Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԼՂՀ


Գյուղատնտեսությունը՝ առաջնային ոլորտ

Հարցազրույց Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լեւոն Սիմոնյանի հետ

Լինելով գյուղատնտեսական շրջան՝ Քաշաթաղը կարեւոր դեր ունի հացահատիկի, բանջարաբոստանային մշակաբույսերի եւ անասնապահության ոլորտներում։ Շրջանում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը նաեւ հյուսիսային թեւի համայնքներում։ Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ անցած աշնանը եւ այս տարվա գարնանը շրջանում ամբողջությամբ կատարվել է 19265 հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 5421 հա, գարի՝ 12587 հա, հաճար՝ 575 հա, վարսակ՝ 190 հա, եգիպտացորեն՝ 132 հա եւ այլն։
Համեմատած ուրիշ տարիների՝ հացահատիկի բերքատվությունը 2020-ին ցածր էր, ոչ գոհացուցիչ։ Ցորենի բերքատվությունը կազմել է 10,5 ց/հա. ստացվել է 5646 տ հացահատիկ։ Գարու բերքատվությունն ավելի ցածր է՝ 7,9 ց/հա՝ 9727 տ։ Բերքահավաքն անկորուստ եւ ժամանակին կատարելու նպատակով ԱՀ գյուղնախարարության օժանդակությամբ բարեկարգվել է մոտ 400 կմ դաշտամիջյան ճանապարհ։ Կատարված եւ կատարվող գյուղատնտեսական աշխատանքների, ծրագրերի մասին «ՀՀ»-ն զրուցել է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լեւոն Սիմոնյանի հետ։ Առաջին հարցը վերջերս շրջանի հարավային թեւի մի շարք բնակավայրերում թրթուրների դեմ պայքարի մասին էր։

-Որոտանի աջափնյա Մամարքի գյուղական համայնքից ահազանգ կար,- պատասխանեց Լ. Սիմոնյանը,-որ տարածքում թրթուրներ են բազմացել եւ վխտում են ամենուր, մտնում տները։ Տարածքն սպասարկող գյուղատնտեսները տեղում պարզել են՝ բացի Մամարքից, նույն վիճակն է նաեւ համայնքի Հալե, Հայկազյան համայնքի Հայկազյան եւ Ջանֆիդա, Արծվաշեն համայնքի Արծվաշեն եւ Մխանց գյուղերում, տարածքներում։ Հաջորդ օրը գյուղվարչության ագրոբաժնի պետ Լենա Սարաջյանի ուղեկցությամբ բնապահպանության աշխատակիցները եղել են տեղում, ուսումնասիրել իրավիճակը։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Շիդյանի, նույն ՊՈԱԿ-ի շրջանի ներկայացուցչի, նշված բնակավայրերն սպասարկող գյուղատնտեսների հետ եղանք տարածքում եւ 2 օր նախարարության կողմից հատկացված համապատասխան թունաքիմիկատներով կատարեցինք ախտահանման աշխատանքներ։ Աշխատանքներում ընդգրկված էին նաեւ բնակիչները։
-Հյուսիսային թեւում ե՞րբ է ավարտվել հացահատիկի բերքահավաքը, եւ գոհացուցի՞չ են արդյունքները։
-Հյուսիսային թեւում ընդամենը 3 համայնքում՝ Մոշաթաղում, Հակում եւ Լեռնահովիտում են կատարում հացահատիկի ցանքս եւ հիմնականում հաճարի, սակայն ցանում են նաեւ գարի, կտավատ, վարսակ եւ այլն։ Արդեն ասել եմ՝ այս տարի հացահատիկի բերքատվությունը ցածր էր։ Լեռնահովիտում կատարվել է 117 հա, իսկ Մոշաթաղում՝ 141 հա հաճարի ցանք։ Լեռնահովիտում հնձվել է միայն 80 հա տարածք, ստացվել է 48 տ հացահատիկ։ Իսկ Մոշաթաղում հունձ չեն կատարել։
-Ինչպե ՞ս է վիճակը բանջարաբոստանային եւ բոստան-պարենի մշակաբույսերի բերքահավաքից։ Կա՞ բերքի իրացման խնդիր։
-Շրջանում գարնանը, բացի հացահատիկից, կատարում են նաեւ տարբեր մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ կարտոֆիլի, արեւածաղկի, լոբու, ձմերուկի ու սեխի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, վարունգի, սոխի ու սխտորի եւ այլն։ Այստեղ բերքատվությունը բավարար է, սակայն կա սմբուկի եւ վարունգի իրացման խնդիր։ Այս հարցում իր բացասական դերն ունի նաեւ համավարակը։ Մնացած բանջարեղենի եւ բոստան-պարենի բերքի սպառումը գոհացուցիչ է։ Տեղեկացնեմ՝ Արցախի կառավարության որոշմամբ բնակչությանն անհատույց գումար է հատկացվում բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրելու նպատակով։ Յուրաքանչյուր հեկտարի համար հատկացվում է 300 հազար դրամ գումար՝ նախկին 200 հազարի փոխարեն։ Գումարը հատկացվում է այն ընտանիքներին, որոնք մշակում են կես հեկտարից ավելի տարածք։
-Սկսվե՞լ են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները։
-Գյուղվարչության հողաշինարարները տարվա ընթացքում կատարել են հողերի չափագրում, սահմանների ճշտում։ Ներկա դրությամբ կատարվել է 3000 հա հերկ եւ սկավառակավորում։ Եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են, սակայն կա սերմացուի ձեռքբերման խնդիր։ Որոշ հողօգտագործողներ արդեն պայմանավորվել են ԱՀ գյուղնախարարության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ կանխիկ գումարով սերմ գնելու համար։ Իսկ շատերը հնարավորություն չունեն կանխիկ գնումներ կատարելու։ Հեշտացվել է վառելիքի հարցը. այժմ Իշխանաձոր գյուղում համեմատաբար ցածր գներով իր ծառայությունն է մատուցում «Ֆլեշ» ընկերությունը՝ բենզինի 1 լիտրը 370, դիզվառելիքինը՝ 330 դրամով:
-Քաշաթաղի շրջանում կա հնարավորություն՝ այգիներ հիմնելու համար։ Ինչպիսի՞ն է վիճակն այդ բնագավառում։
-Շրջանի հիմնականում հարավային թեւում կա 160 հա-ից ավելի խաղողի այգի, որից 135 հա-ն՝ բերքատու, մնացածը՝ նորատունկ։ Առավել շատ խաղողի այգիներ ունեն Տիգրանավանը՝ 33 հա, Ուռեկանը՝ 32 հա, Վուրգավանը՝ 29 հա, նույնքան՝ Այգեհովիտը, 15 հա՝ Ծոբաձորը։ Թթայգիների ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 100 հա, որից 55 հա-ն՝ բերքատու։ Վերջին տարիներին, դարձյալ ԱՀ կառավարության օժանդակությամբ, ավելացել են նռան այգիները, եւ ներկայումս դարձյալ հիմնականում հարավային թեւում կա ընդհանուր 254 հա նռան այգի, որից 156-ը՝ բերքատու, մնացածը՝ նորատունկ։ Ավելանում են նաեւ արքայանարնջի այգիները։ Այժմ ունենք 150 հա, եւ հիմնականը բերքի տակ է։ Քիչ չեն նաեւ խնձորի, տանձենու, կորիզապտուղավորների եւ այլ պտղատու այգիները։ Արդեն 2-րդ տարին է՝ շրջանի հարավային թեւի մի շարք բնակավայրերում սկսել են հիմնել ձիթենու այգիներ, որոնց ընդհանուր մակերեսը 30 հա-ից ավելի է։ Միայն Կովսականի քաղաքային համայնքում՝ ներառյալ Դիցմայրի գյուղը, հիմնվել է 16 հա ձիթենու այգի, Իշխանաձորում՝ 10 հա, Ալաշկերտում՝ 4 հա։
-Գնալով շրջանի բնակիչներն զբաղվում են նաեւ ջերմոցային տնտեսություններով։ Օգտակա՞ր է այս զբաղմունքը, քանի՞ ջերմոցային տնտեսություն կա շրջանում։
-Այժմ 60-ից ավելի ջերմոցներ կան շրջանի բնակավայրերում, նաեւ՝ հյուսիսային թեւում։ Բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները գարնանը հիմնականում արտադրվում են նշված ջերմոցներում։ Մշակում են նաեւ ծաղիկ, այլ մշակաբույսեր։
-Ի՞նչ է արվում անասնապահության եւ մեղվաբուծության զարգացման համար։
-Քաշաթաղի շրջանն ունի 105 հազար հեկտար արոտավայր, եւ այժմ միայն դրա 20 տոկոսն է օգտագործվում։ Շրջանում կա ընդամենը 12600 խոշոր եղջերավոր, 21800 մանր եղջերավոր անասուն, 700-ից ավելի ձի, 4500 խոզ, 29 հազար թեւ թռչուն, 6700 մեղվաընտանիք։ Անասնապահության զարգացման խթանման շրջանակներում կա պայմանավորվածություն՝ մոտ 10000 գլուխ «Էդիլբայ» եւ այլ տեսակի ոչխարներ ներմուծելու շրջան։ Բնակիչները ոչխար կարող են ձեռք բերել փոխառության եւ վարկային տեսքով։ Անասնակերի ապահովման նպատակով, բացի բնական խոտհարքերից ու հացահատիկի բերքահավաքից մնացած ծղոտից, օգտագործվում է կորնգան եւ առվույտ։ Այս տարի հնձվել է 368 հա կորնգան եւ 490 հա առվույտ։ Հավաքվել է ընդհանուր մոտ 150000 հակ խոտ, 130500 հակ ծղոտ, 153600 հակ առվույտ, 61300 հակ կորնգան եւ 270 տ սենաժ։ Խոտհնձի աշխատանքները նույնպես ավարտվել են։

Հարցազրույցը՝ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԻ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO