Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԶԱՆԱԶԱՆ


Եվրոպայի առաջնությունը կտա հիմնական հարցերի պատասխանները

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները տարբեր կարգի 8 մեդալ են նվաճել ընթացիկ մրցաշրջանի անդրանիկ փորձամրցումներում, որոնք գրեթե միաժամանակ անցկացվեցին Ֆրանսիայում եւ Դանիայում։ Մեր մարզիկների ելույթների մասին զրուցեցինք մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի հետ, ով, ի զարմանս մեզ, խնդրեց այս անգամ զերծ մնալ առանձին ըմբիշների մասնակցությանն անդրադառնալուց։ Նա նշեց, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում մեր ընտրանու կազմը կորոշվի միայն Եվրոպայի հերթական առաջնությունից հետո։
–Ինչպե՞ս եք գնահատում մասնակցության արդյունքները։
–Ընդհանուր առմամբ լավ մասնակցություն ունեցանք։ Տղաները բավարար տպավորություն թողեցին։ Դա շատ անհրաժեշտ մրցում էր մեզ համար՝ Եվրոպայի առաջնության նախերգանքը։ Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, սակայն ունեցանք նման արդյունք։ Ամեն դեպքում, ծաղկաձորյան եւ երեւանյան հավաքներից հետո մեր ըմբիշները դրսեւորեցին իրենց պատրաստականության աստիճանը։ Դա էր այս մրցաշարում նրանց հիմնական խնդիրը։
–Ստացա՞ք Ձեզ մտահոգող հիմնական հարցերի պատասխանները։
–Չեմ ցանկանում անդրադառնալ առանձին մարզիկների ելույթներին, որովհետեւ դա բուռն արձագանք է առաջացնում։ Հետո ստիպված ես լինում լրացուցիչ մեկնաբանել նախորդ մեկնաբանությունդ եւ պարզաբանումներ տալ այս կամ այն ասածիդ համար։ Դրանք անէական բաներ են. չեմ ցանկանում ներգրավվել տարբեր ինտրիգներում։
–Այնուհանդերձ, դա շատ կարեւոր է, քանզի խոսքը պատասխանատու մրցումներին ազգային հավաքականի նախապատրաստության մասին է։
–Հենց այդ պատճառով էլ պիտի խնդրեմ, որ այս անգամ ըմբռնումով մոտենաք որոշմանս։ Կուզենայի ավելացնել, որ հունվարի 27—ից Երեւանում սկսելու ենք հերթական հավաքը, որը տեւելու է մինչեւ փետրվարի 8—ը։ Այստեղից էլ մեկնելու ենք Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որի մասնակիցների կազմը կհայտարարենք հաջորդ շաբաթ։ Աշխարհամասի առաջնության արդյունքներով էլ հիմնականում պարզ կդառնա, թե ում ենք գործուղելու օլիմպիական վարկանիշային մրցումներին։
–Մտադի՞ր եք տարբեր կազմով մասնակցել սպասվող երկու վարկանիշային մրցաշարերին։
–Այո։ Եվրոպական ստուգատեսից հետո կորոշենք, թե որ ըմբիշներն են մասնակցելու այս կամ այն մրցմանը։
–Ֆրանսիայում ի՞նչ բացեր արձանագրեցիք Ձեր սաների ելույթներում։
–Նշմարվեցին տեխնիկատակտիկական եւ հոգեբանական պատրաստականության խնդիրներ, որոնք պետք է լրացնենք առաջիկա հավաքի ընթացքում, որպեսզի ավելի լավ մասնակցենք Եվրոպայի գալիք առաջնությանը։ Դա վերաբերում է բոլոր քաշային կարգերի մարզիկներին։ Այնպես որ, մարզումային հագեցած առօրյա ենք ունենալու։
–Նիսի մրցաշարին զուգահեռ միջազգային մրցում անցկացվեց նաեւ Դանիայում, որտեղ Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն առաջին տեղը գրավեց մինչեւ 77 կգ քաշային կարգում։ Ի՞նչ կարող եք ասել նրա ելույթի մասին։
–Այդ մրցաշարից տեղեկություններ չունեմ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

24-01-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO