Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԼՂՀ


Առաջնահերթ լուծվում է բնակարանների խնդիրը

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի այցը Շալուա գետի հովիտ

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը նշանակման հաջորդ օրվանից այցելություններ է կատարում շրջանի համայնքներ՝ ծանոթանալու խնդիրներին, հանդիպելու բնակիչների, համայնքների ղեկավարների հետ։
Հուլիսի 24-ին Ա. Սարիբեկյանի հերթական այցը շրջանի հյուսիսային թեւի Գողթանիկ եւ Ղազարապատ գյուղեր էր։ Շրջվարչակազմի ղեկավարը հանդիպեց նշված համայնքների ղեկավարների հետ։ Ծանոթացավ համայնքային խնդիրներին, կատարված աշխատանքներին։ Ղազարապատում, համայնքի ղեկավար Կարապետ Հակոբյանի եւ դպրոցի տնօրեն Ալիկ Տոնոյանի ուղեկցությամբ, այցելեց դպրոց, որի դասասենյակները քիչ են, կան այլ խնդիրներ եւս։ Որոշվեց՝ որոշակի աշխատանքներ կատարել դպրոցի դասասենյակների ավելացման համար։ Դպրոցի հարեւանությամբ է մեկ այլ շինություն, որտեղ տեղակայված է կրթօջախի գրադարանը։ Այս շինությունն ունի հիմնանորոգման խնդիր։ Որոշվեց հիմնանորոգելուց հետո այն դարձնել ուսուցչի տուն։
Համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին նաեւ բնակարանաշինական հարցեր։ Գյուղում բնակվում է 12 ընտանիք, որից 3—ը՝ բազմազավակ։ Այս տարվա ընթացքում գյուղի բոլոր ընտանիքները, բացառությամբ բազմազավակների, որոնց համար տներ են կառուցվում, ԱՀ կառավարության կողմից ստացել են շինանյութ՝ բնակարանները նորոգելու համար։ 9 երեխա ունեցող Արսեն Վանոյանի ընտանիքի համար բնակելի տուն արդեն կառուցվել է։ Իսկ 6 երեխա ունեցող Արտուշ Ստեփանյանի եւ միայնակ մայր Լիլիկ Խաչատրյանի (դարձյալ՝ 6 երեխա) ընտանիքների համար տների կառուցումը շուտով կավարտվի։ Գյուղն ունի խմելու ջրի խնդիր։ Համայնքի ղեկավարի ասելով՝ մոտ 2 կմ հեռավորությունից պետք է ջուրը բերվի ռետինե խողովակներով։ Այս հարցում, արդեն որոշված է, օժանդակելու է կառավարությունը։
Ղազարապատ գյուղը պատմական Ալիղուլին է, որտեղ տարածքի հայաթափումից հետո էլ, մինչեւ 1918—ը, միայն հայեր էին բնակվում։ Ունեցել է եկեղեցի, որը քանդվել է խորհրդային տարիներին, եւ հիմքերն էլ չեն երեւում։ 1993 թ. ազատագրվեց նաեւ այս տարածքը՝ պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառը։ Ալիղուլին վերստին հայացավ 1995—ին եւ անվանակոչվեց Ղազարապատ։ Դպրոցը գործում է 1998—ից։ Այժմ ունի 6 ուսուցիչ, 25 աշակերտ, որից 6—ը՝ Ա. Ստեփանյանի ընտանիքից։ Տնօրեն Ա. Տոնոյանն ասաց՝ 2020—2021 ուստարում կաշխատեն 5 կամ 6 համակարգ—դասարանով։ Միայն տարրական դասարաններում սովորելու է 9 աշակերտ, որից 2—ը՝ առաջին դասարանում։ Ունեն օտար լեզվի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության ուսուցիչների պակաս։ Դպրոցում ունեն 6 համակարգիչ, համացանց։ Համավարակի շրջանում աշխատել են հեռավար։ Այս տարի ունեցել են 2 շրջանավարտ։ Ուսուցիչները հիմնականում հարեւան Գողթանիկ գյուղից են։ Միայն հայոց լեզու եւ գրականություն առարկաներն է պարապում Անի Հարությունյանը, ով եկել է Սիսիանից՝ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրով։ Դպրոցն ունի բացօթյա մարզադաշտ։
Գողթանիկը շրջանի առաջին վերահայացած գյուղերից է։ Այժմ այստեղ բնակվում է 20 ընտանիք՝ 100 բնակչով, որից 12—ը՝ նախադպրոցական տարիքի։ Գյուղի միջնակարգ դպրոցի երկհարկանի տիպային շենքը համապատասխանում է նորմերին, սակայն ունի հիմնանորոգման խնդիր։ Այս ուստարում դպրոց կհաճախի 37 աշակերտ, որից 5—ը՝ առաջին դասարան։ Դպրոցի շրջանավարտ Լիլիթ Տնայանը, ով զբաղվում է բնական օճառների, յուղերի արտադրությամբ, դպրոցում աշակերտների համար հիմնել է ստեղծագործարան։ Նրա շնորհիվ, բարերարների օժանդակությամբ, դպրոցում 8 եվրոպատուհան է տեղադրել։ Շրջվարչակազմի ղեկավարը ծանոթացավ խնդիրներին։ Ասաց՝ այս տարվա ընթացքում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ—ի բարեկարգման ծրագրով կփոխեն մնացած պատուհանները։ Եկող տարվանից կսկսեն շենքի հիմնանորոգումը։ Եթե լինեն բարերարներ եւ օժանդակեն այս գործում, հնարավոր կլինի ամբողջությամբ նորոգել շենքը։ Հուսանք՝ կգտնվեն մարդիկ, ովքեր Գողթանիկի բնակչությանը կօժանդակեն այս հարցում, հակառակ դեպքում կնորոգվի միայն առաջին հարկը։ Նախատեսված է նաեւ կառուցել սանհանգույց դպրոցի ներսում։
Դպրոցի հարեւանությամբ համայնքային բյուջեով կառուցվում է հանդիսությունների սրահ։ Համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանի տեղեկացմամբ՝ աշխատանքները կատարում են համայնքի բնակիչները։ Վարպետները վարձատրվում են, իսկ մնացած աշխատանքները կատարվում են անվճար։ Շրջվարչակազմն այս գործում օժանդակում է շինանյութ հատկացնելով։ Գյուղում կառուցվում է նաեւ խաղահրապարակ, որն արդեն պատրաստ է, եւ մոտ օրերս բարերարների կողմից տեղ կհասցվեն համապատասխան պարագաները։ Հ. Պողոսյանը նշեց՝ տարածքի հարթեցման եւ ցանկապատման աշխատանքները կատարվել են իրենց ուժերով։ Հավելեց նաեւ, որ կա ծրագիր՝ դպրոցին կից ունենալու նախակրթարան, որը կծառայի նաեւ հարեւան Ղազարապատ գյուղի նախադպրոցական երեխաներին։ Այս հարցում եւս ակնկալվում է բարեգործների օժանդակությունը։
Հետագա աշխատանքների հետ կապված՝ շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին։ Հաջորդ հանդիպումը տարածքում ճանապարհաշինարարների հետ էր։ Այս տարվա սկզբից «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ ճանապարհաշինարարները նորոգում են Բերձոր—Շալուա մոտ 60 կմ ճանապարհահատվածը։ Ճանապարհի կեսն արդեն բարեկարգվել է եւ դարձել հեշտանցանելի մեքենաների համար։ Այցի պահին աշխատում էին Արտաշավի գյուղի մոտակայքում։ Ընթացքում բարեկարգել են նաեւ գլխավոր ճանապարհից դեպի Գողթանիկ եւ Ղազարապատ տանող մոտ 10 կմ հատվածը։ Մի քանի տեխնիկական միջոցներ են աշխատում տեղում։ Այստեղ էր նաեւ Արտաշավիի համայնքի ղեկավար Էդիկ Միքայելյանի որդին՝ Արամը, ով վերջերս է զորացրվել հայոց բանակից։ Ծառայել է Մատաղիսի զորամասում, եղել դիրքապահ։ Օգնում է պապին՝ մղանավար Վալերի Ավետիսյանին, ով արդեն երկար տարիներ է՝ աշխատում է Քաշաթաղի ճանապարհներին։
Ա. Սարիբեկյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց ճանապարհաշինարարների հետ, գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքի համար։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO