Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր ազդակ՝ երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը

Քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ—նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Կարեւորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաեւ իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարեւորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում։
Այնուհետեւ վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձեւակերպել է հագեցած եւ հավակնոտ օրակարգ եւ հետեւողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարեւոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները եւ համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով։
Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները, եւ ընդգծել, որ իր երկրի կառավարությունը եւս պատրաստ է փոխգործակցության շնորհիվ նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը։ Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում։ Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն եւս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացմանն ու ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO