Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Օրվա զարկերակ

Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր կամավորներ գրանցվեցին եւ մեկնեցին Արցախ՝ առաջին գիծ։ Մարդկանց ընկալումն այսպիսին էր՝ ով ինչպես եւ ինչով կարող է, պետք է օգտակար լինի բանակին։ Առաջնագիծ մեկնողները մեկնեցին, բայց ով մնաց տանը, ըստ էության, նա էլ էր պատերազմի մասնակից։ Ամեն կերպ, նաեւ՝ հոգեբանորեն, պահում էր սահմանը։
Մեր ժողովուրդն այդպիսին է՝ «սահմանային իրավիճակների» ժողովուրդ է։ Հանգիստ պայմաններում որքան ուզեք՝ կարող ենք մեզ «ազատ» զգալ. ասել—խոսել, անել այն, ինչ սրտներս կուզի։ Բայց վտանգի պահին մի պահ կանգ կառնենք, կլրջանանք ու, ա՛յ, այդ ժամանակ է, որ ինչպես բազմիցս է եղել պատմության մեջ, կանենք մի բան, որն անգամ ըմբռնելի չի լինի սովորական բանականության տեսակետից։ Հաճախ այն բացատրելու ու հասկանալու համար հարկ է լինում մտնել նույնիսկ իռացիոնալ դաշտ։
Տեսեք՝ Առաջին համաշխարհաին պատերազմի պարտությունից բարոյալքված, արդեն քայքայված, սոված, համաճարակի ճիրաններում հայտնված թուրքական զորքի առաջ հետ—հետ գնալով հասանք մինչեւ Ալեքսանդրապոլ ու մեր այս քաղաքի դռներն էլ բացեցինք նրա առաջ։ Մինչդեռ շատ մասնագետների, նաեւ ժամանակի ռազմական գործի մասնագետ–ականատեսների գնահատականներով, եթե հայ ժողովուրդն այդ տարիներին իրեն «նեղություն տար» եւ մեջքը շտկեր, ապա կարող էր սեփական պատմության անիվն այլ ուղղությամբ թեքել։ Օրինա՞կ. բացեք եւ կարդացեք ազգությամբ վենեսուելացի, թուրքական բանակում վարձու սպա Ռաֆայել դե Նոգալեսի «Չորս տարի կիսալուսնի ներքո» հուշագրությունը։
Էլ բան չմնաց պահելու, մի Երեւանն էր՝ իր հարակից տարածք—բնակավայրերով։ Ի՞նչ, վերանա՞նք աշխարհի երեսից։ Երեւի այս հարցն իրենք իրենց տվեցին այն ժամանակների մեր հայրենակիցները, հասկացան, որ արդեն իրենց վարքագծով խաղում են «վերջի» կրակի հետ ու… նետվեցին առաջ։ Սարդարապատի ճակատամարտը տվեցին եւ փրկեցին իրենց էլ, իրենց ոտքի տակի հողն էլ, որը երկիր է կոչվում։
Իսկ ի՞նչ էր Սարդարապատի ճակատամարտն իր տեսակի մեջ։ Ռազմական գիտության տեսակետից հայերս հաղթելու շանս չպետք է որ ունենայինք։ Աշխարհազորը՝ իր հողը թողած գյուղացին, իր դազգահը թողած բանվորը, դասագիրքը թողած ուսուցիչը, խաչը թողած, չէ՛, խաչը իր հետ վերցրած հոգեւորականը սեփական աշխատանքային գործիքները հաճախ զենք դարձրած, կռվում էին թուրքական կանոնավոր բանակի դեմ։ Եվ հաղթեց նա նման կռվի մեջ, նման պայմաններում։ Եվ... այդ հաղթանակի տրամաբանությունը «մարսելու» համար մինչ օրս անգամ միստիկ պատմություններ են շրջում։ Իսրայելցիների՝ Կարմի ծովն անցնելու պատմության նմանությամբ։
Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։
Այս օրերին՝ համավարակի օրերին, մեր շատ քաղաքացիներ, հատկապես՝ երիտասարդները, դուրս են եկել կամավորական աշխատանքի։ Տարբեր գործեր են անում. փորձում են հասնել ա՛յս կարիքավորին, ա՛յն կարիքավորին։ Նաեւ՝ ինչ—որ չափով թեթեւացնել պետական կառույցների հոգսը։
Ու… չգիտեմ՝ ուրիշների համար ինչպե՞ս, բայց ինձ համար լուսավոր շողի զգացողություն թողեց այն լուրը, որ հանրապետական կուսակցության երիտասարդները եւս կամավորներ են աշխատում։ Հեչ կարեւոր չէ այս պահին, թե ով ինչ կուսակցական պատկանելություն ունի։ Այն երիտասարդները, որոնք միեւնույն գործն են անում, գուցե նաեւ անում են կողք կողքի, իմքայլակա՞ն են, հանրապետակա՞ն են, դաշնակցակա՞ն են, թե՞ չգիտեմինչական են։ Նրանք, բոլորս ՄԵՆՔ ենք ու կատարում ենք մեր ընդհանուր գործը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

02-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO