Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱՅԼՔ...


Ինչո՞ւ է չեղարկվել Հայաստան-Եգիպտոս ավիաչվերթը

Զբոսաշրջային ընկերությունները դադարեցրել են տուրփաթեթների վաճառքը

Օրեր առաջ պարզ դարձավ, որ հայ զբոսաշրջիկները, ովքեր նախապես դեպի Եգիպտոս հանգստի մեկնելու տոմս էին ամրագրել, ստիպված են չեղարկել պայմանագրերը զբոսաշրջային ընկերությունների հետ։ Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը, որը չվերթի օր էր սահմանել հուլիսի 25-ը եւ մեկանգամյա թռիչք էր իրականացնելու դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկներին տեղափոխելու նպատակով, հայտարարել է, որ անժամկետ չեղարկում է չվերթը։ Մինչ այդ՝ տարբեր տուրիստական ընկերություններ հանդես էին գալիս գովազդային արշավներով՝ զբոսաշրջիկներին հավաստիացնելով, որ համավարակի պայմաններում, այդուհանդերձ, Հայաստանը պատրաստ է բացել սահմանները դեպի Եգիպտոս ուղղությամբ, եւ որ առաջին չարտերային թռիչքը լինելու է հուլիսի 18—ին։ Այնուհետեւ տուրիստական գործակալությունները հայտարարեցին, թե չվերթը տեղափոխվել է հուլիսի 25—ին։ Նախատեսվում էր, որ հանգստի նպատակով Հայաստանից արտակարգ դրության պայմաններում առաջին զբոսաշրջիկները պետք է մեկնեին Եգիպտոս։
Այս օրերին դեպի Եգիպտոս տուրփաթեթի վաճառք իրականացրած տուրիստական ընկերության տնօրեն, տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ իրենք առհասարակ հանդես են գալիս միայն որպես տուրփաթեթ վաճառող ընկերություն եւ պատասխանատվություն չեն կրում չվերթի չեղարկման կամ հետաձգման համար. «Մենք մի քանի ամրագրում ենք ունեցել՝ ելնելով այն հանգամանքից, որ ավիաընկերությունը բացել էր իր ամրագրման համակարգը, ուստի եւ ամրագրում ենք կատարել։ Մենք չենք չվերթ իրականացնողը։ Ավիաընկերությունից նախօրեին ստացանք տեղեկություն, որ չվերթը չեղարկվում է, եւ ստիպված ենք եղել զբոսաշրջիկների հետ կնքված պայմանագրերը չեղյալ համարել եւ գումարները ետ տալ»։
Նրա խոսքով՝ Եգիպտոսում հանգիստն անցկացնելու ցանկություն հայտնողներ Հայաստանում կան, ոմանք արդեն տուրփաթեթները ձեռք էին բերել. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի կառավարության որոշմամբ՝ այդ թվում հայաստանցի զբոսաշրջիկների համար, բացվել են այդ երկրի սահմանները»։
Ավելի վաղ դեպի Եգիպտոս թռիչք իրականացնող ավիաընկերությունից տեղեկացրել էին, որ հուլիսի 1—ին Եգիպտոսի եւ Ուկրաինայի միջպետական սահմանը բացվելու արդյունքում «COVID—19»—ով պայմանավորված համավարակի սահմանափակումներից հետո, Ուկրաինայից առաջին ուղիղ թռիչքն է իրականացվել դեպի Եգիպտոս։ Ուղեւորները միայն ջերմաչափվել են եւ ուղեկցվել դեպի հյուրանոցներ։
Հայաստանից Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա չարտերային թռիչք իրականացնող «ԷՅ ԷՄ ՍԻ» ավիաընկերության առեւտրային գծով տնօրեն Ալեքսանդր Միրաքյանն իր հերթին մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ չվերթը չեղարկելու որոշումը կայացրել են՝ ելնելով երկրում տիրող տնտեսական, ֆինանսական եւ այլ ոչ բարենպաստ պայմաններից՝ մինչեւ իրավիճակի կարգավորումը. «Արտակարգ իրավիճակում կանխատեսելի էր, որ չվերթը կարող էր չեղարկվել, ուստի պետք է գիտակցաբար մոտենալ ստեղծված հանգամանքին։ Նշեմ, որ Բելառուսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մոնտենեգրոն այն երկրներից էին, որ բացեցին սահմանները նաեւ հայ զբոսաշրջիկների առջեւ՝ առանց կարանտինային ռեժիմի պարտադրման։ Համավարակի պայմաններում արդեն ձեռք բերեցինք Բելառուս ուղղությամբ թռիչք իրականացնելու թույլտվություն, հետեւապես եւ փորձ։ Բելառուսում, ի դեպ, եւս վարակակիրների թիվը մեծ է, այս պահի դրությամբ ավելի քան 66 հազարի է հասնում, սակայն մեր քաղաքացիները կարող են մեկնել այդ ուղղությամբ, վերադառնալ եւ 14 օր մնալ ինքնամեկուսացման մեջ։ Ավիաընկերությունը դեպի Եգիպտոս չարտերային թռիչք էր իրականացնելու մեկանգամյա թույլտվությամբ, սակայն երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ չվերթը չեղարկվեց՝ այս պահի դրությամբ դիտարկելով տուրիստական չարտերները ոչ կենսական անհրաժեշտություն»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

24-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO