Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԼՂՀ


Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը

Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ այլն, իրականացվում են շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲ ընկերության (տնօրեն՝ Սուրեն Աբրահամյան) կողմից։ Ի՞նչ է արվում այս օրերին ընկերության կողմից՝ այս հարցով դիմեցի ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանին։
Տեղեկացրեց՝ շրջանի հարավային թեւում բարեկարգվում է Իշխանաձոր-Բերձոր գլխավոր ճանապարհը, եւ իրենց տեխնիկան այժմ աշխատում է Ծաղկաբերդ-Աղանուս համայնքների տարածքում։ Ճանապարհաբարեկարգման երկրորդ հատվածը հյուսիսային թեւում է՝ Շալուա-Բերձոր ճանապարհին։ Այժմ աշխատանքներն ընթանում են Շալուա-Վազգենաշեն հատվածում։ Ընկերության աշխատակիցների կողմից այս օրերին նորոգվում է Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի կոյուղու արտաքին դիտահորը։ Տեղեկացնեմ՝ դպրոցի ներսում վերակառուցվում են սանհանգույցները, եւ ջրահեռացումն անհրաժեշտություն է։ Արդեն 1 տարի է՝ Բերձորում Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նախկին շենքը հիմնանորոգվում է, որտեղ պետք է տեղակայվի շրջանային ոստիկանության բաժինը։ Շինարարությունը նույնպես իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարումը»։ Աշխատանքների հիմնական մասն արդեն կատարվել է։
Վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի (այսօր արդեն` նախկին) ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ այցելեցինք շրջանի Հոչանց գետի ավազանի բնակավայրեր։ Այստեղ նորոգման խնդիր ունեին Մշենիի եւ Արվականի դպրոցների շենքերը։ Որոշվեց նորոգման որոշակի աշխատանքներ կատարել Մշենիի դպրոցի 3 մասնաշենքերից մեկում, կրթօջախի համար դրսում կառուցել զուգարան։ Արվականի դպրոցի համար եղավ հանձնարարական՝ փոխել տանիքը, հարավային կողմի ամբողջությամբ լուսամուտներով պատը դարձնել քարից, շենքի ներսում կատարել նորոգման աշխատանքներ։ Կ. Դանիելյանը, ով այդ օրն ուղեկցում էր Ա. Սարիբեկյանին, տեղեկացրեց՝ արդեն մեկնարկել են նշված աշխատանքները։ Հատկացվել է շինանյութ։ Ընկերությունն այս օրերին աշխատանքներ է կատարում նաեւ Ողջիի ափամերձ Վան գյուղում՝ տեղադրելով խմելու ջրաչափերի դիտահորերը։
Տարվա առաջին կեսին ընկերությունն իրականացրել է նաեւ ոռոգման ջրատարների նորոգման, մայր առուների մաքրման, խողովակների վերականգնման աշխատանքներ։ Բերձորի երկրագիտական թանգարանի շենքում գործում էր նաեւ շրջվարչակազմի պահեստներից մեկը։ Օգոստոսի սկզբից նույն պահեստում շինարարական աշխատանքներ են կատարվում։ Հիմնակառուցվելուց հետո տարածքը հատկացվելու է շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնին ու «Քաշաթաղի շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ին։ Տարածքի արեւմտյան պատն ամբողջությամբ փոխվել է, տեղադրվել են պատուհանները։ Ներսում թեթեւաբետոնե բլոկներով շարվել են պատերը, հատակը բետոնապատվել է, հոսանքագիծը մոնտաժվել է։
Կ. Դանիելյանի հետ այցելեցինք շինարարներին։ Հայր ու որդի Աշոտ եւ Նարեկ Արամյանները, ովքեր եկել են Տանձուտ գյուղից, պատերն էին գաջում։ Ասացին՝ արդեն 5 օր է՝ աշխատում են։ Կ. Դանիելյանի տեղեկացմամբ՝ մոտ օրերս կսկսեն առաստաղի նորոգման եւ ներսի հարդարման աշխատանքները։ Մինչեւ տարեվերջ շինարարական աշխատանքները կավարտվեն։ Նշված բոլոր աշխատանքները կատարվում են պետբյուջեի հատկացումներով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO