Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


1.65 մլրդ դրամի արտոնություն կաթնամթերք արտադրող ընկերությանը

Իրանից 11 մլրդ դրամի կաթնային սերուցք ներմուծելու համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա նիստում բավարարեց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ընկերությունը Իրանից 40—45 տոկոս յուղայնությամբ 12 հազար տոննա կաթնային սերուցք է ներմուծելու՝ 11 մլրդ դրամ արժեքով։
Ներմուծվող հումքը օգտագործվելու է սերուցքային կարագի արտադրության համար։ Ի դեպ, այն չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չի բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Հիշեցնենք, որ կառավարության 2014թ. որոշմամբ հաստատված՝ 2014—2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի եւ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված՝ Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության համաձայն՝ մշակող արդյունաբերությունը համարվում է գերակա ոլորտ։
Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «Դուստր Մարիաննան» (ընկերությունը գործում է 1997 թվականից) արդեն իսկ 2 մլրդ դրամի ներդրում է արել կարագի արտադրամասի ստեղծման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Այժմ 318 աշխատատեղ կա։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի մեր երկրի տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։
«Այս արտոնությունը լուրջ գործոն կդառնա նոր ներդրումային ծրագրերի իրագործման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»,—ասաց Տիգրան Խաչատրյանը։
Այստեղ մեկ այլ հարց կա. արդյո՞ք սրանով (կաթնային սերուցքի ներմուծմամբ) չեն վնասվի տեղական կաթ արտադրողների շահերը։ Իբրեւ պարզաբանում՝ էկոնոմիկայի նախարարը համառոտեց. «Մենք քննարկել ենք այս հարցը։ Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»։
Ինչեւէ, նշյալ արտոնության հետեւանքով ընկերության մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ, իսկ պետբյուջեի նվազումը կկազմի 20,1 մլն դրամ։

24-01-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO