Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Հուլիսի 1-ից որեւէ ցույց չի լինելու՝ անկախ ամեն ինչից»

Վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման օրակարգից դուրս չի գալիս։ «Որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից»,–երեկ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին խոսելով այս խնդրից, որ ներկայացրել էր նաեւ երկու օր առաջ ԱԺ—ում հարցուպատասխանի ժամանակ։
Սպանդանոցների վերաբերյալ առաջարկը երեկ հստակեցնելով՝ վարչապետը պարզաբանեց պայմանը։ Այն է՝ «առաջին, այս պայմանը արձանագրում է, որ մինչեւ փետրվարի 6—ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին եւ, պլյուս դրան, լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաեւ շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել։ Երկրորդ՝ կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության եւ խտության նախընտրելի քարտեզ, եւ մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ եւ խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն։ Եվ երրրոդ՝ այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ—ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի»։
«Սրա արդյունքում պայմանավորվում ենք,–շարունակեց վարչապետը,–որ մինչեւ հուլիսի 1—ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու Երեւանում հանրային սննդի օբյեկտները։ Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը։ Բայց պայմանով, որ հուլիսի 1—ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, եւ որեւէ ցույց, բողոքի դրսեւորում եւ այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից»։
Ապա հավալեց. «Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, կամ, համենայնդեպս, նրանք համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ։ Իսկ եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու։ Այսինքն՝ եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»։
Այնուհետեւ վարչապետը ընդգծեց, որ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ պայմաններում են գործում. «Մարդիկ հաճախ չգիտեն, որ սպանդանոցներն ունեն պարտավորություն՝ տեղափոխել մորթի ենթակա կենդանիների գլխաքանակը, եթե նման ցանկություն ունեն գլխաքանակի տերերը»։
Փետրվարի 6—ի կառավարության նիստում վերջնական որոշումը՝ խնդրո առարկայի հետ կապված, կկայացվի։

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO