Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով

Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը երեկվա նիստում որոշեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Էկոնոմիկայի նախարարին էլ հանձնարարվեց մինչեւ հունիսի 10-ը հաստատել միջոցառման շրջանակում շահառուների ընտրության եւ միջոցառման դիտարկման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին եւ առանձին տնտեսավարողներին՝ հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով։ Օժանդակության նպատակն է՝ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման եւ ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել՝ 1. «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը եւ 2. շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը։
Այս հակաճգնաժամային իմաստով շահառու են ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ՝ մանրածախ եւ մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք համապատասխանում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված չափանիշներին։ Նաեւ՝ որոնք աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսներին ունեցել են բարվոք հարկային եւ վարկային պատմություն, որոնք գործունեությունն առավելապես իրականացնում են մարզերում, պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու չեն եղել, եւ եթե մինչեւ աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսներին եղել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են այս միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը։
Ի դեպ, միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Այս միջոցառումն արվում է նշյալ հիմնադրամի միջոցով՝ արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով։ Վարկավորումը կլինի երկրի տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերի ու վարկային հաստատությունների կողմից։
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝ արժույթը լինի ՀՀ դրամով, ժամկետը՝ առավելագույնը 60 ամիս, վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս՝ սկսնակ շահառուների համար։ Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար եւ 20 մլն դրամ (հանրագումարով)՝ նորարարական զարգացման շահառուների համար։ Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը 7—10 տոկոս է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զրոյից բիզնես ստեղծելու միջանցք ապահովելը շատ կարեւոր է հակաճգնաժամային այս համատեքստում. «Մենք ասում ենք, որ եթե դուք ունեք բիզնես—գաղափար, պետք է մասնակցեք դասընթացին եւ այն հաջող ավարտելու պարագայում պետությունը կաջակցի մինչեւ 10 միլիոն դրամ վարկով, որից դրամաշնորհ կլինի եւ այդ գումարով կգնահատվի՝ բիզնես—նախագիծը ինչ ծավալ ունի, եւ հնարավորություն կունենաք ձեր ներդրումը անել։ Գրավ չի պահանջվի, եւ ռիսկը կառավարությունը կկիսի»։
Վարչապետը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք կարող են հետագայում հաշվետվություններ ունենալ, թե դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները որքան հարկ են վճարել պետությանը, որպեսզի գնահատեն՝ օգուտ բերե՞ց այդ ներդրումը, թե՞ ոչ։ Տիգրան Խաչատրյանը նշեց՝ այդպիսի տվյալներ արդեն խնդրել են ՊԵԿ—ից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

28-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO