Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՍՈՑԻՈՒՄ


Նոր փոփոխությունը՝ ի շահ տնտեսավարողների

Հանրային սննդի ոլորտում ծառայություն մատուցողները այլ հարկատեսակով կհարկվեն

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համաձայն, 2020-ին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կարեւոր փոփոխություններ են սպասում։
Եթե նախկինում հյուրանոցային համալիրի տարածքում ռեստորան, սննդի կետ կամ հուշանվերների տաղավար ունեցող տնտեսավարողը ստիպված էր գործունեությունը գրանցել եւ հարկվել ավելացված արժեքի հարկով, վճարել ընդհանուր շրջանառության 20 տոկոսը, ապա օրենքի նոր փոփոխությամբ հանրային սննդի գործունեությունը տարանջատվում է հյուրանոցում մատուցվող ծառայություններից եւ հարկվում շրջանառության հարկով։
Ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմանները, ապա այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։
Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6 տոկոս դրույքաչափով՝ օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաեւ համապատասխան նվազեցումները։
Հարկման դաշտում օրենքի այս փոփոխությունը դրական է գնահատում գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ դրա նպաստավոր արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի զարգացման վրա։ Նրա մատնանշմամբ՝ կարեւոր փոփոխություն է, որը բխում է հենց տնտեսավարողի շահերից, քանի որ եթե նախկինում գործունեությունը հարկվում էր բարձր ցուցանիշով, ապա հունվարի 1—ից կտարանջատվի հյուրանոցային եւ սննդի կետերում մատուցվող ծառայությունների հարկման մեխանիզմը։
«Այո՛, կարեւոր փոփոխություն է։ Առանձին տարածքի մասով առանձին է հարկ վճարվելու, եթե, իհարկե, շրջհարկի դեպքում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը։ Կա հյուրանոց, որը շահութաբեր է, իսկ ռեստորանը՝ ոչ, այս դեպքում գործարարը չի տուժի եւ հանրային սննդի համար շրջհարկով կհարկվի։ Օրենքն այնքան դրական է ու ճկուն, որ թույլ է տալիս ընտրություն կատարել եւ նախապես հայտարարություն տալ, թե ում որ հարկատեսակն է նպատակահարմար։ Կարեւոր է, որ հյուրանոցային հոսքերը չեն անդրադառնալու նույն տարածքում մատուցվող ծառայությունների հարկի վրա։ Հուշանվերների տաղավարները եւ ռեստորանները հարկվելով շրջհարկով, չեն թանկացնի ծառայությունները զբոսաշրջիկների համար, ինչը տուրիզմի զարգացման առումով դրական է։ Տվյալ դեպքում տնտեսավարողի գործունեությունը եւս կարող է ընդլայնվել ու զարգանալ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ եթե կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը չեն բավարարում հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմանները, սակայն նախընտրում են գործել շրջանառության հարկի համակարգում, պարտավոր են օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, որտեղ պետք է նշեն, որ շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված որ պայմանին կամ պայմաններին չեն բավարարում։
Այս խմբի հարկ վճարողների դեպքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6 տոկոս դրույքաչափով, եւ օրենսգրքով սահմանված կարգով կատարվելու են նաեւ համապատասխան նվազեցումները։ Իսկ գործունեության այլ տեսակներից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 20 տոկոս դրույքաչափով։
Իսկ այն տնտեսավարողները, որոնք հարկային տարվա ընթացքում որեւէ պահից չեն բավարարի շրջանառության հարկ վճարող համարվելու համար օրենսգրքով սահմանված որեւէ պայմանի, կարող են շարունակել մինչեւ տվյալ հարկային տարվա ավարտը համարվել շրջանառության հարկ վճարողներ, պարզապես, պայմաններին չբավարարելու պահին հաջորդող 20 օրվա ընթացքում պետք է հարկային մարմին ներկայացնեն հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO