Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները

Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն առաջին հերթին հարվածում է փոքր եւ միջին բիզնեսին։ Ունենալով շրջանառության փոքր ծավալներ եւ փոքր կապիտալ՝ վերոնշյալ տնտեսավարողները դասվում են ամենառիսկայինների խմբին։ Լիովին օրինաչափ էր, որ կառավարության մշակած աջակցության փաթեթի առաջին ծրագրով նախատեսվում են ֆինանսական գործիքներ հենց այս խմբում ընդգրկվածների համար։
Առաջին միջոցառման շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցներից կարող են օգտվել վերջին մեկ տարում Հայաստանում գործունեություն իրականացրած բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք՝ անհատ ձեռնարկատերերը։ Աջակցության այս փաթեթից չեն կարող օգտվել բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակեպությունները, ներդրումային կազմակերպությունները, վիճակախաղերի ու շահումով խաղերի կազմակերպիչները եւ այլ նմանատիպ գործունեություններ ծավալող կազմակերպությունները։
Ծրագրից աջակցություն ակնկալողները պետք է ունենան վարկային բարվոք պատմություններ։ Այսինքն՝ անցած մեկ տարվա ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար նրանց ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չպետք է գերազանցի անցած 364 օրերի ընթացքում վճարած պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամը։ Ցանկացողները կարող են դիմել միայն բանկային եւ վարկային կազմակերպությունների միջոցով։ Ստանալով դիմումատուի հայտը՝ ֆինանսավարող կազմակերպությունները ստուգում են, թե այդ կազմակերպության հետ համագործակցության ինչպիսի պատմություն կա, գնահատում առաջարկը։ Եթե վերջինս ընդունելի ռիսկային դաշտում է, ապա ֆինանսավորող կազմակերպությունը որոշում է այս աջակցության առավելագույն չափը, որի վերին շեմը 500 մլն դրամ է, բայց մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չպետք է գերազանցեն 250 մլն դրամը։ Վարկավորումը տրվում է ՀՀ դրամով եւ առանձին դեպքերում՝ նաեւ արտարժույթով։
Ճգնաժամի պայմաններում առաջնային պարենային խնդիրները լուծելու համար այս փաթեթում բացառություն է արվել եւ աջակցություն կտրամադրվի առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններից միայն նրանց, ովքեր դիմել են սնունդ կամ դեղամիջոց ներկրելու գործունեություն ծավալելու համար։ Այս դեպքում պարտադիր պայման է այդ ապրանքների սպառումը բացառապես Հայաստանում իրականացնելը։
Առեւտրային բանկի դրական եզրակացությունից հետո, երբ որոշվում է, որ ծրագիրը ենթակա է ֆինանսավորման, այն ներկայացվում է կառավարությանը։ Առաջին փաթեթով սահմանված է կառավարության աջակցության երեք եղանակ՝ համաֆինանսավարում, ֆինանսավորում եւ սուբսիդավորում։ Կառավարությունն առաջին եղանակով համաֆինանսավորում է իրականացնում՝ հատկացնելով իր բաժին դրամական միջոցները։ Այստեղ կառավարությունն առանձնահատկություններ է սահմանել։ Եթե կազմակերպությունը վարկային միջոցները վերցնում է, որպեսզի աշխատավարձ վճարի, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի ընդհանուր գումարի մինչեւ 50 տոկոսը։ Յուրաքանչյուր աշխատողի համար ընկերությունը կարող է վերցնել 500 հազար դրամ՝ երեք ամիս ժամկետով։ Նույնքան համաֆինանսավորում է նախատեսվում նաեւ հարկեր եւ տուրքեր վճարելու համար նախատեսված վարկերի համար։ Այսինքն, որքան բանկն է վճարում՝ նույնքան էլ կառավարությունը։ Հումքի ձեռք բերման համար նախատեսված վարկերի 40 տոկոսը կհամաֆինանսավորի պետությունը, սարքերի ձեռք բերման համար՝ 25 տոկոսը։ Վերջինների դեպքում գործում է մեկ այլ նախապայման՝ այդ սարքերն ու հումքը օգտագործվելու են բացառապես Հայաստանում արտադրություն կազմակերպելու եւ վերջնական արտադրանք ապահովելու համար։
Հանրային ծառայությունների համար (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի ծառայությունների վճարներ) պետությունը կհամաֆինանսավորի 45 տոկոսը, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում կվարկավորվի ոչ ավելի, քան ամսական 5 մլն ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը երեք ամսով։ Եթե սննդամթերքի ու դեղորայքի ներկրում է կատարվելու, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել մինչեւ 30 տոկոս։
Համաֆինանսավորումն ունի նաեւ այլ առավելություն՝ կառավարության համաֆինանսավորման տոկոսային չափով ֆինանսավորող կազմակերպությունը կարող է պակաս գրավ պահանջել դիմողից։ Արդյունքում՝ գործադիրը ոչ միայն ֆինանսական միջոցներ է տրամադրում, այլեւ օգնում է կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին համաֆինանսավորման չափով պակաս գրավային ապահովում ներկայացնել առեւտրային բանկ։ Օրինակ, եթե փոքր ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպությունն ունի այնքան գրավադրման միջոց, որը կհերիքի իր աշխատակիցների կեսի աշխատավարձերի համար գումար վերցնելուն, ապա այս դեպքում պետությունը նրան հնարավորություն է տալիս նույն գրավի դեպքում կրկնակի գումար վերցնել եւ փակել բոլոր աշխատակիցների աշխատավարձերի պարտքը։
Կառավարության հաստատած առաջին ծրագրով վարկեր են տրամադրվում միայն վերեւում թվարկված կարիքների համար։ Աջակցության մյուս ձեւը՝ սուբսիդավորումը, կիրառվում է այն դեպքում, երբ ֆինանսավորող կազմակերպությունն ունի բավարար միջոցներ վարկեր տրամադրելու համար։ Այս դեպքում կառավարությունը պարտավորվում է սուբսիդավորել այդ վարկերի տոկոսները։ Ինչպես համաֆինանսավորման ժամանակ, սուբսիդավորման դեպքում էլ օժանդակության առավելագույն չափը կախված է այն նպատակներից, ինչի համար վերցվում է վարկը։ Աշխատավարձերը եւ հարկերը վճարելու դեպքում պետությունը կսուբսիդավորի ամբողջ տոկոսային ծախսերը։ Այսինքն, տրվում է անտոկոս վարկ։ Հումքի ձեռք բերման համար կսուբսիդավորվի մինչեւ 6 տոկոսը, կոմունալ վճարների դեպքում՝ 10 տոկոսը, սարքավորումների ձեռք բերման դեպքում՝ 5 տոկոսը եւ սննդամթերքի ներկրման դեպքում՝ 8 տոկոսը։
Սուբսիդավորման գործիքով կառավարությունը փոխհատուցում է տոկոսային գումարների մեծ մասը։ Այստեղ պետությունը պայմաններ է սահմանել ֆինանսավորող կազմակերպությունների համար, ըստ որի՝ դրամով վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 12 տոկոսը, իսկ արտարժույթովը՝ 9 տոկոսը։
Տնտեսական օժանդակության առաջին ծրագրի մյուս գործիքով՝ վերաֆինանսավորմամբ, ֆինանսավորող կազմակերպության արտարժութային ռիսկը փոխանցվում է կառավարությանը։ Եթե վարկառու կազմակերպությունն ունի գրավային ապահովություն եւ համապատասխան ծրագիր, իսկ ֆինանսավորող կազմակերպությունը կարող է ապահովել այն միայն արտարժույթով վարկ, ապա կառավարությունը համաձայնում է այս գործիքով այն փոխարինել դրամային ֆինանսավորման։
Ծրագիրն էական աջակցություն է նախատեսում ֆինանսական կարիք ունեցող կազմակերպությունների համար։ Ֆինանսավորման ընթացքը ենթարկվելու է մոնիթորինգի, քանի որ այն մշակվել է սեղմ ժամկետներում, եւ կիրառման ընթացքում կարող են ի հայտ գալ լուծման կարիք զգացող այլ խնդիրներ։ Այստեղ կառավարությունը խոստանում է լինել ճկուն եւ արագ արձագանքել վերհանված նոր հանգամանքներին, ինչի մասին հայտարարվեց գործադիրի նիստում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

02-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO