Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը

Հայ գրականությունը խուսափում է իրականությունից

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անշուշտ, խոսքի եւ գրողի պատասխանատվության բոլոր բանաձեւերում մշտապես կլինեն վերապահումներ, որովհետեւ պատասխանատու համարել գրողին գրածի, իր գործով զբաղվելու համար, նշանակում է հետին թվով գեղագիտության դեւին պարտադրել բարոյականության դեւը (արժեքը մշտապես վերաբերում է ստեղծագործությանը, բարոյականությունը՝ մարդուն), որն էլ իր հերթին կնշանակի գրողին թելադրել նաեւ մարգարե լինելու պայման, այսինքն՝ գրականությունը նաեւ պետք է կանխատեսում լինի։ Իհարկե, այդպես էլ է պատահում. ասենք, Գյոթեի «Ֆաուստը» կանխատեսումների մի ողջ պատկերասրահ է, զանգվածային բռնությունների եւ սոցիալիստական ահաբեկչության մասին մարգարեություններ են Դոստոեւսկու «Դեւերը», Բլոկի «Տասներկուսը», Կաֆկայի «Դատավարությունը» ֆաշիստական հնարավոր ռեժիմի անխուսափելի հաստատումն է։ Մարգարեությո՞ւն է, արդյոք, Րաֆֆու «Խենթի երազը» «Խենթից», Չարենցի «Գանգրահեր տղան» (օրինակները բերում եմ որպես կանխատեսման առավել բաց տեքստերի նմուշներ), սակայն, որ նույն Չարենցի «Երկիր Նաիրին» մարգարեություն է, այսօր աներկբա է։
Որ հայ գրականությունը խուսափում է իրականությունից՝ այս դատողությանը դժվար է առարկել, չնայած հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներին։ Բերեմ միայն երեք ցցուն նմուշ. այսօր եւ ոչ միայն այսօր, իրավացիորեն խոսում են Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր հսկայական զոհաբերությունների եւ անգնահատելի մասնակցության մասին։ Ապշեցուցիչ է, սակայն մեր ողջ պատերազմական գրականության գլուխգործոցները մնում են «Վարդանանքը» եւ «Արա Գեղեցիկը»։ 50—60—ական թթ. սովետական «ձնհալի» ազատությունը նշանավորվեց «Անլռելի զանգակատնով» (ճիշտ է, դրան հետեւեցին բանաստեղծի «Մարդը ափի մեջ» (1963), ապա «Եղիցի լույս» ժողովածուները, սակայն առաջինը այնպես հիմնավորապես մնաց պաշտոնական ընթերցողի կոկորդին, որ երկրորդը, հայ պոեզիայի այդ մեծագույն գիրքը «իրադրության փոփոխության» պատճառով արդեն չէր կարող չկալանվել (ետստալինյան ժամանակաշրջանում Հայաստանում միակ արգելված գիրքը), վերակառուցումը՝ «Անդրանիկ» վեպով։ Պատերազմի մասին չթվարկված «գլուխգործոցները» Օկուջավայի քառատողի մեկ քառատողը չարժեն։
Հայ նորագույն վեպի գլուխգործոց է, անշուշտ, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», սակայն չխորանալով նրա ոճարվեստի մեջ, այն նորություն չէ թեմատիկայով։ Շեշտում եմ՝ հենց թեմատիկան, որովհետեւ թվարկված գործերը, որոնց գեղարվեստական արժեքին քչերն են կասկածում, թեմատիկայով հաստատում են մեր ազգային գերապատվությունները՝ գոյատեւում հակառակ իրականության եւ հաճախ ընդդեմ իրականության, եթե չասեմ նաեւ ընդդեմ գրականության։ (Նույն նկատառումով բացառություն է Լ. Խեչոյանի վերջին՝ «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպը)։
Իրականությունից խուսափելու մի այլ սեւեռուն եղանակ էլ գտնվեց, որ համատարած դարձավ գլխավորապես պոեզիայում 70—ական թթ.։ Բանաստեղծության ողնաշարը՝ փոխաբերությունը, վերածվեց մտածողության, ընդլայնվեց մինչեւ բացարձակ գիտակցություն, վերլուծելու միակ կերպը դարձավ մետաֆորը։ Նախորդ սերնդի ամենամեծ բանաստեղծը, նաեւ ամենահամարձակը՝ Սեւակը, անցավ մետաֆորի՝ ճիշտ է, այլոց համեմատ ավելի բաց եւ ավելի դյուրըմբռնելի ձեւեր ընդունելով։ Համո Սահյանի «անմեղ» բնապաշտությունը փոխաբերության փայլուն օրինակ է։
70—ականների համար մետաֆորն արդեն սկզբունք էր, դժվարընկալելին՝ հավատամք, բանաստեղծության՝ արվեստների մեջ այդ ամենադեմոկրատական արվեստը դարձավ կեղծ—էլիտար, որ անմիջապես վերածվեց աշխարհայացքի։ Բանաստեղծների մի ողջ սերունդ իրեն զոհաբերեց մետաֆորին։ Փոխաբերությունը դարձավ քաղաքական հուսալիության բանալին, իրականում, եթե ոչ այլախոհության, ապա ինքնապաշտպանության ձեւ։ Իսկապես ստեղծագործական հանճարը միայն շնորհ չէ, այլ ելք դրությունից. ելքը գտնված էր. չկա այլ բան, քան բանաստեղծությունը, եւ մետաֆորն է նրա մարգարեն։ Անշուշտ, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, եթե փոխաբերությունը ներկայացնում է ապաքաղաքականացված խոսքը, գրեթե միշտ նշանակում է, որ իրականությունը քաղաքականացված է։ Պետք է նաեւ ասել, որ խոսքի այդպիսի բացարձակ փոխաբերականացումը գրեթե կրկնում է սիմվոլիզմի ճակատագիրը համարյա միեւնույն ելքով. իմաստի գերծանրաբեռնվածության հաշվին խոսքի արժեզրկում, որին հաջորդում է կամ հակապոեզիան, կամ քաղաքական հեղաշրջումը։ Սիմվոլիզմի կուլմինացիան 1917 թվականն է, փոխաբերության գագաթնակետը՝ վերակառուցումը։ Այսպիսին է ժամանակի եւ արվեստի միստիկ առնչությունը։
Հաջորդ սերնդի համար փոխաբերությունն արդեն համարվում է խորության նշան։ Այս ֆոնի վրա Արմեն Շեկոյանի «Ճոճք» ժողովածուն ընկալվեց որպես նորարարություն (չնայած ձեւի տեսակետից գլխավորապես ավանդական էր), ու միայն այն պատճառով, որ նրա բանաստեղծությունը բացառապես հակափոխաբերական էր։
Չերկարաբանելով նշեմ, որ այս դեպքում մենք գործ ունենք նաեւ, այսպես կոչված, գրականության «մաքուր խղճի օրենք» հասկացության հետ, երբ մարդը, մեր դեպքում՝ գրողը, ինքն իրենից թաքցնում է տհաճ ճշմարտությունը՝ ընկնելով հաճելի մոլորության մեջ, որով իսկ դառնում է սեփական կեղծիքի զոհը։ Նույնը, բայց այս անգամ ոչ թե անհատական—հոգեբանական կամ գրողական, այլ սոցիոլոգիական առումով, համապատասխանում է մարքսիստական «գաղափարախոսություն» եզրաբառին, որ հայտնի է «կեղծ գիտակցություն» անունով։ Ըստ Մարքսի՝ գաղափարախոսություն ասելով հասկանում ենք այս կամ այն սոցիալական խմբի հայացքների ամբողջությունը (քաղաքական, բարոյական, իրավական, գեղագիտական, կուսակցական եւ այլն), որոնք հանուն սեփական շահագրգռությունների նենգափոխում են իրականությունը։ Դրանով գաղափարախոսությունը դառնում է «կոլեկտիվ անմաքուր խղճի» արտահայտություն՝ բավարարելով խմբի անգիտակցական ձգտումը, որով իսկ ստեղծվում է իրականության պատրանքային պատկերը՝ թաքցնելով մեզնից եւ ուրիշներից մեր վարքագծի իսկական շարժառիթը։ Ուրեմն եւ փոխաբերության գլոբալացումը մեր «կոլեկտիվ անմաքուր խղճի օրենքը» «մաքուր խղճի դաշտ» տեղափոխելու ձգտումն է, արիստոտելյան յուրատեսակ կատարսիս (փոխաբերությունը ստեղծեց իր մարգարիտները՝ ի դեմս Հենրիկ Էդոյանի եւ Հակոբ Մովսեսի բանաստեղծության)։
Սակայն ի՞նչ է ստացվում. մեր իրականությունը առանց գաղափարախոսության չի՞ ստեղծաբանվում, բայց գաղափարախոսությամբ կեղծվո՞ւմ է։ Այսինքն՝ մի փակուղի, որ անվերջ տեղապտույտով սպառում է առանց այդ էլ ազատ անկում ապրող մեր մտավոր պոտենցիալը. խուսափելով իրականությունից՝ խուսափում ենք պատասխանատվությունից, խուսափում ենք կանխատեսումից, որ ինքնին ավարտ չէ, այլ դարձյալ փակուղի։
Շարունակելի

24-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO