Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը

Հունվարի 14-ից Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներն սկսել են իրենց ուժերը փորձել դպրոցական առարկայական օլիմպիադաներում։ Շրջանում ձեւավորվել է 2 կենտրոն՝ Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1-ում՝ հյուսիսային թեւի, եւ Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ միջնակարգում՝ հարավային թեւի բնակավայրերի դպրոցականների համար։ Հունվարի 20-ին անգլերենի օլիմպիադային մասնակցեցին ընդամենը 3 դպրոցի աշակերտներ՝ 9-12-րդ դասարաններից։
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցում են Բերձորի թիվ 1, Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ եւ Գանձայի հիմնական դպրոցների աշակերտները։ Իշխանաձորում մասնակիցներ չկան։ Հավելեց նաեւ՝ բնագիտական առարկաների շրջանային փուլը կայացել է անցած տարվա վերջին։ Այս օրերին աշակերտները մասնակցել են նաեւ հայոց լեզվի, պատմության, ռուսաց լեզվի օլիմպիադաներին։ Առավել շատ աշակերտներ մասնակցել են հայոց լեզվի օլիմպիադային։ Իշխանաձորում, բացի հյուրընկալող դպրոցից, մասնակից են եղել նաեւ Ուռեկանի, Հայկազյանի եւ Գետամեջի միջնակարգների աշակերտները (ընդհանուրը՝ 6)։ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1—ում 35 աշակերտ է մասնակցել՝ Բերձորի թիվ 1, թիվ 2, Քարեգահի, Գանձայի, Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվ., Ծիծեռնավանքի Վ. Առաքելյանի անվ., Մոշաթաղի Մերուժան Ստեփանյանի անվ., Ն. Սուսի Սերոբ Հանեյանի անվ. դպրոցներից։
Մայրենիի օլիմպիադային ամենաշատ մասնակից՝ 9 աշակերտ, ներկայացրել է Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգը։ Պատմության օլիմպիադային ընդհանուր մասնակցել են 24 աշակերտ, 15—ը՝ Բերձորում, 9—ը՝ Իշխանաձորում։ Ռուսաց լեզվից ընդհանուր 18 մասնակցից 12—ը հյուսիսային թեւի դպրոցներից են, մնացածը՝ հարավային թեւից։
Հունվարի 22—ին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցներն ուժերը փորձեցին նախնական զինվորական պատրաստություն առարկայից։ Բերձորի թիվ 1—ում մասնակցեց 15 աշակերտ 4 դպրոցից՝ Բերձորի թիվ 1 (9 աշակերտ), Բերձորի թիվ 2 (4 աշակերտ), Քարեգահի (1 աշակերտ) եւ Ներքին Սուսի (1 աշակերտ)։ Իշխանաձորում 14 աշակերտ մասնակցեց՝ Վուրգավանի, Ուռեկանի, Այգեհովիտի, Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվ., Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ. եւ Միջնավանի Գ. Ստարովոյտովայի անվ. միջն. դպրոցներից։ Ամենաշատ՝ 4 աշակերտ, ներկայացել էին Աղաձորից, մնացածներից ներկայացել էին 1 կամ 2 աշակերտ։
Երեկ կայացավ Հայ եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադան։ Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը կեզրափակվի այսօր՝ գրականություն առարկայից։ Փետրվարին կկայանա հանրապետական փուլը, որի մասնակիցները կընտրվեն շրջանային փուլի արդյունքներով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO