են արտահերթ նախագահական ընտրությունները, ինչի արդյունքում իշխանությունը կփոխանցվի Մեհրիբան Ալիեւային։ Այդ իմաստով այս ընտրությունները դիտվում են որպես միջանկյալ սպասվելիք ընտրությունների համատեքստում»,–նշեց պատգամավորը։
Ընդդիմադիրների շրջանում տարակուսանքի եւ քննադատությունների առիթ է դարձել այն, որ իշխող կուսակցությունը հրաժարվել է իրեն հատկացվելիք անվճար եթերաժամից։ Ընդդիմադիր գործիչների գնահատմամբ՝ իշխանությունն այդ քայլով ցույց է տալիս՝ այնքան վստահ է, որ իր ցանկությամբ է ձեւավորվելու նոր խորհրդարանը, ուստի անգամ այդ հնարավորության կարիքը չունի։ Զրուցակիցս նկատեց, որ, ընդհանուր առմամբ, բավականին կանխորոշված արդյունքներով ընտրություններ են սպասվում, եթե, իհարկե, առաջիկայում ընդդիմությունը քայլեր չիրականացնի որոշակի ակտիվություն մտցնելու համար։
Առաջիկա օրերին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Ադրբեջանի պատվիրակության այս կազմի համար այն վերջին նիստն է լինելու, քանի որ դրան անմիջապես կհաջորդեն խորհրդարանական ընտրությունները։ Այս նստաշրջանում կքննարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը, որը կարող է բուռն քննարկումների առիթ դառնալ։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում առճակատման գնալ, այլ գործընկերային են տրամադրված՝ դրանով կարծես փորձելով շփման ընդհանուր եզրեր գտնել համազեկուցողների հետ։ Որքանով տեղյակ եմ, հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ եւս ադրբեջանցիները փորձել են հնարավորինս կառուցողական դիրքավորվել՝ այս հարցի հետ կապված։ Դրանով, փաստացի, զգուշանում են սուր քննադատություններից,–մանրամասնեց ադրբեջանագետը՝ նշելով, որ Իսլանդիայի ներկայացուցչի կողմից պատրաստված զեկույցն անդրադառնալու է վերջին շրջանում Ադրբեջանում առկա իրավիճակին եւ իշխանությունների իրականացրած քաղաքական ճնշումներին։–Բազմաթիվ դիմումներ, զեկույցներ կան այս կամ այն քաղբանտարկյալի ազատ արձակման հետ կապված, սակայն դրանք պատշաճ ուշադրության չեն արժանանում Ադրբեջանի իշխանությունների կողմից»։ Հետաքրքրական է նաեւ այն, թե ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը կմնա՞, արդյոք, խորհրդարանում, իսկ մնալու դեպքում կշարունակի՞ ղեկավարել պատվիրակությունը, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ նրա անունը շոշափվում է «խավիարային դիվանագիտության» համատեքստում։
Հաշվի առնելով այն, որ բավականին կանխատեսելի ընթացք է, Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կանխատեսումներ կարելի է անել ընտրությունների վերջնարդյունքի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան» կուսակցությունն առավել քան ճնշող մեծամասնությամբ կհայտնվի խորհրդարանում, չի բացառվում, որ ավելի շատ մանդատներ կստանա, քան ներկայում է։ «Ադրբեջանի խորհդարանի դեպքում այնքան կարեւոր չէ, թե որքան շատ մանդատներ կվերցնի իշխող կուսակցությունը, որքան այն, թե կկարողանան, արդյոք, ընդդիմադիր ուժերը հայտնվել Միլի մեջլիսում։ Կան որոշ ուժեր, որոնք դիրքավորվում են որպես անկախ, կան նաեւ ձեւականորեն որպես անկախ ստեղծված կուսակցություններ, սակայն իրականում բոլորն էլ հավատարիմ են իշխող կուսակցությանն ու նույն մարդուն։ Այստեղ պատկերն ընդհանրապես չի փոխվում։ Հետաքրքրական գործոնն այն է, թե արդյոք որպես ընդդիմություն դիրքավորվող «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, Մուսաֆաթը եւ «REAL» շարժման ներկայացուցիչները կկարողանա՞ն մեկ—երկու տեղ վերցնել խորհրդարանում»,–մեկնաբանեց պատգամավորը։
Իլգար Մամեդովը նախկինում համեմատություն էր անցկացրել Հայաստանի քաղաքական իրադրության հետ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը եւս հեղափոխություն տանող ճանապարհը սկսել է խորհրդարանից։ «Այս սցենարը կարծես գայթակղիչ է մեր հարեւան հակառակորդների համար, եւ նրանց ընդդիմադիր քաղաքական դաշտի գործիչներն առավելագույն ջանքերը կգործադրեն խորհրդարան մտնելու համար։ Ավելին՝ իշխանություններին նույնպես կարող է ձեռնտու լինել նման զարգացումը՝ արտաքին աշխարհին ավելի ժողովրդավար ներկայանալու համար»,–ամփոփեց Տ. Հայրապետյանը։

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO