Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԼՂՀ


Զորակոչ. 3 հոգի՝ «Ես եմ» ծրագրով

Երրորդ անգամ է, ինչ զորակոչն ընթանում է համավարակի պայմաններում եւ ոչ քաշաթաղյան ավանդույթով։ Զինկոմիսարիատի մոտ դարձյալ մարդաշատ չէ, իսկ ներսում արդեն զինվորացու տղաներն են՝ սպասելով Ստեփանակերտ ուղեւորվելուն։
–Առաջին 2 զորակոչն ընթացան ըստ կանոնակարգի,–ասաց Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը։–Այսօր կարանտինից դուրս են գալու առաջին զորակոչի նորակոչիկները եւ համալրելու են հանրապետության զորամասերը։
Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը տեղեկացրեց՝ այս զորակոչում ընդգրկված է 3 նորակոչիկ։ Ասաց՝ ըստ կանոնակարգի նրանք ծառայելու են 3 տարի, սակայն յուրաքանչյուր ամիս մեկշաբաթյա արձակուրդ ունեն։ Ճանապարհածախսը հոգալու է զորամասը։ Հայկազյան գյուղական համայնքից է Նվեր Հայկի Սիմոնյանը՝ 6 երեխաներից երկրորդը։ Ավարտել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանին կից քոլեջը՝ գյուղմեխանիզացիա մասնագիտությամբ։ Ընտրել է «Ես եմ» ծրագիրը, որպեսզի ավելի շատ լինի առաջնագծում։ Տրամադրությունը բարձր էր, եկել էր հոր ուղեկցությամբ։ Ազատամարտիկ հայրը գիտի՝ որն է առաջնագծում ծառայելու առաքելությունը։
Քարեգահից Դավիթ Նազարյանն այս տարի է ավարտել դպրոցը։ 4 անգամ մասնակցել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի Արցախի հանրապետական փուլին ՆԶՊ առարկայից եւ միշտ արժանացել է ԱՀ ԿԳՍ (այժմ՝ ԿԳՄ) նախարարության պարգեւների։ Նախօրեին շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգեւատրվեց պատվոգրով։ Նույնպես ընտրել է «Ես եմ» ծրագիրը։ Ընտանիքում 9 երեխա են՝ 5 քույր, 4 եղբայր։ Ավագ եղբայրն արդեն ավարտել է ծառայությունը, տուն վերադարձել։ Հերթն իրենն է՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները, իր քույրերին ու եղբայրներին, ծնողներին։ Նույն ծրագրով է զորակոչվել Արտյոմ Մարկոսյանը՝ Բերձորից, ով այս տարի է ավարտել Վահան Թեքեյանի անվան միջնակարգը։ Զորացրվելուց հետո կորոշի հետագա անելիքը. ցանկանում է մենեջեր դառնալ։
–Ընտրել եմ «Ես եմ» ծրագիրը, որպեսզի հնարավորինս երկար մնամ մարտական հենակետում,–ասում է Արտյոմը, ով եկել է, ինչպես ինքն ասաց՝ հրաշալի ու բարձր տրամադրությամբ։
Իշխանաձորից Սերյոժա Դանիելյանը նույնպես բազմազավակ ընտանիքից է՝ 3 եղբայր են, երեք քույր։ Տղաներից ավագն է եւ արդեն՝ զինվոր։ Բոլոր զորակոչիկները եկել են ժամանակին, զորակոչային բաժնում գրանցվել, լրացվել են անձնական գործերը։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ Ռենա Ավանեսյանն ու համաճարակաբանի օգնական Նարինե Ստեփանյանը կատարում են թեսթավորում, հետաքրքրվում տղաների առողջությամբ։ Տեղեկացրեցին՝ տղաներն առողջական որեւէ խնդիր, ջերմություն չունեն, սպասում են թեսթերի պատասխանին։ Բարի ճանապարհ ու բարի վերադարձ են մաղթում նորակոչիկներին՝ հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Բերձորից Արտաշ Մաթեւոսյանը նույնպես եկել է զինկոմիսարիատ՝ հայրենիքին որպես զինվոր ծառայելու առաքելությամբ։ Վահե Կոստանյանը Սարատակից է, համոզված է՝ լավ զինվոր է դառնալու։ Կումայրի գյուղական համայնքի Կումայրի գյուղից է Բենիկ Առաքելյանը, իսկ Մարգար Հարությունյանը՝ նույն համայնքի Շիրակ գյուղից։ Զբաղվում էին տնտեսությամբ, իսկ այժմ պետք է բանակ մեկնեն։ Պատրաստ են։ 1 քույր եւ 3 եղբայր ունի Մարգարը, կրտսերն է, շատ է սպասել 3 եղբորը, որ վերադառնան բանակից։ Այժմ իրեն են սպասելու։
Զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը նշեց՝ այս ամառային զորակոչին «Ես եմ» ծրագրով առայժմ 3 հոգի են զորակոչվել՝ իրենց ցանկությամբ։ Մինչ օգոստոս դեռ կընթանա զորակոչը։ Զորակոչային հանձնաժողովի կողմից որոշ նորակոչիկներ ուղեգրվել են հետազոտման արդեն կոնկրետ մասնագետների մոտ։ Սպասում են պատասխաններին...

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

29-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO