Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԼՂՀ


Խաղողաքաղի նախնական արդյունքները ոգեւորիչ են

Մթերման առումով սահմանափակումներ չկան/i>

Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում մեկնարկել է խաղողի բերքահավաքը: Ավելի քան 1800 հեկտար այգիներից առայժմ բերքատու է 1500 հեկտարը: Մնացած տարածքներից ողկույզ է ակնկալվում գալիք տարում: Հողօգտագործողներն ու գյուղոլորտի պատասխանատուները հիմնականում գոհ են խաղողաքաղի նախնական արդյունքներից: Հեկտարից միջին հաշվով 30 տոննա բերք է ստացվում: Շաքարայնությունն էլ նորմայի սահմաններում է: Պատահական չէ, որ գինու գործարաններում մթերման հետ կապված խնդիրներ չեն ծագում: Ասել է թե՝ սահմանափակումներ չկան: Այդ հանգամանքը հողօգտագործողներին շահագրգռել է ավելի կազմակերպված եւ արագ տեմպերով առաջ տանել բերքահավաքը: Մինչեւ հիմա մթերվել է 2400 տոննա խաղող:
Մասնագետները տեւական երաշտի պայմաններում միանգամայն արդարացված են համարում աճեցված բերքը, մանավանդ որ 80 տոկոսով անջրդի են այգիները: Ոռոգման պարագայում, նրանց համոզմամբ, ավելի խոսուն կլինեն ցուցանիշները: Այդ մասին բարձրաձայնել է եւ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ով ծանոթանալով խաղողաքաղի մթերման ընթացքին՝ հավաստիացրել է, որ կառավարության կողմից այգիների ջրարբիացման ծրագիրն առաջնահերթությունների շարքում է, եւ 2021 թ. Սարսանգի ջրամբարից սկսվելու են ջրատարների կառուցման աշխատանքները, կվերագործարկվեն նաեւ արտեզյան ջրհորները: Նա եւս մի հաճելի լուր է հաղորդել խաղողագործներին: Նրանք, ովքեր մտադիր են ընդլայնել այգիները, պետության կողմից արտոնյալ, անտոկոս վարկեր կստանան: Նախարարի խոսքով, պետությունը պատրաստ է գյուղատնտեսական մեքենաներ ձեռք բերելու նպատակով սուբսիդավորել հաշվարկված գումարի 30 տոկոսը:
Ըստ վիճակագրության, ինչպես տարածքների, այնպես էլ առատ բերքի տեսանկյունից հանրապետությունում առաջատարը Մարտունու շրջանն է, որին բաժին է հասնում ընդհանուր այգիների գրեթե 50 տոկոսը: Ողկույզներից ծանրաբեռ վազերը շարունակում են թեթեւանալ եւ գոհացնել այգու տերերին: Առանձնապես արդարացվել են Սոսի եւ Մաճկալաշենի, Գիշու, Ճարտարի եւ Խնուշինակի հողօգտագործողների ակնկալիքները: Առանձին հեկտարներից մինչեւ 40 տոննա քաղցրահամ խաղող է մթերվում: Ուշագրավ է, որ աշխատուժի խնդիրը լուծվել է տեղում: Բերքահավաքին մասնակցում են համայնքի գրեթե բոլոր անդամները: Միմյանց ձեռք են մեկնում բարեկամներն ու հարեւանները, օգնում, որպեսզի անկորուստ հավաքվի քաղցրահամ բերքը: Այդ օրինակելի «վարքագծին», մասնավորապես, ականատես եղանք Խնուշինակում, որտեղ մեծ ու փոքրով այգի էին դուրս եկել՝ խաղողաքաղը համայնքում 15-օրյա ժամկետում ավարտելու մտադրությամբ:
Մենատնտես Յուրի Հայրապետյանը չի դժգոհում արդյունքներից: Իր մշակած այգին այս տարի բերքառատ է, եւ գինեգործարանում արագ մթերվում, անմիջապես ստանում է հասանելիք գումարը: Յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 140 դրամ է վճարվում: Սերգեյ Օհանյանը, ով 3 հեկտար այգի ունի, նույնպես առատ խաղող է աճեցրել: Ընտանիքներով միմյանց օգնելու բարի ավանդույթը նրան հնարավորություն է տվել 3 օրում կիսով չափ հավաքել բերքը: Ասում է՝ եթե ոռոգվեր այգին, հեկտարից ոչ պակաս՝ 50 տոննա խաղող կմթերեր: Հուսով է, որ պետությունը կաջակցի այդ խնդրում, եւ ինքը տարեցտարի նորատունկ վազերի հաշվին կընդլայնի խաղողայգին:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO