Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հնարավոր է՝ գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի

Այն բխում է ջերմոցային տնտեսությունների առաջնահերթ շահերից

Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այն, որ տնտեսավարողը հույսը դնում է այս սեզոնին բերքի իրացման վրա, այս տարի չի կարող շահութաբեր համարել, քանի որ արտակարգ դրության պայմաններում բանջարեղենի եւ ծաղկի ոլորտում գնողունակության անկումը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել նաեւ այս տնտեսություններին։ Շատ տնտեսավարողներ, որոնք զբաղվում են ծաղկի ու տարբեր մշակաբույսերի աճեցմամբ եւ չեն կարողացել արտադրանքն իրացնել՝ գազով ջեռուցելով ջերմատունը, այս ընթացքում պարտքեր են կուտակել սպառած գազի դիմաց։
«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողները։ Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսավարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել։ Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաեւ բանջարեղեն մշակող ջերմոցները։ Օրինակ, երբ ապրիլ ամիսը սովորաբար լոլիկի ստացման եւ իրացման ամենաբարենպաստ շրջանն է, գազի պատճառով չեն կարող դադարեցնել գործունեությունը, որ արտադրանքը չփչանա։
Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ։ «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված։ Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսավարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ եւ կարողանա պահպանել բերքատվությունը։ Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ—ի հետ, եւ հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն։ Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,–նշեց Պողոս Գեւորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել։
Գերխնդիրը, որն այժմ տնտեսավարողի «ուսերին» է, գազի սպառած վարձավճարի երկարաձգումն է, ինչը կընձեռի հնարավորություն ապրանքն իրացնելու եւ որոշ եկամտաբերություն ապահովելու։ «Ջերմոցների համար արտադրանքի սպառման լավագույն շուկա էին նաեւ ռեստորանները, ուստի դրանց փակ լինելու եւ չիրացված ապրանքի պատճառով պետք է գոնե գազի սպառման դիմաց վարձավճարի մարման հարցում տնտեսավարողներին օժանդակենք»,–ընդգծեց «Ջերմոցային ասոցիացիայի» ղեկավարը։
Բանջարեղենի, հատկապես տեղական լոլիկի սպառման շուկայում իրավիճակն այս տարվանից փոխվել է։ Ըստ Պ. Գեւորգյանի, եթե երբեմն խնդիր էր դառնում ներկրված լոլիկի՝ շուկայում սպառման անհամեմատ էժան գինը, ինչն ստիպում էր տնտեսավարողին տեղականն ավելի մատչելի գնով իրացնելու, ապա նախորդ տարեվերջից արդեն կարողացել են մրցակցային պայմաններում անգամ տեղական արտադրողի շահը պաշտպանել։
Նշենք նաեւ, որ ծածկի տակ լոլիկ, ելակ, ազնվամորի եւ այլ հատապտուղ ու բանջարեղեն աճեցնողների համար կառավարությունը տարեվերջին հաստատեց ֆինանսական աջակցության նոր ծրագիր՝ ակնկալելով առկա արտադրանքի ծավալի ահռելի աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր գյուղաբնակներին՝ եթե ոչ մենակ, ապա համագյուղացիներով միանալ, համատեղ ջերմատուն հիմնելու նպատակով ներդրում կատարել եւ պետությունից ստանալ սուբսիդավորում 50 տոկոսի չափով։ Առաջարկվում է ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել, ինչը ենթադրում է ծախսերի փոխհատուցման տարբեր ձեւաչափեր։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

30-04-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO