Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԼՂՀ


Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում

Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն է, ինչ հանրապետությունում ակտիվ գործունեություն է ծավալել «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, որն ստեղծվել է արցախյան պատերազմի մի խումբ սպաների նախաձեռնությամբ:
Հիմնադիրներն այդ ծառայության անհրաժեշտությունը հիմնավորված եւ պահանջված են համարում, քանի որ Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող միակ կառույցը «The Halo Trust» միջազգային կազմակերպությունն է: 20-րդ տարին է, ինչ կառույցն արդյունավետ գործունեություն է իրականացնում երկրի տարածքում՝ նպաստելով բնակչության անվտանգ շարժին: Ցավոք, վերջին շրջանում նվազ ֆինանսավորման պատճառով մեծ թվով սակրավորներ եւ մասնագետներ են կրճատվել: Մինչդեռ հսկայական տարածքներ մնում են չականազերծված:
«Մենք չէինք կարող անտարբեր մնալ նման մտահոգիչ խնդրի վերաբերյալ եւ որոշեցինք հանդես գալ կոնկրետ առաջարկություններով,-ասում է հիմնադրամի ղեկավար Սամվել Մեսրոպյանը: -Կառավարությունում ընդառաջեցին մեր խնդրանքին: Մեր ձեռնարկումը ողջունեց նաեւ երկրի նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ցանկացած հարցում: Չնայած հրադադարի հաստատումից գրեթե 30 տարի է անցել, սակայն ականապատված տարածքները լիովին վնասազերծված չեն, եւ ականի պայթյունից դժբախտ դեպքեր հաճախ են գրանցվում: Այս իրողությունը բոլորիս լրջորեն խորհելու առիթ է տալիս»…
Ս. Մեսրոպյանը գոհունակությամբ նշեց. «Առաջին ֆինանսավորումը կատարվել է արդեն, ու ձեռք են բերվել անհրաժեշտ քանակի տեխնիկա եւ սարքավորումներ, ականազերծման ժամանակակից գործիքներ, ապահովված ենք նաեւ սակրավորական համազգեստով եւ այլ պարագաներով: Աշխատանքային ծրագրերը բավական հագեցած են, եւ նախատեսվում է 200-250 սակրավոր ընդունել: Առայժմ 70 հոգի է գրանցված կառույցում եւ սակրավորական 10 հոգանոց խմբեր են գործում: Բոլորն էլ աշխատանքային հարուստ փորձ ունեն, հմուտ մասնագետներ են եւ նախկինում ընդգրկված են եղել «The Halo Trust»-ում: Ձեւավորվել է եւ կանանց խումբ»:
Հիմնադրամի ղեկավարը նաեւ հավելեց, որ կա տարիքային սահմանափակում. «55 տարեկանը լրացած սակրավորներն աշխատանքի չեն կարող ընդունվել»: Նրա խոսքով՝ աշխատավարձը բարձր է: Սակրավորները ստանում են նույնքան գումար, որքան «The Halo Trust» կազմակերպությունում: Ինչ վերաբերում է գործուղումային ծախսերին, ապա դրանք հաշվարկվում են առանձին: Նա ավելորդ չհամարեց ավելացնել նաեւ, թե խստիվ պահպանվում են անվտանգության կանոնները, եւ, խախտման դեպքում, կարգազանցներն անմիջապես ազատվում են աշխատանքից: «Մեզ մոտ սակրավորի անվտանգությունն առաջնային է»,-ընդգծեց Սամվել Մեսրոպյանը:
Ըստ կառույցի ղեկավարի՝ առաջնահերթության կարգով, առաջին պլանում բնակելի տարածքներն են, գյուղատնտեսական նշանակության հողերն ու արոտավայրերը, անտառները, ինչպես նաեւ զբոսաշրջային նշանակության վայրերն ու երթուղիները: Անդրադառնալով «Հումանիտար ականազերծման կենտրոնի» ու «The Halo Trust» կառույցի փոխհարաբերություններին, Սամվել Մեսրոպյանը նշեց, որ իրենք սերտ համագործակցում են ինչպես Արցախում «տեղակայված» միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ու այլ կառույցների հետ: «Բոլորիս նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ ավարտել Արցախում ականազերծման աշխատանքները եւ անվտանգ դարձնել ականապատ տարածքները»,-ասաց Սամվել Մեսրոպյանը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

26-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO